Ակնե՞, Քրտնախա՞շ, թե՞ Ալերգիա


Երիտասարդ մայրիկներին հաճախ անհանգստացնող հարցերից մեկը նորածնի մոտ առաջացած ցանն է: Իրականում, ցանը կարող է ունենալ ֆիզիոլոգիական բնույթ և չպահանջել միջամտություն, սակայն կարող է նաև խոսել երեխայի առողջական խնդիրների մասին: Ցանի պատճառը հասկանալը կարևոր է հատկապես կրծքով կերակրող մայրերի համար, քանի որ այն կարող է ռեակցիա լինել կրծքի կաթում պարունակվող որևէ բաղադրիչի նկատմամբ: Այսպիսով, ո՞րն է ցանի պատճառը:

Նորածինների ակնեի առաջացումը կապված է մոր հորմոնների ակտիվության հետ: Նորածնի հորմոնալ համակարգի վերակազմավորումը հանգեցնում է մաշկային յուղի առատ արտադրմանը:

Նորածինների ակնեն վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդություն չէ, ավելին, այն չի բնորոշվում որպես հիվանդություն: Այն ավելի շուտ ֆունկցիոնալ վիճակ է, որն ի հայտ է եկել երեխայի օրգանիզմի՝ կյանքի նոր պայմաններին ադապտացվելու գործընթացների արդյունքում: Այդ երևույթը մայրերից չի պահանջում որևէ միջամտություն, այդ թվում՝ կրծքով կերակրող մայրերից չի պահանջում հատուկ սննդակարգ:

Ընդհանուր առմամբ, նորածինների ակնեն նման է դեռահասների կորյակներին: Ցանն ունենում է թարախային բշտիկների տեսք: Ակնեն երևան է գալիս կյանքի առաջին օրերին կամ շաբաթներին (սովորաբար՝ 3 շաբաթականին մոտ): Ցանը տեղակայված է լինում այտերի, ճակատային և դնչի հատվածներում: Երբեմն պզուկները հայտնվում են կոպերին, վզին, կրծքավանդակի վերին հատվածում և գլխին (մազածածկույթի հատվածում): Ցանի ինտենսիվությունը չափավոր է, ակնեն նորածիններին չի պատճառում ֆիզիկական ցավ: Ցանը, որպես կանոն, անհետևանք անցնում է մի քանի շաբաթ կամ ամիս անց, հազվադեպ պահպանվում է մինչև մեկ տարեկան:

Հազվադեպ է հանդիպում, այսպես կոչված, մանկական ակնեն: Առավել հաճախ հանդիպում է արական սեռի երեխաների մոտ: Առաջին անգամ այս տեսակի ակնեն ի հայտ է գալիս 3-6 ամսականում: Նորածնային ակնեի դեպքում առաջանում են տարբեր տեսակի էլեմենտներ՝ папул, пустул: Հնարավոր են անգամ թարախային կիստոզ ձևավորումներ: Նորածնային ակնեի դեպքում ցանը, մեծամասամբ, տարածվում է այտերի հատվածում: Որոշ երեխաների մոտ նորածնային ակնեն անցնում է 1 տարեկան հասակում, սակայն առավել հաճախ ցանը մնում է մինչև 3, իսկ երբեմն՝ 5 տարեկան հասակը:

Ակնեի հիմնական տարբերությունները ալերգիկ ցանից տեղայնացումն է, ցանի տեսակը և երեխայի ընդհանուր վիճակը: Ակնեի դեպքում, որպես կանոն, ցանը տեղակայված է դեմքին: Ալերգիայի դեպքում ցանը կարող է տարածվել ամբողջ մարմնի վրա: Քրտնախաշի դեպքում, հակառակը, առաջանում է մանր ցան մարմնի մաշկի վրա, այլ ոչ թե դեմքին:

Ինչպես նշեցինք, տարբերություն կա նաև ցանի տեսակի մեջ: Ակնեի դեպքում ցանը ենթադրում է նաև պուստուլներ (թարախային բշտիկներ), իսկ ալերգիայի և քրտնախաշի դեպքում թարախային բշնիկներ չեն առաջանում:

Ալերգիայի դեպքում նորածնի մաշկի վրա հայտվում են մեծ կարմիր հետքեր կամ մանր կարմիր ցան, թարախային սպիտակ գլխիկներ չեն լինում:

Հաշվի ենք առնում նաև երեխայի ինքնազգացողությունը: Ալերգիայի դեպքում գրգռված մաշկը քոր է գալիս, երեխան անհանգիստ է, քորում է բշտիկները, կամակոր է դառնում: Ակնեի դեպքում ցանը չի անհանգստացնում երեխային, նրա վարքը սովորականի նման է, լավ ուտում է և քնում: Ալերգիայի դեպքում, որպես կանոն, լինում են նաև հիվանդության այլ ախտանիշներ. կարող է փոխվել կղանքը, այտերը հնարավոր է կարմրեն, կոշտ հետքեր առաջանան ամբողջ մարմնի վրա, շատանան գազերը, լինի փորի ցավ և փսխումներ:

 

Ներկայացված տեղեկատվությունը ամփոփենք աղյուսակի տեսքով.

Խնդիրը Տեսքը Տեղակայումը Երեխայի ինքնազգացողությունը Միջամտությունը
Ակնե Սպիտակ գլխիկներով թարախային պղպջակներ Հիմնականում դեմքի, հազվադեպ՝ գլխի, վզի և կրծքավանդակի վրա Անփոփոխ Ոչ մի գործողություն, միայն սպասել. ակնեն ինքն իրեն անցնում է:
Քրտնախաշ Մանր կարմիր ցան առանց թարախային գոյացությունների Մարմնի վրա, դեմքի վրա ՉԿԱ Հնարավոր է քոր, սակայն կտրուկ փոփոխություւներ չկան Ապահովել օդի հասանելիություն ախտահարված հատվածներին, չբարուրել, կարելի է բուժիչ բույսերով լոգանքներ անել կամ ծալքերին մանկական տալկ լցնել
Ալերգիա Տարբեր տեսակի ցան, առանց թարախի Ամբողջ մարմնի վրա Ուժեղ քոր և անհանգստություն: Այլ ախտանիշներ՝ կղանքի փոփոխություն, կոշտ, փշոտ մաշկ, փորացավ, փսխում և այլն Առաջին հերթին հայտնաբերել ալերգենը և աշխատել բացառել դրա ազդեցությունը: Ցանկալի է դիմել ալերգոլոգի:

 

 

Թարգմանեց Մերի Թովմասյանը

Աղբյուրը http://new-degree.ru/articles/mother/akne/


Հակաբիոտիկներ. ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնողը