Անզգայացում, վիրաբուժական միջամտություն և ճառագայթային ախտորոշման հետազոտություններ


pinguinԻ՞նչը կարող է լինել ավելի վատ, քան կանչը դեպի ընդունարան գիշերվա ժամը 2.00-ին [օր·՝սուր որովայնի ցավ,երիկամի քար, լեղաքար, կույր աղու որդանման ելունի բորբոքում]:

Շատ կրծքով կերակրող մայրեր կարող են պատմել ձեզ ՝ «Դուք խուճապ եք զգում, երբ ձեզ ասում են, որ դուք անհապաղ ԿՏ կոնտրաստային հետազոտություն կամ ընդհանուր անզգայացումով վիրահատության կարիք ունեք»: Այնինչ դուք ոչ մի պատկերացում չունեք, թե դա ի՞նչ է նշանակում ձեր կրծքով սնուցվող երեխայի համար: Չնայած դրա լավն այն է, որ որպես ժամանակակից մայր, դուք գիտեք, որ կարող եք նորից ստուգել ձեր տարբերակները և վերանայել կրծքով կերակրելու մասին բոլոր խորհուրդները՝ կրծքով կերակրման մասնագետի և ձեր մանկաբույժի հետ:

Նախքան խուճապահար լինելը (առնվազն կրծքով կերակրման հարցին վերաբերող), առաջարկում եմ մի քանի կարևոր կետեր, որոնք արժե իմանալ.

  1. Ընդհանուր անզգայացմամբ վիրաբուժական միջամտությունից հետո, վերսկսեք կրծքով կերակրումը, երբ արդեն արթուն եք, կայուն և զգոն: Այն բանից հետո, երբ դուք արթնացել եք, անզգայացման համար կիրառված դեղերն այնպիսի ցածր մակարդակի վրա են ձեր կրծքի կաթում, որ նրանք չպետք է ազդեցություն ունենան երեխայի վրա: (Բացառություններ են՝ թերհաս մանուկները, մինչև 30 օրեկան երեխաները, մկանային տոնուսի հետ կապված կամ նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաները, ապնոէի ռիսկով երեխաները· տվյալ դեպքերում խորհուրդ է տրվում սպասել 12-24 ժամ):
  2. Եթե հնարավոր է՝ կերակրեք ձեր երեխային անմիջապես վիրահատությունից առաջ: Եթե կերակրումը հնարավոր չէ, ապա կթեք ձեր կաթը: Ամենայն հավանականությամբ պետք կլինի առնվազն մի քանի ժամ, որպեսզի դուք ի վիճակի լինեք կրկին կերակրել, այնպես որ լավ կլինի կերակրել կամ կթել կաթը անմիջապես վիրահատությունից առաջ: Գումարած դրան՝ ձեր երեխան ավելի քիչ սուպլեմենտացիայի կարիք կունենա միջամտության ընթացքում:
  3. Բազմիցս հիշեցնել ձեր անեսթեզիոլոգին, վիրաբույժին և բուժքույրերին, որ դուք կրծքով կերակրող մայր եք:
  4. Մագնիսական ռեզոնանսի պատկերումը (MRT), համակարգչային տոմոգրաֆիա (CT- computed tomography), ռենտգեն հետազոտությունների, մամոգրաֆիայի և ԳՁՀ պարագաներում դուք ամենևին էլ չպետք է ընդհատեք կրծքով սնուցումը: Կոնտրաստ նյութերը, որոնք օգտագործվում են այդ ընթացքում, շատ սակավ չափով են անցնում կրծքի կաթի մեջ, ինչպես նաև նվազագույն չափով են ներծծվում նորածինների աղիքային տրակտից, այնպես որ նրանք համարվում են համատեղելի կրծքով կերակրման հետ:
  5. Այն մտահոգված մայրերերի համար, ովքեր չեն ցանկանա հետևել ցուցումներին. եթե Դուք զգում եք, որ պետք է կթել կաթը անզգայացումից կամ ճառագայթային ախտորոշիչ մեթոդից օգտվելուց հետո, ապա պետք է բաց թողնել մեկ կերակրում, կամ կթել մեկ անգամ, և կերակրել պրոցեդուրայից 4 ժամ անց: Սա ծայրահեղ զգուշություն ցուցաբերել է, և պետք է որ օգնի Ձեզ զգալ բավականին լավ: Կրկին, չկերակրելը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ ել խորհուրդ է տրվում: Եվ հիշե՛ք, որ բացառապես կրծքով սնուցվող երեխային կաթնախառնուրդ տալը ունի իր սեփական հայտնի բացասական հետևանքները, այնպես որ, եթե Դուք ընտրելու եք պրոցեդուրայից հետո կերակրելու և կաթնախառնուրդ տալու միջև, ապա հետազոտությունը կրծքով կերակրման վերսկսման կողմն է, որպես ավելի ցածր ռիսկի ընտրություն:
  6. Եթե Դուք ենթարկվում եք մի միջամտության, որը պահանջում է լայնածավալ տեղային անզգայացում, ապա խորհուրդ է տրվում կթել 12 ժամվա համար:
  7. Եթե Դուք ենթարկվում եք միջուկային բժշկական քննությանը կամ բուժմանը, որը ներառում է ռադիոիզոտոպ, ապա դա այլ թեմա է, և Դուք պետք է քննարկեք կրծքով կերակրումը հետազոտությունն անցակացնող բժշկի հետ: Որոշ ռադիոիզոտոպների պարագայում անհրաժեշտ է ժամանակավոր դադարեցնել կրծքով սնուցումը:

Միշտ հաշվի առեք, որ որոշ վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ և ճառագայթային ախտորոշման մասնագետներ կարող են չիմանալ կրծքով կերակրման ամենանոր հանձնարարականները, և եթե նրանք անվստահ են, ապա, ամենայն հավանականությամբ կսխալվեն՝ նախազգուշանալով ու խորհուրդ տալով կթումը 24 կամ, նույնիսկ, 48 ժամ հետո: Եթե ​​սա այն է, ինչ Ձեզ ասվում է, հիմա Դուք գիտեք, թե ինչպես վարվել հետագայում: Պարզապես խնդրեք Ձեզ տրվելիք անեսթետիկների և դեղորայքի ցանկը և կանչեք կրծքով կերակրելու մասնագետի խորհրդատվության համար: ԼակտՄեդը (LactMed) նույնպես հիանալի առցանց (օնլայն) ռեսուրս է: Մի վախեցեք խնդրել օգնություն, երբ Դուք դրա կարիքն ունեք, ժամանակակից մամանե’ր: Շուտափույթ վերականգնում:

Միշել Բեննեթ, MD է, լրիվ դրույքով մանկաբույժ, Ամերիկյան Մանկաբուժների Ակադեմիայի անդամ, երկու երեխաների մայր և <<Մամա սիդս>>-ի հիմնադիրներից մեկը:

Աղբյուրներ` http://mamaseeds.com/blog/breastfeeding/breastfeeding-anesthesia-surgery-and-radiologic-scans/
http://radiology.yale.edu/patientcare/policies/breastfeeding.aspx

 

Թարգմանեց Անուշիկ Գասպարյանը
Շնորհակալություն Լիլիթ Գյուլումյանին օգնության համար

Ի՞նչ է կատարվում կնոջ ուղեղում, երբ նա մայր է դառնում
Հետծննդաբերական հոգեբանական խնդիրներ