Աննկատ կերակրման որոշ հնարքներ


nursing-vin-in-ktanՀամեստ կամ զուսպ լինելը չպետք է պահի Ձեզ և Ձեր փոքրիկին տանը (կամ զուգարաններում թաքնված): Բավականին հեշտ է կերակրել հասարակության մեջ, եթե Դուք կրեք ճիշտ հագուստ: Ազատ վերնաշապիկը կամ շապիկը, որը կարելի է բարձրացնել կամ արձակել կոճակները կրծքի հատվածից, հնարավորություն կտա Ձեզ կերակրել երեխային առանց ցուցադրելու Ձեր կուրծքը, քանի որ այն կծածկի պտուկը և կրծքի ներքևի մասը: Դուք կարող եք նաև ձեռք բերել (կամ ինքնուրույն կարել) կերակրման համար նախատեսված հատուկ վերնաշապիկներ, զգեստներ կամ շապիկներ քողարկված երկար կտրվածքներով: Եթե Դուք կրում եք կերակրման համար նախատեսված կրծքկալ, ապա դա առավելագույնս կհեշտացնի աննկատ կերակրումը, քանի որ կրծքկալը կարելի է բացել և ամրացնել մի ձեռքով:

Երեխային կրծքին մոտեցնելը կարող է դժվար լինել առաջին շաբաթներին, երբ Դուք երկուսդ էլ սովորում եք, բայց շուտով ինքներդ կտեսնեք, որ դա հաջողվում է հեշտությամբ: Եթե ձեռքի տակ ունենաք շարֆ կամ ծածկոց, ապա Դուք կարող եք ծածկել երեխային և Ձեզ մարմնի ցանկացած երևացող հատվածը: Պատին կամ անկյանը մոտ նստելը հնարավորություն կտա Ձեզ առավելագույնս առանձնանալ: Ռեստորանային խցիկները կարող են էլ ավելի առանձնանալու հնարավորություն տալ, եթե մեկ այլ անձ նստի միջանցքին մոտ, բայց երբեմն սեղանը կարող է այնքան մոտ տեղադրված լինել, որ խանգարի Ձեզ և Ձեր երեխային:

Ահա մի քանի խորհուրդ նրանց համար, ովքեր չունեն կերակրնամ համար նախատեսված հատուկ հագուստ հարմար բացվածքներով: Կտրեք ճեղքեր հին շապիկի վրա և կրեք այն լայն շապիկի կամ սվիտերի տակից: Այնուհետև, երբ Դուք բարձրացնեք սվիտերը կերակրելու նպատակով Դուք կունենաք հարմար շապիկ տակից: Անտեսանելի լինելու հետ մեկտեղ այն նաև լրացուցիչ կտաքացնի ձմռանը:

Այլ մայրեր հարմարավետ են համարում նաև սլիգների օգտագործում, երբ երեխան կարիք ունի կերակրվելու հասարակական վայրում: Տարբեր բրենդերի այդ «սարսափելի» սլինգները, որ կրում են մի ուսից, հարմարավետ են կիրառման մեջ և պատրաստված են փափուկ լվանալու համար նախատեսված բամբակից: Նրանք ստեղծում են պարկ, որ պահում է երեխային: Երեխային կարելի է պահել տարբեր դիրքերում մինչև 27կգ: Երբ երեխան կերակրման «օրորոցի» դիրքում է, պարկի կտորը կարելի է բարձրացնել` պաշտպանելով երեխային և Ձեր մաշկը երևալուց: Այդ սլինգերը վաճառվում են LLL բազմաթիվ խմբերում կամ մանկական խանութներում:

Վստահեցնում ենք, որ աննկատ կերակրումը ավելի հեշտ է դառնում ժամանակի հետ, դա ձեռքբերովի հատկություն է: Նախքան հասարակական վայրում առաջին անգամ կերակրելը կարելի է փորձել դա անել հայելու առաջ, այդպես Դուք կկարողանաք տեսնել ինչ են տեսնելու մնացած մարդիկ, և կկատարեք շտկումներ: Սովորեք հասկանալ Ձեր երեխայի կերակրման նախանշանները: Ավելի հեշտ է մոտեցնել երեխային, երբ նա դեռ չի լացում և չի փորձում գրավել Ձեր ուշադությունը այն ժամանակ, քանի դեռ Դուք պայքարում եք ձեր զգեստի կոճակները քանդելու համար:

Աղբյուրը՝ La Leche League International
Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/discreet.html
Թարգմանեց՝ Ռոքսանա Զաքարյանը


Կրծքով կերակրվող երեխային ջուր տալու հաճախականությունը