Անոթային ջղաձգություն – Vasospasm


Պտուկի սպիտակելը երեխային կերակրելուց հետո պատահում է, երբ արյան հոսքը դեպի պտուկ սահմանափակված է կամ կտրված: Հաճախ սպիտակելը կապված է երեխայի կուրծքը սխալ բռնելու խնդրի հետ: Սակայն սղմվելը կարող է նաև լինել կերակրելուց անկախ: Քանի որ կանայք ցավը նկարագրում են որպես կրակող կամ այրող ցավ կրծքում կամ պտուկի հատվածում, այն կարող է սպալմամբ ախտորոշվել որպես կաթնախտ: Եթե երեխայի ուտելուց հետո պտուկի գույնը վերադառնում է սովորականի և ցավ չկա, ապա պտուկի սպիտակելը խնդիր չէ:

 

Սպիտակելը որպես սեղմվելու հետևանք

Պտուկը սպիտակելու ամենատարածված պատճառը սեղմվելն է` երեխային կերակրելիս: Դա կարող է լինել.

  • կուրծքը սխալ բռնելուց (ամենատարածված պատճառը )
  • երբ երեխան սեղմում է պտուկը` արագ արտահոսքը         դանդաղեցնելու համար
  • սանձիկի գոյության պատճառով
  • երբ երեխան սեղմում է ալերգիաների պատճառով
  • սեղմելու-կծելու ռեֆլեքսի պատճառով
  • քիմքի կառուցվածքից:

Երբ սպիտակելը լինում է երեխայի սեղմելու պատճառով, պտուկը սպիտակ է և հաճախ սխալ ձևի (տափակ, ծալված, սուր և ալյն) երեխայի բերանից անմիջապես դուրս գալուց: Ուտելուց հետո պտուկի ծայրի վրա կարող է սպիտակ գիծ հայտնվել: Ցավը կարող է սկսվել կերակրելուց մի քանի վայրկյան կամ րոպե անց՝ արյան շրջանառությունը վերականգնումից հետո: Եթե սպիտակելու հետ մեկտեղ դուք ցավ եք զգում, ապա գտնելով և ուղղելով պատճառը՝ կվերացնեք նաև սպիտակելը:

 

Սպիտակելը որպես անոթային ջղաձգության հետևանք

5EYjRwJ4glgLAojws7pVoKGCQrDNCH6U_lg

Անոթային ջղաձգությունը, որն ավելի ցավոտ է, արյունատար անոթների հանկարծակի կծկումն/նեղանալն է (այս դեպքում պտուկում): Այն կարող է լինել կերակրելուց շատ կարճ ժամանակ անց կամ կերակրումների միջև: Անոթային ջղաձգությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ. այն կարող է լինել ցավի կամ պտուկի վնասվածքի երկրորդական պատասխանը (պտուկի վնասվածք կամ կաթնախտ): Այս դեպքում, պտուկը դառնում է սպիտակ` կերակրելուց կարճ ժամանակ անց (ի տարբերություն ֆիզիկական սեղմվելուն, որի դեպքում պտուկը սպիտակ է և ձևափոխված` երեխայի բերանից դուրս բերելուց):

Կերակրելուց մի քանի վայրկյան կամ րոպե անց մայրը կարող է պտուկի մակերեսին նկատել սպիտակ շրջան: Սառեցնելը կարող է բերել է անոթային ջղաձգությանը կամ այն ավելի է սրել: Պտուկի վնասվածքի կամ ցանկացած այլ ցավի պատճառ հեռացնելը, պետք է որ վերացնի անոթային ջղաձգությունը, սակայն անգամ պտուկի լավանալուց հետո այն կարող է պահպանվել կարճ ժամանակի ընթացքում (նախապես վնասված հյուսվածքը կարող է որոշ ժամանակ զգայուն մնալ):

 

Raynaud-ի անոթային ջղաձգությունը

Raynaud-ի անոթային ջղաձգությունը բավականին տարածված երևույթ է կանանց և տղամարդկանց մոտ և որպես կանոն լինում է վերջույթներում` ձեռքի կամ ոտքի մատներում, երբ անոթները հանկարծակի կծկվում են: Այն սովորաբար լինում է ջերմաստիճանի նվազման պատճառով, օրինակ` ձեռքի մատներում, երբ ցուրտ եղանակին անձը դուրս է գալիս տաք տանից: Սթրեսը նույնպես կարող է առաջացնել ջղաձգություն: Մատները սպիտակում են, իսկ արյան պակասը մատներում կարող է ցավ պատճառել: Raynaud-ի անոթային ջղաձգությունը ավելի հաճախ լինում է կանանց, քան տղամարդկանց մոտ և հաճախ կապվում է աուտոիմմունային հիվանդությունների հետ, ինչպիսին է, օրինակ, ռևմատիկ հոդաբորբը:

 

Raynaud-ի անոթային ջղաձգությունը պտուկում

Երբ պտուկի անոթային ջղաձգությունը Raynaud-ի երևույթի պատճառով է այն անվանում են պտուկի Raynaud: Սովորաբար ջղաձգությունը լինում է երեխայի ուտելուց հետո, երբ երեխան կուրծքը հանում է բերանից, հավանաբար այն պատճառով, որ սենյակային ջերմաստիճանը ավելի ցածր է, քան բերանինը:

Բերանից դուրս գալուց պտուկի գույնը սովորական է, բայց մի քանի րոպե կամ վայրկյան անց, պտուկը դառնում է սպիտակ: Սա պտուկի մաքուր օդին չորանալու հետևանքն է և այդ պահին մայրերը նկարագրում են այրող ցավ: Քիչ անց պտուկը դառնում է կապույտ, հետո, երբ արյան հոսքը վերադառնում է` կարմիր, և ցավը նմանվում է տրփոցի: Գույնի փոփոխությունը կարող է նույնպես լինել երկու փուլով` սպիտակից կապույտ: մեկ-երկու ժամվա ընթացքում պտուկի գույնը և ցավի տեսակը կարող է մի քանի անգամ փոխվել : Երբեմն մայրը կարող է նույնիսկ չնկատել, որ պտուկը դառել է սպիտակ, ուղղակի նկատի որ այն վարդագույնից փոխվում է կարմրի, հետո մանուշակագույնի, հետո նորից վարդագույնի: Պտուկի գույնի փոխվելը խնդիր չէ, խնդիր է առաջանում, երբ մայրը ցավ է զգում: Հետաքրքիր է, որ որոշ մայրեր ջղաձգության ժամանակ ցավ չեն զգում:

Raynaud-ի անոթային ջղաձգությունը լինում է հաճախակի միանգամից երկու պտուկներում (ոչ թե միայն մեկ պտուկում), տևում է բավականին երկար (ոչ թե մի քանի վայրկյան կամ րոպե), և կարող է պահատել հղիության ժամանակ և/կամ կերակրելու հետ կապ չունեցող ժամանակ:

Պտուկի վնասվածքը (և սպիտակելու կամ ջղաձգության այլ պատճառները) կարող է ավելի սրել խնդիրը: Raynaud-ի երևութը կարող է կրկնվել հետագա հղիության կամ կերակրելու ժամանակ: Հետևաբար պատրաստ եղեք արագ բուժում փնտրելուն, եթե դուք արդեն առընչվել եք այս խնդրի հետ:

Անդերսոնն նշում է. “Քանի որ կրծքի ցավը կապված Raynaud-ի երևույթի հետ այնքան ուժեղ է և տրոփային, այն հաճախ սխալմամբ ախտորոշվում է որպես սնկային վարակ [կաթնախտ]: Շատ է պատահում, որ Raynaud-ի երևույթով մայրերին բուժում նշանակեն C albicans վարակի դեմ հակասնկային քսուկներով կամ հաբերով:

Հիշեք որ կրծքով կերակրելը Raynaud-ի երևույթի պատճառը չէ: Ցանկացած մարդ կարող է այն ունենալ – պարզապես այն կարող է ազդել կերակրելու վրա: Օրինակ, ցանկացած մայր կարող է ունենալ շուռ եկած պտուկներ, որը կարող է ազդել կամ չազդել կերակրելու վրա (քանի որ սա կարող երեխայի կուրծք բռնելն ավելի դժվարեցնել սկզբնական շրջանում): Raynaud-ի երևույթի դեպքում նույնն է – մայրը կարող է ունենալ այս երևույթից իր կյանքում և այն կարող է ազդել կերակրելու վրա, եթե ջղաձգությունը առաջանում է սխալ կուրծքը բռնելուց, հանկարծակի տաքության փոփոխությունից, երբ երեխան կուրծքը հանում է բերանից և այլն կամ բացառապես չազդել:

Որոշ դեղամիջոցների օգտագործումը կարող է ջղաձգության պատճառ հանդիսանալ ինչպես օրինակ էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչները: Ֆիբրոմիալգիան, ռեվմատիզմային հիվանդությեւնները (գայլախտ համակարգային կամ ռեվմատիզմային հոդաբորբ), էնդոկրին հիվանությունները (հիպոթիրեոզ), և նախկինում կրծքի վիրահատություններն ասոցացվել են Raynaud-ի երևույթի հետ: Որոշ աղբյուրներ նշում են, որ հականսկային fluconazole դեղամիջոցը կարող է անոթային ջղաձգություն առաջացնել, չնայած դեղամիջոց արտադրողը չի նշում fluconazole-ից առաջացած բարդույթ: Այլ աղբյուրներ կարծում են, որ ջղաձգությունը, fluconazole ընդունող մայրերի մոտ, պարզապես հետևանքն է կաթնախտից առաջացած ցավի/վնասվածքի (ոչ թե կաթնախտը բուժելու համար օգտագործված դեղամիջոցի).

 

Ջղաձգությունը կարգավորման տարբերակներ

Ջղաձգությունը կարգավորման համար պետք է վերացնել սկզբնական ցավի պատճառը (ուղղել սխալ կուրծք բռնելը, բուժել կաթնախտը). համարյա միշտ, երբ պտուկի ցավը գնում է դեպի լավը, ջղաձգության հետևանքով առաջացած ցավը նույնպես անցնում է, չնայած ավելի դանդաղ:

  • Խուսափեք ցրտից կամ կուրծքը բաց թողնելուց: Երբ երեխան կուրծքը բաց է թողնում, անմիջապես ծածկեք այն ձեր տաք ձեռքով մինչև հագնեք ձեր կրծկալը: Լողանալուց հետո, անմիջապես ծածկվեք սրբիչով և մի թողեք որ սառը օդը հասնի կրծքերին:
  • Կերակրելուց անմիջապես հետո ինչ-որ չոր տաք իր դրեք կրծքի վրա: Բրինձով զուգագուլպան լավ տարբերակ է: Չեփած բրինձ լցրեք զուգագուլպայի մեջ և դրեք այն միկրոալիքային վառարանում 45 վարկյանով (կամ մինչև հասնեք ձեր ցանկացած ջերմաստիճանին); դրեք զուգագուլպան պտուկի վրա մինչև արյան շրջանառությունը վերականգնվի: Որոշ մայրերին օգնում է ամբողջ մարմինը տաք պահելը (տաք հագուստ, տաք սենյակ, ծածկոցի մեջ փաթաթվելը և ալյն):
  • Ցավի պահին մերսեք պտուկը օգտագործելով մի քիչ զեյթունի ձեթ: Տաքացրեք մի քիչ զեյթունի ձեթ ձեռքի ափում և մերսեք պտուկը ձեթոտ մատներով այրող ցավի ժամանակ: Շատ մայրերի մոտ ցավն անմիջապես անցնւմ է մերսման պահին և նույնիսկ հետագա ջղաձգության հաճախականությունն է նվազում: Կարևոր է, որ ձեթը իրոք մերսեք պտուկի մեջ և ոչ թե ուղղակի մակերեսորեն քսեք:
  • Խուսափեք սուրճից, ծխելուց, նիհարեցնող հաբերից, մրսածության դեմ դեղամիջոցներից, որոնք պարունակում են pseudoephedrine կամ phenylephrine, beta խոչընդոտողներ կամ այլ անոթները սղմող դեղամիջոցներ: Խուսափեք էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչներից:
  • Որոշ դեղամիջոցներ և սննդային հավելումներ կարող են օգնել.

◦      Իբուպրոֆեն

◦      Կալցիում կամ մագնեզիում ընդունելը (300 մգ մագնեզիում/200 մգ կալցիում (գլյուկոնատ) միասին, կամ առանձին օրը 2 անգամ)

◦      Վիտամին B կոմպլեքսը որը պարունակում է B6 և niacin: Դեռ չկան գիտական ուսումնասիրություններ, որոնք ցույց կտան, որ վիտամին B6 օգնում է, բայց շատ մայրերին այն իրոք օգնել է: Այն ապահով է և վնաս չի կարող հասցնել: Ցանկալի է B6 ընդունել որպես B վիտամինի կոմպլեքս, որը նիացին է (niacin) պարունակում: B6-ի քանակը պետք է լինի մոտավորապես 100 մգ օրը 2 անգամ՝ ընդունել ամենաքիչը 2 շաբաթ: Այսպիսով, օրինակ եթե B կոմպլեքսի ամեն հաբի մեջ B6-ի քանակը 50 մգ է, ապա մայրը պետք է ընդունի 2 հաբ, որպեսզի B6-ի քանակը հասնի 100 մգ-ի և այդպես օրը 2 անգամ: Մայրը շարունակում է մինչև ցավ բացակայությունը մի քանի շաբաթ: Բուժումը կարելի է վերսկսել, եթե կարիքը լինի: Եթե արդեն 1-2 շաբաթ է՝ ինչ ցավ չեք զգում, փորձեք դադարեցնել B6-ի ընդունումը: Եթե վիտամինը մեկ շաբաթից հետո չօգնի, ամենայն հավանականությամբ այն ձեզ չի օգնի:

◦      Ձկան յուղը

Եթե այս ամենը չօգնի

◦      Նեֆիդիպին դեղի ցածր դոզան: Սա դեղ է բարձր ճնշման դեմ: Մեկ 30մգ դանդաղ գործող հաբը օրը մեկ անգամ ջղաձգության ցավը կարող է հանել: 2 շաբաթ անց, դադարեք այն օգտագործելը: Եթե ցավը վերադառնա (մայրերի մոտ 10%), նորից օգտագործեք դեղը: 2 շաբաթ անց, դադարեք այն օգտագործելը: Եթե ցավը վերադառնա (մայրերի չնչին տոկոսը), նորից օգտագործեք դեղը: Սա բավական է ցավը կանգնեցնելու համար: Դեղի չափաբաժինը կարելի է մեծացնել, եթե 1 հաբը չօգնի: Նեֆիդիպինը դեղ է, հետևաբար պետք է ձեր բժիշկի հետ խորհրդակցեք այն ընդունելուց առաջ:

 

 

http://kellymom.com/bf/concerns/mother/nipple-blanching/

 

Թարգմանեց  Լիանա Ղազարյանը
Շնորհակալություն Պրակսյա  Նազարեցյանին օգնության համար:

 

 

Ի՞նչ է լակտոստազը
Ի՞նչ է կաթի բշտիկը

1 thought on “Անոթային ջղաձգություն – Vasospasm

Comments are closed.