Ատամ հանել, թե հիվանդություն. ինչպես տարբերել դրանք


153782510_XS
Մանկաբույժներն ու ծնողները երկար համաձայնության չէին գալիս, թե որ ախտանիշներն են մատնանշում ատամների ծկթումը և որոնք կարող են մատնանշել լուրջ հիվանդություն: Նոր հետազոտությունը օգնեց հաստատել Ամերիկյան Մանկական Ստոմատոլոգիայի Ակադեմիայի պնդումը. այն է ” 102°F (38,8°C) ավել ջերմությունը չպետք է կապել ատամների խնդիրների կամ հանելու հետ”: Այն միաժամանակ օգնեց ցրել միջազգային հանրության մեջ տարածված համոզումը, որ փորլուծությունը  կապված է ատամների հանելու հետ:

“Նախքան խնամողները մանկիկի որևէ ախտանիշ կկապեն հիվանդության կամ ատամ հանելու հետ, պետք է այլ հնարավոր պատճառները հաշվի առնվեն”,- ասում է առաջատար հեղինակ, Օհայո նահանգի Քլիվլենդ կլինիկայի մանկաբուժության և դեռահասների բժշկության բաժանմունքի բժշկության դոկտոր Մայքլ Լ.Մաքնինը: Նրա հոդվածը կարող եք գտնել Մանկաբուժության ամսագրի ապրիլյան համարում:

8 ամիսների ընթացքում Մաքնինը կոլեգաների հետ հետազոտել են 3-6 ամսական 125 երեխա: Այդ ընթացքում ծնողներն ամենօրյա նշումներ էին անում, որոնք էին` երեխայի ջերմությունը, ատամների հանելը և 18 այլ ախտանշանները: Բոլոր հիվանդությունները, բուժումները և պատվաստումները նույնպես նշվում էին:

Ատամ հանելու ընթացքը բնորոշվում էր 8 օրանոց ցիկլով` սկզբի 4 օրը մինչ ատամի լինդը ծակելն և դրան հաջորդող 4 օրերը:

Մաքնինն ասում էր, որ հետազոտությունն ավարտած երեխաների 35% մոտ ատամների ծակելու ութօրյա ցիկլի ընթացքում ախտանշանները բացակայել են: Մնացածի մոտ դիտվել է հավելյալ սննդի նկատմամբ ախորժակի անկում, կծմծում, լնդերի և ականջների քոր, թքահոսություն, դյուրագրգիռություն, դեմքի ցան, ծծելու պահանջ, ոչ նորմալ ջերմություն և անքնություն: Կծելը, թքահոսությունը, լնդերի քորը, դյուրագրռությունը և ծծելու պահանջը ի հայտ են եկել ավելի մեծ հաճախականությամբ:

Բարձր ջերմությունը, բայց ոչ ավել, քան 102°F (38,8°C, իսկ որոշ աղբյուրներում նշվում է 38,3ը) ատամների ծակելու նշաններից էր, սակայն միայն ծակելը նախորդող և բուն ծակելու օրը:

Բժիշկ Սիարսը նշում է որ ատամ հանելու դեպքում արտադրությունը թափանցիկ է և թուքի տեսքով է: Քթից հոսող դեղնավուն արտադրությունը ատամ հանելու նշան չէ այլ ինֆեկցիայի նշան է:

Շատ մարդիկ հավատում են, որ ատամների ծակելը կարող է փորլուծություն առաջացնել: Սակայն Մաքնինն ասաց, որ իր խումբն այս երկու երևույթների միջև շատ թույլ կապ է գտել: Ֆիլադելֆիա նահանգի Փենսիլվանիայի համալսարանի ատամնաբուժական դպրոցի դոցենտ Զուհայիր Սայնին WebMD-ին ասում է, որ շատ ախտանշաններ, որոնք, կարծում էինք, կապված էին ատամների ծակելու հետ, իրականում, կարող են լուրջ հիվանդության հետևանքով լինել: Սահայնին նաև Ֆիլադելֆիայի մանկական հոսպիտալի անձնակազմի անդամ է:

Պիտսբուրգի մանկական հոսպիտալի դոցենտ բ.գ.դ Ռեյչել Բերգերը WebMD-ին ասում է, որ ուրախ է տեսնել մեծ խումբ երեխաների ատամների ծակելու հետազոտություն: “Սա կարևոր հետազոտություն է, այն ցույց տվեց, որ տենդն ու փորլուծությունը որևէ առնչություն չունեն ատամների ծակման հետ”, – ասում է նա: Նրա խորհուրդը ծնողներին. -Պետք է ուշադրություն դարձնել ցանկացած լուրջ ախտանշանի վրա, ինչպիսիք են 102°F (38,8°C) բարձր ջերմությունը մանկահասակ երեխաների մոտ և այլ ախտանիշների, ինչպիսիք են` հազը, քթից հոսելը, սակավամիզությունը, փսխումը (սրանք կապ չունեն ատամների ծակման հետ): Եթե երեխան իրեն սովորականի պես չի դրսևորում, հիվանդության նշաններ եք նկատում, ապա բերեք նրան բժշկի մոտ. սուր փորլուծությունն ու տենդը ատամները հանելու հետ կապ չունեն:

Կենսական կարևոր տեղեկություն

  • Հետազոտողները նոր ուսումնասիրությունն ավարտի հասցրեցին`տարբերակելու, թե որ ախտանշանները կարող են կապված լինել ատամները հանելու հետ և որոնք ավելի լուրջ պատճառ ունենալ:
  • Բարձր ջերմությունը մինչև 102°F (38,8°C), կծելը, թքաոսությունը, դյուրագրգռությունը, ծծելու պահանջը առավել տարածված են ատամ հանող երեխաների մոտ:
  • 102°F (38,8°C) և ավելի ջերմությունն ու փորլուծությունը ատամ հանելու հետ կապ չունեն , և երեխաներին խնամողները չպետք է անտեսեն դա:

Շնորհակալություն Անուլ Նիկողսյանին թարգմանության համար

http://www.webmd.com/oral-health/news/20000410/babies-teething-illness http://www.askdrsears.com/topics/parenting/child-rearing-and-development/caring-for-little-teeth/teething/baby-sick-or-teething

 

Երեխան ունի բարձր ջերմություն (տենդ). ի՞նչ անել
Հարց: Իմ 3 ամսականը անդադար ձեռքերը բերանն է տանում: Ատա՞մ է հանում: