Արդյո՞ք ես ունեմ բավարար քանակությամբ կաթ


466457187Սա կերակրման հետ կապված ամենատարածված մտահոգությունն է: Շատ կանանց անհանգստացնում է՝ արդյո՞ք իրենց կաթնարտադրությունը նորմայի սահմաններում է, թե` ոչ: Նրանց անհագստությունները կապված են հետևյալ դիտարկումների հետ՝

Կաթն այլևս կրծքերիցս չի հոսում, նշանակում է ես չունե՞մ բավարար կաթ: Կաթնահոսքը ոչ մի կապ չունի այն բանի հետ, թե որքան կաթ ունի մայրիկը: Կաթնարտադրությունը կարգավորվելուց հետո կաթնահոսքը սովորաբար նվազում է կամ դադարում: Որոշ մայրիկների հետ կաթնահոսքը կարող է ավելի երկար տևել, քան մյուսների մոտ:

Երբ ես կթում եմ, տեսնում եմ, որ մի կուրծքս ավելի շատ կաթ է արտադրում, քան մյուսը: Արդյո՞ք ինչ-որ բան այն չէ: Յուրաքանչյուր կնոջ կրծքներն իրարից փոքր-ինչ տարբերվում են և համաչափ չեն, ինչպես որ համաչափ չեն և մարդիկ: Դա նորմալ է, որ մի կուրծքն ունի կաթ արտադրող հյուսվածք ավելի շատ, քան մյուսը: Երբեմն երեխաները նախընտրում են շատ կամ հակառակը, քիչ կաթ արտադրող կրծքից սնվել, և դա

Կրծքերս այլևս “լիքը”չեն, արդյո՞ք կաթնարտադրությունս նվազել է: Երբ մայրիկի կաթնարտադրությունը սկսում է համապատասխանել երեխայի պահանջներին, կրծքերի լցվածության, “պայթելու” զգացողությունը առաջվա համեմատ մարում է:

Ես այլևս չեմ զգում կաթի արտահոսելու ռեֆլեքսը: Սա հանդիպում է ժամանակի հետ: Որոշ մայրիկներ առհասարակ չեն զգում թափվելու ռեֆլեքս, բայց դա տեղի է ունենում, երբ նրանք հետևում են իրենց երեխաների ծծելուն և կուլ տալուն:


Հիշե’ք, Ձեր երեխային կրծքով կերակրելը հաճելի պրոցես է:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https https://www.llli.org/faq/normal.html

Թարգմանեց՝ Ռոքսանա Զաքարյանը

Ի՞նչ կարելի է անել, երբ կաթը ծորում է կրծքերից
Երեխաս սկսել է անդադար կուրծք պահանջել