Արդյո՞ք երեխան պետք է քնի ամբողջ գիշեր


Որոշ մայրեր շատ անհանգիստ են, թե ինչու իրենց երեխաները ամբողջ գիշեր չեն քնում առանց արթնանալու: Վերջիվերջո շատերը գիտեն, որ երեխաները “պետք” է քնեն: Որոշ բժիշկներ էլ երեխայի վեց ամիսը լրանալուն պես խորհուրդ են տալիս գիշերները երեխաներին կրծքից կտրել՝ օգտագործելով ՙկլացի կհանգստանա՚ (cry-it-out) մեթոդը: Արդյո՞ք երեխայի գիշերը չքնելը կապված է ինչ որ խնդիրների հետ:

Նախ և առաջ խնդրում ենք ուշադրույթուն մի դարձրեք նրանց վրա, ովքեր քննարկում են, թե ինչ պետք է անի “նորմալ” երեխան: Այդ մարդիկ չեն, որ մեծացնում են ձեր երեխային: Ձեր բժիշկը նման խորհորդ տալու իրավունք ունի միայն եթե քնում է ձեր կողքի սենյակում, և երեխայի լացը նրան ամբողջ գիշեր խանգարում է:  Եթե ձեզ և ձեր երեխային հաճելի են գիշերային կերակրումները, ապա գիշերը կերակրելու մեջ ոչ մի ՙվատ՚ սովորություն չկա:

Երեխաները տարբեր են, և որոշները ավելի շուտ են սկսում գիշերը քնել առանց զարթնելու քան մյուսները: Ձեր երեխան կարող է պարզապես սոված է, քանի որ կրծքի կաթը դյուրամարս է և կարող է մարսվել մեկից երկու ժամվա ընթացքում, կամ ուզում է ձեզ հետ շփվել: Այն երեխաները, որոնց մայրերը աշխատում են, գիշերը հակված են ավելի շատ ուտել՝ ամենայն հավանականությամբ մոր հետ ավելի շատ լինելու համար:

Շատ բժիշկներ գիշերային կերակրումներին միայն սննդային նշանակություն են տալիս: Սակայն սա հարցի միայն մեկ կողմն է: Առաջին ամիսներից հետո երեխան մոր կուրծքը սկսում է ասոցիացնել ոչ միայն քաղցը և ծարավը հագեցնելու այլ նաև՝ հանգստի, անվտանության, մտերմության և այլ հոգեբանական կարիքների բավարարման հետ: Կրծքով կերակրելը ոչ միայն սնուցել, այլ նաև փայփայել է նշանակում: Հիշե՛ք, որ այս կարիքները այնքան իրական են, որքան երեխայի ֆիզիկական կարիքները, և դրանց բավարարումը նույնչափ կարևոր է երեխայի ընդհանուր զարգացման համար, որքան երեխային սնունդով ապահովելը:

Եթե երեխայի գիշերը ուտելը և զարթնելը ձեզ համար խնդիր չէ, ապա ոչինչ փոխել պետք չէ:

Կրծքով կերակրվող երեխաները կարող են ամբողջ գիշեր չքնել բավականին երկար ժամանակ, և դա նորմալ է: Մյուս կողմից կան երեխաներ, որ  հենց մի քիչ մեծանում են սկսում են ամբողջ գիշեր քնել:

Ձեր երեխան ժամանակի հետ և իր զարգացմանը զուգահեռ կսկսի քնել ավելի երկար ժամանակահատվածներով: Ամբողջ գիշեր քնելը զարգացման այնպիսի փուլ է, ինչպիսին է, օրինակ՝ քայլերը կամ խոսելը: Եթե ստիպեք երեխային դա անել ավելի շուտ քան նա ինքն է դրան հասել,  դա կարող է հետագայում խնդիրների հանգեցնել:

Միգուցե քնելու հարցի հետ կապված մեր լարվածության աղբյուրը մեզ շրջապատող միջավայրն է, որը գտնում է, որ երեխաները գիշերային կարիքներ չպետք է ունենան: Ընդհակառակը, երեխաների գիշերային կարիքները պայմանավորված են իրենց բնությամբ: Հիշե՛ք, որ շատ մեծահասակներ նույնպես գիշերը արթնանում են:

q

Երեխաները գիշերը զարթնում են մի շարք պատճառներով, որոնցից են՝

  • ցանկանում է  մոր հետ շփվել,

  • ատամ է հանում,

  • նոր բան է սովորել, օրինակ՝ մեջքից պտտվել փորիկի վրա, չոչ անել կամ խոսել,

  • հիվանդ է , ալերգիա կամ ցան ունի և այլն,

  • սոված է, հատկապես՝ կտրուկ աճի օրերին,

  • ցերեկվա տեղն է հանում, եթե մայրը ցերեկը աշխատում է կամ շատ զբաղված է:

Եթե ձեր երեխան սկսել է գիշերը ավելի հաճախ ուտել, կասկածեք այս պատճառներից մեկը կամ մի քանիսը:

 qq

Արդո՞ոք քնելուց առաջ արհեստական կաթ ուտելը կօգնի երեխային երկար քնել

Կա կարծիք, որ արհեստական կերը օգնում է երեխային գիշերը լավ քնել: Սա մի կարծիք է, որը ապացուցված չէ բժշկական ուսումնասիրություններով: Երեխային արհեստական կամ հավելյալ տալը երկար քնելու համար մեղմ ասած լավ գաղափար չէ մի շարք պատճառներով:

  • չկա ապացույց, որ օգնում է: Որոշ երեխանել կարող են սկսել ավելի վատ քնել,քանի որ արհեստականը դժվարամարս է և կարող  է գազերի կամ ստամոքսային ցավերի պատճառ դառնալ: Սա հատկապես ճիշտ է վեց ամսականից փոքր երեխաների դեպքում: Երկու ուսումնասիրություն կա, որոնք ցույց են տալիս, որ արհեստական ուտելը քնելուց առաջ քնի երկարության վրա չի ազդում: Այդ ուսումնասիրություններն են՝ Macknin ML, Medendorp SV, Maier MC. Infant sleep and bedtime cereal. Am J Dis Child. 1989 Sep;143(9):1066-8; Keane V, et al. Do solids help baby sleep through the night? Am J Dis Child 1988; 142: 404-05.

  • արհեստական կերը ստիպում է երեխայի մարսողական համակարգին ավելի շատ ու երկար աշխատել մարսելու համար մի սնունդ, որը մարդուն բնորոշ չէ: Արհեստական կերը ավելի դժվար է մարսվում քան կրծքի կաթը, և արհեստական ուտող երեխաները ավելի ուշ-ուշ են ուտում: Սա կարող է դիտարկվել որպես առավելություն, սակայն արհեստականը այն ուտելիքը չէ, որ մենք ցանկանում ենք տալ մեր երեխաներին, եթե մենք ստիպված չենք գնալ այդ քայլին այլ պատճառներով:

  • վեց ամսականից շուտ հավելյալ տալը իր ռիսկերն է պարունակում:

  • վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խորը և երկար քունը կարող է կապված լինել մանկան հանկարծամահության սինդրոմի հետ: Որոշ գիտնականներ ցույց են տալիս, որ երկար քնելը հատուկ չէ շատ փոքր երեխաներին, և ծնողները պետք է երկու անգամ մտածեն երեխային երկար քնել սովորեցնելուց առաջ:

 Հիշե՛ք, որ գիշերը զարթնելը ժամանակավոր բան է:

qqq

Կարդացեք նաև

Նորածին երեխայի քունը. ծնվելուց մինչև չորս շաբաթական

“Չքնող” չորս ամսականը. չորրորդ ամսվա քնի հետընթացը

q

qq

q

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/parenting/nighttime/sleep/;

http://kellymom.com/parenting/nighttime/weaning-night/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Copyright © 19 November 2014 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.


Արդյո՞ք իմ երեխան ռեժիմի կարիք ունի
Ինչպես անել, որ երեխան ամբողջ գիշեր քնի