Արդյո՞ք իմ երեխան ռեժիմի կարիք ունի


Մինչ ձեր բալիկի ծնվելը հեշտ էր պատկերացնել, թե ինչպես ձեր օրը կդասավորեք։ Այժմ, երբ նոր, առանձնահատուկ անհատականություն է հայտնվել ձեր կjանքում, ամեն ինչ փոխվել է, այդ թվում նաև ձեր օրվա ընթացքը։ Հնարավոր է, որ ձեր երեխայի ռիթմերը շատ տարբեր լինեն ձեր պատկերացրածից։ Միգուցե դուք չեք գիտակցել, որ ելնելով ինդիվիդուալ տարբերությունններից առողջ, բացառապես կրծքով սնվող երեխանները կարող են կրծքով կերակրվել այնքան հաճախ, ինչպես մեկ ժամը մեկ, կամ էլ ոչ այնքան հաճախ, ինչպես չորս ժամը մեկ, և մեծանան։

Ամենօրյա կրծքով կերակրումը կարող է  յուրաքանչյուր օր տարբեր ընթացք և հաճախականություն ունենալ երեխայից երեխա, օրից-օր։ Նորածնի հետ կյանքը կարող է անկանխատեսելի լինել։ Նորածնին մեծացնելու ծանր գործընթացն ավելի քիչ սթրեսային դարձնելու համար լավ կլինի, որ ուշադրություն դարձնեք այս մի քանի հարցերին․

  • Երբ լավը կամեցող ընկերներն ու բարեկամները պնդում են, որ պետք է երեխային ռեժիմի սովորեցնել, մտածեք, թե որքանով է այդ ռեժիմը համապատասխանում ձեր և ձեր բալիկի պահանջներին։ Իսկ գուցե՞ այն ուղղակի հարմար է այդ խորհուրդը տվողներին։

  • Բացի լավը կամեցող ընտանիքի և ընկերների խորհւորդներից կան նաև որոշ ծնողական մեթոդներ, որոնք ենթադրում են շատ կոպիտ ռեժիմ։ Սահմանափակելով ժամանակը կրծքի մոտ և երկարացնելով կերակրումների միջև ընկած ժամակահատվածը զգալի վտանգի եք ենթարկում  ձեր փոքրիկին։

Շատ մայրեր զարմանում են , թե ինչ հեշտ ու արագ է իրենց կաթը մարսվում / սովորաբար 90 րոպեների ընթացքում վերջին կերակրումից հետո/։ Մորը խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել բալիկի սովածության նշաններին՝ ծծելու ռեֆլեքս (rooting reflex), ձեռքերը կամ մատները բերանը դնելը կամ ծծելը, լացը, այլ ոչ թե հետևել ժամացույցին։

Ըստ Մանկաբույժների Ամերիկյան Ակադեմիայի լացը նորածնի սովածության ամենածայրահեղ արտահայտումն է։ Առողջ նորածինները կարիք ունեն կերակրվելու 2-3 ժամը մեկ 24 ժամվա ընթացում։ Նորածինը չպետք է 3 ժամից ավել առանց կերակրման մնա 2 հիմնական պատճառով՝

  • Ձեր նորածինը կարիք ունի հաճախակի կերակրումների ադեկվատ սնուցման և չջրազրկման համար։

  • Հաճախակի կերակրումներն ապահովում են ձեր կրծքերի ստիմուլյացիան՝ բավարար կաթ արտադրելու համար։

Առաջին մի քանի շաբաթների ընթացքում ձեր բալիկը կարիք ունի կերակրվելու 10-12 անգամ յուրաքանչյուր օր։ Ձեր փոքրիկի կերակրումների հաճախականությունը նրա մեծանալու հետ մեկտեղ կքչանա։ Ցանկացած ռեժիմ, որը ձեր մինչև 6 շաբաթական նորածնին զրկում է  ավելին քան 2-3 ժամը մեկ հաճախականությամբ կերակրումներից / կամ ավելի քիչ կտրուկ աճման օրերին/, կարող է բերել նրան, որ ձեր բալիկը քաշ չի հավաքի։

Հետազոտությունները ցույց են տվել,որ սահմանափակելով կրծքով կերակրելու ժամանակահատվածը յուրաքանչյուր կերակրման  ժամանակ, ինչպես նաև կերակրումների միջև ընկած ժամանակահտվածը երկարացնելով, քչանում է ոչ միայն ձեր կաթի քանակը, այլ նաև կաթի մեջ պարունակվող յուղայնությունն է պակասում։ Այնպես որ առողջ և «փարթամացող» բալիկին պետք է կերակրել նրա իսկ ռեժիմից ելնելով։

Հեղինակ՝ La Leche League International

Աղբյուրը՝ https://www.llli.org/faq/schedule.html

Թարգմանեց՝ Աննա Գասպարյանը

Նորածնի երկրորդ գիշերը
Արդյո՞ք երեխան պետք է քնի ամբողջ գիշեր