Արդյո՞ք իմ կրծքով կերակրվող երեխան փորկապություն ունի: Կա արդյո՞ք լուծողական տալու կարիք:


tre-di-ve-sinhՉնայած կրծքով կերակրվող երեխաների թաց և կեղտոտ տակդիրների քանակը կարող է նրանց առողջ լինելու լավ ցուցանիշ լինել, երեխաները կարող են տարբեր կեղտոտելու հաճախականություն ունենալ և բոլորը նորմայի մեջ:

Կյանքի առաջին մի քանի օրը

Առաջին երկու կամ երեք օրը երեխաները սովորաբար օրական մեկ կամ երկու թաց տակդիր են ունենում: Երբ մոր կաթը սկսում է գալ, երեխաները զգալիորեն շատ են սկսում միզել: Առաջին մի քանի օրերին նորածինների կալը մուգ գույնի, կուպրի նման մեկոնիում է, որը երեխան կուտակել է հղիության ժամանակ: Կաթ խմելը սկսելուն պես երեխայի  աղեստամոքսային տրակտը սկսում է մաքրվել մեկոնիումից, և մի քանի օրվա ընթացքում կալի գույնը բացվում է և փափկում: Սովորաբար կալը դեղին գույնի է, կամ դեղնականաչավուն կամ էլ դարչնագույն: Երբեմն այն կարող է լինել կանաչ, որը նորմալ է: Հոտը պետք է լինի քիչ և ոչ տհաճ: Կալը կարող է լինել հարած ձվածեղի, սիսեռի ապուրի կամ մի քիչ թույլ բաղադրության մանանեխի պնդության: Հաճախ կարող են լինել մանր, սերմնանման սպիտակ մասնիկներ:

Առաջին վեց շաբաթը

Երեխաների մեծ մասի մոտ ծննդյան առաջին մի քանի օրից հետո մինչև վեց շաբաթական դառնալը աղիները գործում են երկուսից հինգ անգամ 24 ժամվա ընթացքում: Կալի չափսը պետք է լինի 10 դրամանոցից մեծ: Որոշ երեխաների մոտ աղիները ավելի հաճախ են գործում, իսկ առողջ երեխայի մոտ կարող են գործել ավելի հազվադեպ: Եթե վեց շաբաթականից փոքր երեխայի մոտ աղիները կարող են գործել օրական երկու անգամից քիչ, ինչը ներմալ է, եթե թաց տակդիրների թիվը բավարար է, նա լավ քաշ է հավաքում, իսկ կալի քանակը մեծ է:

Առաջին մի քանի օրերից հետո, կրծքով կերակրով երեխան պետք է ամենաքիչը 6-8 թաց բամբակյա տակդիր թրջի: Հասկանալու համար, թե արդյոք տակդիրը բավարար չափով թաց է, 30-60 մլ ջուր լցրեք չոր տակդիրի մեջ. այդ տակդիրը այնքան ծանր է, որքան փոքր երեխայի բամբակյա տակդիրը պետք է սովորաբար լինի: Եթե միանգամյա տակդիր եք օգտագործում, տակդիրի ծանրությունը կախված կլինի տակդիրի տեսակից: Մի տակդիրի տեսակ կարող է ընդհանրապես թաց չթվալ այն դեպքում, երբ մյուսը կարող է նույն քանակի հեղուկից լավ ծանրանալ: Կարող եք չոր անձեռոցիկ տեղադրել տակդիրի մեջ հասկանալու համար, թե արդյոք այն թրջվել է և ինչքան է թրջվել:

Վեց շաբաթից հետո

Նորմալ է, եթե կրծքով կերակրվող երեխայի աղիների գործելու հաճախականությունը նվազի, երբ թուլացնող հատկություն ունեցող կոլոստրումի՝ խեժի բաղադրությունը մոր կաթում վերանա ծննդաբերելուց մոտավորապես վեց շաբաթ հետո: Այս տարիքի երեխայի աղիները կարող են շարունակել գործել օրական 5 անգամ, երբեմն նույնիսկ ամեն կերակրելուց հետո: Որոշ դեպքերում առողջ երեխաների աղիները կարող են գործել շաբաթական մեկ անգամ: Երբ աղիները ավելի հազվադեպ են գործում, կալի քանակությունը ավելի շատ պետք է լինի: Քանի դեռ երեխան լավ քաշ է հավաքում, ունի բավարար քանակի թաց տակդիրներ և հանգիստ ու ուրախ երեխա է, աղիների հազվադեպ գործելու համար անհանգստանալու կարիք չկա: ԿԱՐԻՔ ՉԿԱ երեխաներին փորը թուլացնող դեղեր, մրգային հյութեր կամ այլ “օգնող” բաներ տալ: Իրականում, աղիները գործել ստիպելը կարող է վնասակար լինել ձեր երեխայի համար:

Այդ տակդիրները պետք է “ավելի” թաց լինեն: Երբ երեխայի միզապարկը մեծանում է, նա կարողանում է արտադրել և պահել ավելի մեծ քանակի մեզ: Տակդիրի “թացությունը” ստուգելու համար, լցրեք 120մլ ջուր չոր տակդիրի մեջ: Դա է նորմալ թացության տակդիրը այս տարիքի համար:

Հավելյալ սնունդ սկսելուց հետո

Հավելյալ սնունդ սկսելուց հետո, երբ երեխան սկսում է օգտագործել այլ հեղուկներ, շատ փոփոխություններ են լինում: Կալը ունենում է ավելի ուժեղ հոտ, այլ գույն և պնդություն: Նորմալ է կալի մեջ տեսնել չմարսված բանջարեղենի մասնիկներ քանի որ նույնիսկ եփված բանջարեղենը ավելի դժվարամարս է քան այլ ուտելիքները: Այս շրջանում արդեն հնարավոր է, որ երեխան ունենա փորկապություն կամ նույնիսկ լուծ, որը ինչ որ ուտելիք լավ չմարսելու նշան է: Մանրամասների համար կարդացեք հավելյալ սնունդի մասին հաճախակի տրվող հարցերը:

Կղանքի հետ կապված խնդիրներ 0-6 ամսական երեխաների մոտ

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/pumpfreq.html

Թարգմանեց՝ Արփինե Սիրեկանյանը


Երեխաս գազեր ունի. ի՞նչ անել
Երեխաների կղանքի ուղեցույց

2 thoughts on “Արդյո՞ք իմ կրծքով կերակրվող երեխան փորկապություն ունի: Կա արդյո՞ք լուծողական տալու կարիք:

Comments are closed.