Արդյո՞ք կարելի է ալկոհոլ օգտագործել և կրծքով կերակրել երեխային


Alcoholic_DrinksՀղիության ընթացքում ալկոհոլի օգտագործումը մեծ ու անդառնալի հետևանքներ է ունենում դեռևս չծնված բալիկի վրա: Սակայն, ալկոհոլի օգտագործման ազդեցությունը երեխայի վրա կրծքով կերակրելու ընթացքում դեռ լավ ուսումնասիրված չէ: Շրջապատի հակասական կարծիքները այս հարցի շուրջ մայրերին ավելի շատ շփոթեցնում են, քան թե օգնում: Այսպիսով, ինչ պետք է իմանա կրծքով կերակրող մայրը, երբ պատրաստվում է ալկոհոլ օգտագործել:

Ալկոհոլի ազդեցությունը կրծքով կերակրվող բալիկի վրա անմիջականորեն կախված է մոր ընդունած ալկոհոլի քանակից: Երբ կրծքով կերակրող մայրը երբեմն կամ օրը մեկ բաժին կամ ավելի քիչ քանակի ալկոհոլ է ընդունում, դեռևս ապացուցված չէ, որ վտանգավոր է երեխայի համար:

Ալկոհոլն անցնում է մայրական կաթի մեջ և մնում է այնտեղ 30-ից 60 րոպե ալկոհոլն ընդունելուց հետո, 60-ից 90 րոպե ` երբ այն ընդունվել է սննդի հետ: Մոտավորապես 3 ժամ է պահանջվում, որ 54 կգ-անոց կնոջ օրգանիզմից դուրս գա մեկ բաժակ գինու կամ գարեջրի մեջ պարունակվող ալկոհոլը: Որքան շատ է ալկոհոլի քանակ ընդունվել, այնքան ավելի շատ ժամանակ է պահանջվում, որ այն դուրս գա օրգանիզմից: Պահանջվում է մոտավորապես 13 ժամ, որպեսզի 54 կգ-անոց կնոջ օրգանիզմից դուրս գա մեկ չափաբաժին բարձր սպիրտայնությամբ խմիչքի մեջ պարունակվող ակլոհոլը: Ալկոհոլի ազդեցությունը կրծքով կերակրվող երեխայի վրա անմիջականորեն կախված է մոր ընդունած ալկոհոլի քանակից:

Մոր կաթի միջոցով երեխային անցած ալկոհոլի կողմնակի ազդեցություններն են` քնկոտություն, թուլություն, խորը քուն, աննորմալ քաշի ավելացում, իսկ մոր մոտ ` կաթնարտադրության նվազում:

Պետք չէ կրծքով կերակրող կնոջն արգելել խելամիտ քանակի ալկոհոլի ընդունումը: Ինչպես շատ դեղորայքերի դեպքում, այնպես էլ ալկոհոլի դեպքում, քիչ քանակի ալկոհոլ է անցնում մայրական կաթի մեջ: Այս արգելքով անտեղի սահմանափակում եք կերակրող մոր կյանքը:

Զգալի քանակի ալկոհոլ է անցնում մոր օգանիզմից կաթի մեջ, սակայն այն համարվում է անվնաս երեխայի համար, եթե ալկոհոլի քանակն ու այն ընդունելուց հետո կերակրման ժամկետները խիստ պահպանվում են: Բազմաթիվ ուսումնասիրություններում նշվում է, որ գարեջուրը (բայց ոչ էթանոլը) խթանում է պրոլակտինի մակարդակի բարձրացումը և ավելացնում է կաթնարտադրությունը: Ոչ ալկոհոլային գարեջուրը նույն ազդեցությունն է ունենում:

12 կրծքով կերակրող մայրերի հետ կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ երբ մայրերը խմել են 0,3 գ/կգ էթանոլ պարունակող նարնջի հյութ (որը հավասար է մեկ շիշ գարեջրի քանակին), կաթի մեջ էթանոլի միջին առավելագույն քանակը դարձել է 320 մգ/լ, ինչպես նաև,դրանից հետո տեղի է ունեցել կաթի 23% նվազում (156մլ-ից 120 մլ) և փոխվել է կաթի հոտը:

Ալկոհոլի քանակը մոր որգանիզմում չպետք է գերազանցի 300 մգ/լ, գերազանցելու դեպքում երեխայի մոտ դիտվում են կողմնակի ազդեցություններ (հոգնածություն, քնկոտություն, թուլություն և այլն): Պարբերաբար ալկոհոլ ընդունող(օրական երկու և ավել չափաբաժին ) կրծքով կերակրող մայրերի երեխաների մոտ նկատվել են նաև հոգեբանական խանգարումներ: Ալկոհոլ խմելու և դրանից հետո 2-3 ժամվա ընթացքում պետք է խուսափել երեխային կրծքով կերակրելուց:

            Ալկոհոլ ընդունելուց արաջ պետք է հաշվի առնել հետևյալը.

  • Երեխայի տարիքը
    • Նորածինների լյարդը դեռ նորմալ զարգացած չէ և ալկոհոլի ազդեցությունն ավելի վտանգավոր է նրանց համար:
    • Մոտավորապես մինչև 3 ամսական բալիկների մոտ ալկոհոլն օրգանիզմի կողմից 2 անգամ ավելի դանդաղ է մարսվում, քան չափահաս մարդու մոտ:
    • Մեծ տարիքի երեխայի օրգանիզմն ավեի արագ է մարսում ալկոհոլը, քան փոքրիկներինը:
  • Մոր քաշը
    • Միևնույն քանակի ալկոհոլը մեծ քաշով մարդն ավելի արագ է մարսում և այն ավելի արագ է դուրս գալիս օրգանիզմից, քան ավելի թեթև քաշ ունեցող մարդը:
  • Ալկոհոլի քանակը
    • Ալկոհոլի ազդեցության չափը երեխայի վրա կախված է մոր ընդունած ալկոհոլի քանակից:
    • Որքան շատ է ալկոհոլ օգտագործել մայրը, այնքան ավելի երկար կտեվի ալկոհոլից օրգանիզմի մաքրվելը:
  • Ուտելը ալկոհոլ օգտագործելու ընթացքում
    • Ալկոհոլ օգտագործելիս ուտելու դեպքում ավելի երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի օրգանիզմը մաքրվի ալկոհոլից: Սնունդը դանդաղեցնում է ալկոհոլի մարսումը:

         -Արդյո՞ք ալկոհոլի ընդունումը կօգնի ինձ հանգստանալ և կավելացնի կաթնարտադտությունը:

-Դեռևս ապացույց չկա, որ ալկոհոլն ավելացնում է կաթնարտադրությունը: Սակայն, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մոր ալկոհոլ ընդունելուց 3-4 ժամ հետո երեխան ավելի հաճախ է կուրծք ուտում, բայց ավելի քիչ քանակի կաթ է գնում նրա օրգանիզմ:

         -Արդյո՞ք պետք է կթել և թափել կթած կաթը ալկոհոլ օգտագործելուց հետո:

-Կաթը մաքրվում է ալկոհոլից, երբ մոր արյունատար համակարգն է մաքրվում դրանից: Քանի դեռ ալկոհոլը օրգանիզմում է, այն կլինի նաև կաթի մեջ: Կթելը չի օգնի ալկոհոլի հեռացմանը: Սակայն, եթե կթել եք կաթը, ապա այն պետք է թափել, քանի որ նրա մեջ կա ալկոհոլ:

            Եթե պլանավորում եք ալկոհոլ օգտագործել, ապա պետք է նախապես պատրաստվել դրան.

  • Նախապես կթեք և պահեք կաթ երեխայի համար:
  • Ալկոհոլ օգտագործելուց առաջ կերակրեք երեխային, հետո սպասեք մինչև ալկոհոլը մաքրվի օրգանիզմից:
  • Մինչ սպասում եք, որ ալկոհոլը մաքրվի օրգանիզմից, բայզ զգում եք, որ կրծքերը ծանրացել են, կարող եք կթել մի քիչ և թափել այդ կթած կաթը:

Միշտ կա այլընտրանքային տարբերակ` կարող եք օգտագործել ոչ ալկոհոլային ըմպելիքներ:

Աղբյուրը՝ La Leche League International
Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/alcohol.html
Թարգմանեց՝ Լիլիթ Սլոյանը
Մայրական կաթն ավելացնող միջոցներ. չաման
Արդյո՞ք կրծքով կերակրող մայրը կարող է օգտագործել...