Արդյո՞ք կարող եմ վնասել (երես տալ) երեխայիս` նրան շատ հաճախակի գրկելով և կերակրելով


Ժամանակի ընթացքում մայրերը միշտ հասկանում են, և այժմ դա է ցույց տալիս նաև հետազոտությունը, որ ամենաուրախ, առողջ և խելացի բալիկները նրանք են, ովքեր օրվա մեծ մասը գտնվում են սերտ շփման մեջ մոր կամ ընտանիքի այլ անդամների հետ: Քնած, թե արթուն, ուրախ, թե տխուր` բալիկները սիրում են զգալ և շնչել Ձեր տաք շունչը: Փորձը ցույց է տալիս այն, որ երեխաները մոր  խնամքի ներքո արագ են զարգանում և հեշտորեն են սովորում սեփական աշխարհի մասին: Երեխան ավելի շատ բան է տեսնում և սովորում, երբ նա Ձեզ հետ մասնակից է լինում Ձեր առօրյա գործունեությանը, քան թե պառկած իր մահճակալի կամ մանկասայլակի մեջ: Այդպես  նաև նա  ավելի քիչ է լացում և քիչ էներգիա ծախսում: Շատ նորածիններ խորն են քնում, երբ կպած են  Ձեր մարմնին: Այս տեսակի մոտեցումը մեծ կարևորություն է տալիս Ձեր երեխայի զգացմունքներին, և այն հաճախ անվանվում է «հավելյալ դաստիարակություն»:

Եթե դուք շատ գործեր եք ուզում հասցնել` միևնույն ժամանակ խնայելով Ձեր ձեռքերը և երեխային Ձեզ մոտ պահելով, դուք կարող եք օգտվել մանկական սլինգերից: Օգտվելով ճկուն սլինգերից, որոնք թիկուքնից են իջնում, դուք կարող եք կրծքով կերակրել ձեր բալիկին շատ հեշտ, և երեխան էլ կարող է պահվել սլինգում տարբեր դիրքերով ( դեմքը դեպի Ձեզ կամ հակառակը, օրորելու դիրք, կամ ազդրի վրա հենված) մոտ 30 փաունդ /13կգ 600գրամ: Դրանցից կարող եք ձեռք բերել  որոշ մանկական խանութներից: Շատ վաղաժամ ծնված նորածիններ կարող են խնամվել վերոնշյալ ձևով, եթե նրանք բավականին ուժեղ են: Մաշկ-մաշկին շփումը նախընտրելի է ծնողի հագուստի ներսից: Սա կոչվում է «կենգուրուի խնամք»: Փորձը ցույց է տալիս, որ այն երեխաները, ովքեր նման ձևով են խնամվում, հետագայում մեծանում են շատ հաստատուն և անկախ: Նրանք սովորում են վստահել  աշխարհին և օտար մարդկանց և իրենց ներդաշնակ են զգում: Սիրո, ապահովության և վստահության այս վաղ զգացմունքերը, որոնք տրվում են ծնողի կողմից, օրինակ են մնում երեխայի հիշողության մեջ և դառնում են այն ինչ նա հետագայում փնտրում է հարաբերություններ կառուցելիս: Այս ամենը Ձեզ հետ է սկսվում:

Կերակրելով երեխային «ըստ պահանջի» ոչ միայն ապահովում եք ձեր լիքը կուրծքը (ինչքան երեխան ծծում է, այնքան շատ կաթ է արտադրվում) , այլ նաև այն Ձեզ թույլ է տալիս ապահովել Ձեր երեխայի հարմարավետվությունը, մեղմել նրա ցավը, կամ պարզապես բավարարել նրա՝ մարդկային շփման պահանջը: Երեխայի բերանն իր մարմնի ամենազգայուն հատվածն է, և ծծելը անչափ հաճելի է նրան: Ի տարբերություն ծծակի, որը կարող է ընկնել հատակին և կեղտոտվել, Ձեր պտուկները միշտ ապահով են: Կարիք չկա նայել ժամացույցին, նայե՛ք, թե Ձեր բալիկն ինչ է թելադրում Ձեզ: Երեխան կարող է ծարավ լինել, կարող է սոված լինել և կարող է պարզապես Ձեր կարիքն ունենալ: Ծծակները կարող են ստեղծել այսպես կոչված «պտուկների խաբկանք», բայց նաև կարող են օգտակար լինել որոշ իրավիճակներում: Եթե օգտվում եք ծծակներից ապա պետք է լինեք շատ հետևողական և զգույշ:

Ամենադժվար ասպեկտներից մեկը նորաթուխ ծնողի համար դա գիշերով լացող բալիկին խնամելն է, առավել ևս, երբ ընկերները կամ բարեկամները ասում են Ձեզ, որ երեխային հաճախակի գրկելով կերակրելով երես կտաք երեխային: Շատերը Ձեզ կասեն, որ երեխան կարիք ունի ինքն իրեն հանգստանալու և նա կարող է առանց Ձեր օգնության նորից քնել: Թեպետ այսպես կոչված «քնելու թրեյնինգը» կարող է որոշ ընտանիքներում կիրառվել, բայց մայրիկների մեծ մասը կարևոր են համարում արձագանքել իրենց երեխաների լացին` առանց հաշվի առնելու, թե օրվա որ ժամանակահատվածն է:

Մեզնից շատերը երեխայի կարիքները հոգալու լավագույն ճանապարհն են համարում երեխային պահել մեզ մոտ ողջ գիշերվա ընթացքում` դա կլինի մեր անկողնում, թե երեխայի մահճակալը մեզ մոտ պահած՝ չխանգարելով մեր քունը հնարավորինս քիչ:

«Ի՞նչ կլինի, եթե․․․» հարցը շատ մայրիկների օգնում է վստահել իրենց սրտին և այևս չանհանգստանալ երեխային վնասելու «երես տալու» համար: Պատկերացրե՛ք այսպիսի մի իրավիճակ․ դուք վախեցել եք որևէ բանից կամ շատ տխուր եք, որ պատրաստ եք լաց լինել, ի՞նչ կլինի եթե այն մեկը, ում դուք շատ եք սիրում` տեսնելով, որ դուք լաց եք լինում, չգրկի Ձեզ` հիշեցնելով, որ նա Ձեզ գրկել է մեկ ժամ առաջ:  Հնարավոր է դուք ինքնուրույն հանգստանայիք, բայց արդյո՞ք Ձեզ ավելի լավ չէիք զգա, եթե նա Ձեզ հանգստացներ:

 

Հեղինակ՝ La Leche League International

Աղբյուրը՝ https://www.llli.org/faq/spoil.html

Թարգմանեց՝ Լուսինե Ասատրյանը

Ի՞նչ է "մաշկը մաշկին" շփումը և "կենգուրուի" խնամքը