Բաժանման անհանգստություն


US_239-119497009_wideԱրդյո՞ք բոլոր նորածիններն են զգում բաժանման անհանգստություն

Այո, ինչ-որ չափով: Բաժանման անհանգստությունը զարգացման նորմալ զգացմունքային փուլ է, որը սկսվում է այն ժամանակ, երբ երեխաները սկսում են հասկանալ, որ իրերը և մարդիկ գոյություն ունեն, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք ներկա չեն` այսպես կոչված <<օբյեկտի մշտականություն>>:

Որոշակի փուլերում շատ նորածիններ կամ փոքր երեխաներ իսկապես ցուցաբերում են անհանգստություն, երբ պետք է առանձնանան ծնողից: Եթե դուք մտածեք բաժանման անհանգստության մասին էվոլյուցիոն առումով, ապա այն իմաստով, որ անպաշտպան երեխան բնականաբար նեղվում է` լինելով առանձնացված այն անձից, ով պաշտպանում և հոգ է տանում նրա համար:

Շատ առումներով վերաբերմունքը երեխաների նկատմամբ և բաժանվելը ծնողներից մշակութային բնույթ ունեն: Արևմտյան երկրները հակված են շատ վաղ տարիքից երեխային ինքնուրույնություն/առանձնություն տալ: Բայց շատ այլ մշակույթներում, նորածիններին հազվադեպ են առանձնացնում կյանքի առաջին տարում իրենց մորից:

Անկախ նրանից, թե որտեղից է ծագում այս զարգացման փուլը, դա անհանգստացնում է թե՛ երեխաներին և թե՛ ծնողներին: Լավ նորությունն այն է, որ բաժանման անհանգստությունն անցողիկ է, և դուք կարող եք քայլեր ձեռնարկել, որպեսզի այն ավելի կառավարելի լինի:

ա

Ե՞րբ է այն հիմնականում ի հայտ գալիս

Նորածինները կարող են առանձնացման անհանգստության նշաններ ցույց տալ դեռ 6 կամ 7 ամսականներում, սակայն ճգնաժամային տարիքը երեխաների մեծամասնության համար 10-ից 18 ամիսների ընթացքում է:

Առավել հաճախ, առանձնացման անհանգստությունն արտահայտվում է այն ժամանակ, երբ դուք կամ ձեր զուգընկերը թողնում եք երեխային աշխատանքի գնալու համար: Նաև կարող է արտահայտվել գիշերը:

Առանձնացման անհանգստությունը սովորաբար քչանում է 24 ամսականում:

ա

Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ երեխային 

Ծնողներն ունեն մի քանի տարբերակ:

Որքան հնարավոր է նվազագույնի հասցնել բաժանումները, և վերցնել երեխային ձեզ հետ, եթե նա անհանգիստ է: Այս տարբերակով, դուք հիմնականում սպասում եք մինչ ձեր երեխան կմեծանա և կանցնի այս փուլը:

Կազմակերպեք երեխայի խնամքը այն մարդկանց հետ, ում հետ ձեր երեխան ծանոթ է: Եթե դուք պետք է թողնեք երեխային, օրինակ, աշխատանքի վերադառնալու համար, փորձեք թողնել նրան այն մարդկանց հետ, ում նա արդեն գիտի, օրինակ` հոր, տատիկի կամ մորաքրոջ: Ձեր երեխան կարող է բողոքել, բայց նա ավելի հեշտությամբ կհարմարվի ձեր բացակայությանը, երբ շրջապատված լինի իրեն ծանոթ մարդկանցով:

Սկզբում հնարավորություն տվեք ձեր երեխային ճանաչել իր խնամողին: Եթե Ձեզ անհրաժեշտ է թողնել ձեր երեխային որևէ մեկի հետ, ում նա չգիտի, տվեք նրան հնարավորություն ծանոթանալ իր խնամողին, մինչ դուք դեռ իր կողքին եք (մանրամասն տես ստորև):

ա

Ինչպե՞ս ես պետք է իմ երեխային նախապատրաստեմ բաժանվելուն

Ինչպես ցանկացած փոփոխության դեպքում, տվեք ձեր երեխային հնարավորություն աստիճանաբար սովորել իրավիճակին: Անկախ նրանից, թե դուք թողնում եք նրան ընտանիքի անդամի հետ թե դայակի, փորձեք կիրառել հետևյալ առաջարկությունները.

Վարժվեք տանը: Ձեր երեխային ավելի հեշտ կլինի հաղթահարել ձեր բացակայությունը, եթե նա լինի բաժանման նախաձեռնողը: Թողեք նրան ինքնուրույն գնալ մեկ այլ սենյակ (այնտեղ, ուր դուք համոզված եք, որ նա կարող է անվտանգ լինել առանց հսկողության կարճ ժամանակով) և սպասեք մի քանի րոպե մինչ նրա հետևից գնալը:

Դուք նաև կարող եք պատմել ձեր երեխային, որ գնում եք սենյակից, ուր եք գնում, և, որ դուք կվերադառնաք: Երկու դեպքում էլ ձեր երեխան կսովորի, որ ամեն ինչ լավ կլինի, երբ դուք ներկա չեք մի քանի րոպեով, և, որ դուք միշտ վերադառնում եք:

Ժամանակ տվեք ձեր երեխային հարմարվելու համար: Նոր խնամողին հրավիրեք այցելելու և խաղալու ձեր երեխայի հետ մի քանի անգամ, մինչ նրանց մենակ թողնելը: Մինչ ձեր առաջին իրական բացակայելը, խնդրեք խնամողին գալ մոտ 30 րոպե շուտ, որ նա ու երեխան իրար հետ լավ զբաղվեն, նախքան դուք դուրս կգաք:

Նույն մոտեցումը ցուցաբերեք ցերեկային խնամքի կենտրոնի, մանկապարտեզի, կամ առողջապահական ակումբի դեպքերում:

Միշտ հրաժեշտ տվեք: Համբուրեք և գրկեք ձեր երեխային դուրս գալուց առաջ և պատմեք նրան, ուր եք գնում և երբ եք վերադառնալու, բայց մի երկարացրեք հրաժեշտի պահը: Եվ խուսափեք հետևի դռնով արագ դուրս գալուց: Ձեր երեխան միայն ավելի կտխրի, եթե մտածի, որ դուք անհետացել եք:

Անհոգ եղեք: Ձեր երեխան շատ լավ զգում է, թե ինչպես եք դուք զգում, այդպիսով ցույց տվեք ձեր ջերմությունն ու ոգևորությունը ձեր ընտրած խնամողի նկատմամբ:

Փորձեք չլացել և չտխրել, եթե ձեր երեխան սկսի լացել, կամ առնվազն ոչ այն ժամանակ, երբ նա ձեզ տեսնում է: Դուք կանցնեք այս ամենի միջով: Հավանաբար խնամողը ձեզ հետո կպատմի, որ երեխայի արցունքները դադարել էին, նույնիսկ մինչ ձեր փողոց հասնելը:

Եթե արդեն գնացել եք, գնացեք: Կրկնվող վերադարձները տուն կամ ցերեկային խնամքի կենտրոն երեխային հանգստացնելու համար ավելի կդժվարացնեն իրավիճակը թե՛ ձեր, թե՛ երախայի և թե՛ խնամողի համար:

Սկզբում փորձարկեք: Առաջին անգամ բացակայեք մեկ ժամից ոչ երկար: Խնամողի և նոր իրավիճակի հետ ավելի լավ ծանոթանալուց հետո, կարող եք երկարացնել Ձեր բացակայությունները:

ա

Ինչպե՞ս կարգավորել գիշերային բաժանումների անհանգստությունը

 Գիշերը ձեզանից առանձնացվելու անհանգստությունը ձեր երեխայի համար շատ իրական է, այնպես որ դուք պետք է անեք ամեն ինչ, որ քնին նախորդող ժամը լինի խաղաղ և ուրախ, կերակրելով երեխային: Ինչպես նաև, անցկացրեք որոշ լրացուցիչ ժամանակ ձեր երեխայի հետ անկողնում` կարդալով, գրկելով և մեղմ երգելով նրա համար:

Եթե ձեր երեխան լաց է լինում ձեզ համար, երբ դուք դնում եք նրան անկողին, գնացեք նրա մոտ, ինչպես նրան հանգստացնելու, այնպես էլ ձեզ հանգստացնելու, որ նա լավ է: Բայց արեք ձեր այցելությունները կարճ ու ձանձրալի, որպեսզի նա սովորի նորից քնել առանց օգնության: Ի վերջո, նա կկարողանա քնել ինքնուրույն:

 

ա

Ի՞նչ անել, երբ ոչինչ չի ստացվում

Մանուկներն ունեն տարբեր անհատականություն, այնպես որ ոմանք կարող են ավելի շատ զգալ տարանջատման անհանգստության, քան մյուսները: Եթե ձեր երեխան չի կարող մխիթարվել` օգտագործելով պարզ միջոցներ, ժամանակն է վերագնահատել իրավիճակը:

Նոր աչքով նայեք ձեր դայակին կամ ցերեկային խնամքի կենտրոնին: Նրանք կարող են չհամապատասխանել ձեր երեխային, եթե ձեր երեխան շարունակում է անհանգիստ լինել, երբ դուք գնում եք:

Թողեք ձեր երեխային բարեկամի կամ այն մարդու հետ, ում նա գիտի, 15-րոպեանոց ժամանակահատվածով: Այնուհետև երկարացրեք մինչև մեկ ժամ: Առանց անծանոթի հետ մնալու ստրեսի ձեր երեխան կիմանա, որ, երբ դուք գնում եք, դուք վերադառնալու եք:

Վերագնահատեք ձեր հրաժեշտ տալը: Դուք սղոսկու՞մ եք դուրս, երբ երեխան չի նայում: Դուք այնպե՞ս եք անում, կարծես դուք պատրաստվում գնալ պատերազմի: Դուք դանդաղեցնու՞մ եք քայլը և լացում մինչ ձեր երեխայի տեսադաշտից դուրս գալը:

Փոխարենը փորձեք ավելի թեթև լինել: Մի պարզ «կտեսնվենք, բալիկս», արագ գրկելն ու համբուրելը կարող են անել հրաշալիքներ անհանգիստ երեխայի համար: Ձեր գործողությունները ցույց են տալիս նրան, որ հեռանալը մեծ գործ չէ, և, որ դուք տանը կլինեք շուտով:

 

http://www.babycenter.com/0_separation-anxiety_145.bc

 

Թարգմանեց Անահիտ Ներսիսյանը


Բութ մատը ծծելը
Ինչպես խոսել երեխաների հետ. 25 խոսելու եղանակ, որ երեխաները կլսեն