Դդում

imagesՏաքացրեք ջեռոցը 200 աստիճանի: Կիսեք մեկ փոքր դդում, հանեք կորիզները: Դրեք ջեռոցը` կտրած մասով դեպի ներքև և եփեք 45 րոպե կամ մինչև փափկելը: Հանեք ջեռոցից, գդալով քերեք փափուկ մասը և տրորեք պատառաքաղով կամ հարեք բլենդերում: Ավելացրեք մի քիչ կաթ` մայրական կամ արհեստական կամ ջուր պյուրեն ավելի համասեռ դարձնելու համար: Կարող եք նույնպես կլպել, կտրատել փոքր կտորների և խաշել կամ շոգեխաշել մինչև փափկելը, մոտ 20 րոպե:  (2 չափաբաժին)

Սոխով և կարտոֆիլով պյուրե

potato onion– 25գ կարագ
– 150գ բուլղարական սոխ կամ հասարակ սոխ կտրատած մանր կտորների
– 250գ կարտոֆիլ
– 300գ հավի կամ բանջարեղենր արգանակ, կամ ջուր

Հալացրեք կարագը և տապակեք սոխը մոտ 5 րոպե: Ավելացրեք կարտոֆիլը և արգանակը: Ծածկեք և եփեք մոտ 12 րոպե մինչև փափկելը: Քամեք բանջարեղենները և հարեք բլենդերում, կամ տրորեք պատառաքաղով` ավելացնելով ջրից որտեղ բանջարեղեննեը եփել են մինչև պյուրե դառնալը:

 

Դդմիկը և կարտոֆիլը պանիրով

potato zucchini cheese– 1 միջին կարտոֆիլ` կլպած և կտրատած փոքր կտորների
– 200գ դդմիկ
– 15գ կարագ
– 40գ պանրի`քերած – չեդար, գուդա կամ մեկ ալյ հալվող պանիր
– 4 ճաշի գդալ կաթ

Եռացրեք կարտոֆիլը մինչև փափկելը: Շոգեխաշեք կամ եփեք դդմիկը մինչև փափկելը 6-7 րոպե: Քամեք կարտոֆիլը, ավելացրեք պանիրը, խառնեք որ հալվի: Հարեք կարտոֆիլը դդմիկի հետ բլենդերում կամ տրորեք պատառաքաղով ավելի մեծ երեխաների համար:  (6 չափաբաժին)

 

Ծաղկակաղամբը պանիրով

cauliflower with cheese– 200գ ծաղկակաղամբ

Պանիրի սոուս

– 15գ կարագ
– 1 ճաշի գդալ ալյուր
– 150մլ կաթ
– 50գ պանիր`քերած – չեդար, գուդա կամ մեկ ալյ հալվող պանիր

 

Լվացեք ծաղկակաղամբը, բաժանեք փոքր մասերի և շոգեխաշեք 10 րոպե կամ եփեք եռման ջրի մեջ մինչև փափկելը: Այդ ընտացքում մեկ այլ կաթսայի մեջ հալացրեք կարագը, ավելացրեք ալյուրը և խառնեք: Խառնելով ավելացրեք կաթը և շարունակեք խառնելը մինչև սոուսը պնդանա: Ավելացրեք քերած պանիրը և խառնեք մինչև այն հալվի: Ավելացրեք ծաղկակաղամբը և հարեք բլենդերում կամ տրորեք պատառաքաղով ավելի մեծ երեխաների համար:  (6 չափաբաժին)

Լոլիկը, ծաղկակաղամբը և գազարը ռեհանի հետ

tomato cauliflower carrot– 125գ գազար` կլպած և կտրատած
– 100գ ծաղկակաղամբ
25գ կարագ
– 200գ լոլիկ` կլեպը ը կորիզները հանած և կտրատած
– 2-3 ռեհանի կամ բազիլիկի տերև
– 50գ չեդդար կամ այլ հալվող պանիր` քերած

 

Դրեք գազարը եռման ջրի մեջ և եփեք մարմանդ կրակի վրա մոտ 10 րոպե: Ավելացրեք ծաղկակաղամբը և եփեք ևս 8 րոպե` ավելացնելով ջուր եթե հարկաոր լինի: Այդ ընթացքում հալացրեք կարագը և տապակեք լոլիկը մինչև փափկելը: Ավելացրեք ռեհանը և պանիրը, եփեք մինչև փափկելը: Քամեք գազարը և ծաղկակաղամբը: Հարեք բոլոր բաղադրիչները միասին բլենդերում` ավելացնելով 3 ճաշի գդալ ջրից որտեղ բանջարեղենները եփել են:  (4 չափաբաժին)

 

Ոսպ

lentilsՈսպը հանդիսանում է սպիտակուցի աղբյուր: Նրանք նույնպես պարունակում են երկաթ որը շատ կարևոր է երեխայի ուղեղի զարգացման համար 6 ամսականից մինչև 2 տարեկան հատվածում: Ոսպը կարող է լինել դժվարամարս երեխաների համար, դրա համար այն պետք է մատուցել բանջարեղենների հետ: Այս պյուրեն կարող է նույնպես դառնալ սուպ եթե ավելացնեք ավելի շատ արգանակ:

 

– 1/2 փոքր սոխ
– 100գ գազար` կլպած և կտրատած
– 15գ քարաուզի պոչիկի հատվածը
– 50գ ոսպ
– 200գ քաղցր կամ սովորական կարտոֆիլ
– 400գ բանջարեղենի արգանակա կամ ջուր
– 1 ճաշի գդալ բուսական ձեթ

Ձեթի մեջ տապակեք սոխը, գազարը և քարաուզը մոտ 5 րոպե կամ մինչև փափկելը: Ավելացրեք ոսպը, կարտոֆիլը և արգանակը: Հասցրեք եռման, հետո իջացրեք ջերմությունը և շարունակեք եփել մարմանդ կրակի վրա մոտ 20 րոպե կամ մինչև ոսպի փափկելը: Հարեք բլենդերում: (8 չափաբաժին)

Քաղցր կարտոֆիլ, ծաղկակաղամբ, բրոկկոլի

beaba-babycook-recipe-sweet-potato-150x150Կլպեք, կտրատեք միջին չափի քաղցր կարտոֆիլը (200գ) և խաշեք մինչև փափկելը: Առանձին խաշեք կամ շոգեխաշեք 50գ բրոկկոլի և 50գ ծաղկակաղամբ` մոտ 5 րոպե, կամ մինչև բանջարեղենները փափկեն: Քամեք բանջարեղենները և կարտոֆիլի հետ հարեք բլենդերում` ավելացնելով ջրից, որում եփվել են, կամ երեխայի կաթից (մայրական կամ արհեստական), որպեսզի պյուրեն դառնա համասեռ: (3 չափաբաժին)

Գազարը ծաղկակաղամբի հետ

carrot cauliflowerԿլպեք, կտրատեք և եփեք 50գ գազարը` մինչև փափկելը (մոտ 20 րոպե): Նույն ջրի մեջ ավելացրեք 200գ ծաղկակաղամբ: Եփեք ևս 10 րոպե, քամեք և հարեք բլենդերում: Ավելացրեք 2 ճաշի գդալ մանկական կաթ կամ ձեր կաթից: (2 չափաբաժին)

Քաղցր կարտոֆիլը ջեռոցում

Baked-Sweet-Potato-– 1 քաղցր կարտոֆիլ

Քաղցր կարտոֆիլը ջեռոցում շատ համեղ է ստացվում, քանի որ բարձր տաքությունը կարամելիզացնում է կարտոֆիլի շաքարը:

Տաքացրեք ջեռոցը 200°C: Պատառաքաղով մի քանի անգամ ծակեք կարտոֆիլը: Խորովեք 1 ժամ: Հանեք ջեռոցից և թողեք մի քիչ սառի: Կլեպը պետք է հեշտությամբ դուրս գա: Հարեք կարտոֆիլը բլենդերում կամ տրորեք պատառաքաղով` գդալ առ գդալ ավելացնելով մայրական կամ արհեստական կաթ  կամ ջուր` մինչև հարթ պյուրե դառնալը:  Ցանկության դեպքում կարող եք ավելացնել խնձորի պյուրե կամ մի քիչ դարչին: (2 չափաբաժին)

 

Ավոկադոն բանանի հետ

banana-avocado– 1/2 բանան
– 1/2 ավոկադո

Սա շատ հեշտ պյուրե է: Տրորեք բանանը և ավոկադոն պատառաքաղով: Եթե շատ պինդ ստացվի, նոսրացնելու համար կարող եք մի քիչ տաք ջուր ավելացնել: Ցանկալի է ուտել միանգամից, որովհետև պյուրեն կդառնա շականակագույն: (1 չափաբաժին)

 

Քաղցր կարտոֆիլը բրոկկոլիի հետ

sweet potato onion broccoli– 200գ քաղցր կատոֆիլ կամ գազար
– 
30գ սոխ
– 50գ բրոկկոլի
-1 թեյի գդալ ձեթ
– 100մլ բանջարեղենի արգանակ կամ ջուր

Կանաչ բանջարեղենները առաջարկելուց, խառնեք ավելի քաղցր բանջարեղենների հետ` քաղցր կարտոֆիլի կամ գազարի:

Կլպեք, կտրատեք և եփեք քաղցր կարտոֆիլը եռման ջրի մեջ` մինչև փափկելը: Տաքացրեք ձեթը և տապակեք կտրատած սոխը մոտ 5 րոպե: Ավելացրեք կտրատած բրոկկոլին շատ քիչ ջրի հետ, ծածկեք և շոգեխաշեք 5 րոպե: Ավելացրեք քաղցր կարտոֆիլը, արգանակը և հարեք բլենդերում` մինչև զանգվածը դառնա համասեռ: Եթե անհրաժեշտ լինի, կարող եք մի քիչ ջուր ավելացնել: (4 չափաբաժին)

Գազարով և ոլոռով պյուրե

carrot and peas– 200գ գազար` կլպած և կտրատած միջին չափսի կտորների
–  50գ նախօրոք եփած ոլոռ

Գազարը և ոլոռը բնական քաղցրություն ունեն, ինչը սովորաբար դուր է գալիս երեխաներին: Եփեք գազարը եռման ջրի մեջ մոտ 15 րոպե: Ավելացրեք ոլոռը և եփեք ևս 5 րոպե: Հարեք բլենդերում` ավելացնելով ջրից, որում բանջարեղենները եփվել են, որպեսզի պյուրեն դառնա համասեռ: (2 չափաբաժին)

Բանջարեղենի արգանակ

vegetable stock

Բանջարեղենի արգանակը կարող եք օգտագործել շատ բաղադրատոմսերոմ` ջրի փոխարեն: Արգանակը կարող եք պահել սառնարանում 1 շաբաթ: Կարող եք նաև այն սառեցնել փոքր չափաբաժիններով և հալեցնել` ըստ պահանջի:

Մոտ 900մլ-ի համար`

– 1 կլպած մեծ սոխ
– 1 միջին գազար` կլպած և կտրատած միջին չափսի կտորների
– 25գ կարագ
– մի քանի ճյուղ խառը կանաչի
– 1 քաղցր պղպեղ
– 900մլ ջուր
Կտրատեք բոլոր բանջարեղենները: Հալեցրեք կարագը, ավելացրեք սոխը և տապակեք մոտ 5 րոպե: Ավելացրեք մնացած մթերքները և ծածկեք ջրով: Եռալուց հետո եփեք ևս 1 ժամ, հետո քամեք: Արգանակը պատրաստ է:

Լոլիկ

tomatoՏեղադրեք լոլիկը եռման ջրի մեջ 30 վարկյանի ընթացքում: Հետո անմիջապես դրեք սառը ջրի մեջ, հանեք կլեպը, կորիզները և կտրատեք մեծ կտորների: Կաթսայի մեջ հալացրեք մի փոքր կտոր կարագ և տապակեք լոլիկը մինչև փափկելը: Կարող եք խառնել կարտոֆիլի, ծաղկակաղամբի և դդմիկի հետ: (2-3 չափաբաժին)

 

Սպանախ

spinachԼավ լվացեք 100 գ սպանախի տերևները: Դրեք կաթսայի մեջ, ավելացրեք մի փոքր ջուր և եփեք մինչև տերևների փափկելը (մոտ 3–4 րոպե), կամ շոգեխաշեք: Թեթևակի ճզմեք ավելորդ ջուրը հանելու համար: Սպանախը լավ համադրվում է կարտոֆիլի կամ դդումի հետ: (2 չափաբաժին)

 

Ավոկադո

avocadoԿիսեք հասած ավոկադոն և հանեք կորիզը: Ավոկադոյի մի կեսից հանեք փափուկ մասը և տրորեք պատառաքաղով կամ հարեք բլենդերում: Կարող եք մի քիչ կաթ ավելացնել: Տվեք միանգամից` երբ ավոկադոն մնում է, դառնում է շականակագույն: Համով է ստացվում հասած տրորած բանանի հետ: (2 չափաբաժին)

 

Քաղցր կարմիր պղպեղ

red pepperՀեռացրեք կորիզները, ինչպես նաև պղպեղի միջին մասը և լվացեք այն: Բաժանեք 4 մասի և խորովեք ջեռոցում գրիլի տակ` մինչև պղպեղի վրա փուչիկներ առաջանան: Դրեք պղպեղի կտորները պոլիէթիլենի տոպրակի մեջ և թողեք, որ սառի: Հանեք կլեպը և հարեք բլենդերում: Համադրեք ծաղկակաղամբի և կարտոֆիլի հետ: (2-3 չափաբաժին)

 

Ոլոռ

Peas_bowl_shadow.101.7114Նախօրոք թրջեք ոլոռը տաք ջրի մեջ: Հաջորդ օրը ջուրը փոխեք և եփեք մինչև փափկելը: Հանեք կլեպները ձեռքով կամ անցկացրեք մաղով:

Կարտոֆիլ, ծաղկակաղամբ, դդմիկ

courgette pureeԿարտոֆիլի պյուրեն` խառնած կանաչ բանջարեղենների հետ, ավելի հաճելի է երեխաների համար: Կլպեք, կտրատեք երկու միջին չափի կարտոֆիլը (200գ) և խաշեք մինչև փափկեն: Առանձին խաշեք կամ շոգեխաշեք 25գ բրոկկոլի և 50գ կտրատած դդմիկ` մինչև բանջարեղենները փափկեն (մոտ 5 րոպե): Քամեք բանջարեղենները` ավելացնելով ջրից, որտեղ դրանք եփվել են, կամ երեխայի կաթից (մայրական կամ արհեստական), որպեսզի այն դառնա համասեռ: (4 չափաբաժին)

Կանաչ լոբի

Sauteed-Green-Beans-150x150Ընտրեք առանց թելի լոբի: Լվացեք, հեռացրեք ծայրերը: Շոգեխաշեք կամ եփեք մարմանդ կրակի վրա` մինչև փափկելը (մոտ 12 րոպե): Հարեք բլենդերում, ավելացրեք ջրից, որի մեջ եփվել է լոբին, կամ երեխայի կաթից (մայրական կամ արհեստական) մինչև դառնա համասեռ զանգված: Կանաչ բանջարեղենները լավ է խառնել արմատային բանջարեղենների հետ` ինչպիսիք են գազարը և քաղցր կարտոֆիլը:

Բրոկկոլի և ծաղկակաղամբ

broccoli cauliflower100գ բրոկկոլին և 100գ ծաղկակաղամբը լվացեք, կտրատեք փոքր մասերի և ավելացրեք 150մլ եռացող ջուր: Եփեք մարմանդ կրակի վրա` մինչև փափկելը (մոտ 10 րոպե): Քամեք, բայց ջրից պահեք: Հարեք մինչև դառնա համասեռ զանգված և եթե պետք լինի ավելացրեք պահված ջրից կամ երեխայի կաթից (մայրական կամ արհեստական): (4 չափաբաժին)

Կարող եք շոգեխաշել 10 րոպե` օգտակար բաղադրիչները ավելի լավ պահպանելու համար: Բրոկկոլին և ծաղկակաղամբը կարելի է նաև խառնել գազարի կամ քաղցր կարտոֆիլի հետ:

Դդմիկ

courgette_15-150x150Լվացեք 1 դդմիկ, կտրատեք բարակ տալաշների: Դրեք կաթսայի մեջ, ավելացրեք 0,5 սմ ջուր, ծածկեք և եփեք մինչև փափկելը (7-8 րոպե): Անհրաժեշտության դեպքում ջուր ավելացրեք: Հարեք բլենդերում կամ տրորեք պատառաքաղով: Հեղուկ ավելացնելու կարիք չկա: Դդմիկը համով է ստացվում նաև քաղցր կարտոֆիլի կամ գազարի հետ: (6 չափաբաժին)

Կարտոֆիլի պյուրե

 

potato-250x250Լվացեք, կլպեք և կտրատեք 200գ կարտոֆիլ, ծածկեք եռման ջրով և եփեք մարմանդ կրակի վրա` մինչև փափկելը (15 րոպե), կամ շոգեխաշեք 15-20 րոպե: Քամեք, բայց եփած ջրից մի քիչ պահեք: Հարեք մինչև դառնա համասեռ զանգված, ավելացնելով եփած ջրից` պյուրեն նոսրացնելու համար: (4 չափաբաժին)

Քաղցր կարտոֆիլ

sweet potatoOգտագործեք 1 մեծ քաղցր կարտոֆիլ կամ 1 փոքր շաղգամ, կամ 2 մեծ վայրի գազար: Լվացեք, կլպեք և կտրատեք փոքր կտորների: Դրեք կաթսայի մեջ, ծածկեք եռման ջրով և եփեք մարմանդ կրակի վրա` մինչև փափկելը (15-20 րոպե), կամ շոգեխաշեք նույնքան ժամանակի ընթացքում: Քամեք, բայց եփած ջրից մի քիչ պահեք: Հարեք, որ դառնա համասեր զանգված, ավելացնելով եփած ջրից` պյուրեն նոսրացնելու համար: (4 չափաբաժին)

Գազարի պյուրե

carrot pureeՄաքրեք և կտրատեք 2 միջին չապի գազար: Դրեք եռացող ջրի մեջ, փակեք կաթսան և եփեք մինչև լավ փափկելը (մոտ 25 րոպե): Կարող եք նաև շոգեխաշել 25 րոպե: Դատարկեք ջուրը, որի մեջ գազարը եփվել է, բայց մի թափեք: Հարեք գազարը` ավելացնելով եփված ջրից այնքան, որ պյուրեն դառնա համասեռ: Երբ երեխան արդեն կարողանա ծամել, քչացրեք եփելու տևողությունը, որպեսզի պահպանեք վիտամին C-ն: (2 չափաբաժին)