Բավականեցնու՞մ է արդյոք կաթը իմ երեխային


enough-milk_364x200_c0f35wՄայրիկները, որոնք կրծքով չեն կերակրում իրենց բալիկներին, հիմնականում որպես պատճառ բերում են կաթի պակասը, չբավականեցնելը: Իրականում դա թյուրըմբռնում է, քանի որ անհնար է իմանալ երեխայի կողմից կերած կաթի քանակը: Եվ կան մի քանի միջոցներ իմանալու համար, արդյո՞ք երեխան ստանում է բավարար քանակությամբ կաթ: Բայց պետք է նկատի ունենալ, որ այս միջոցները հստակ են, եթե բալիկն ուտում է միայն կուրծք և ուրիշ ոչինչ. ո՛չ ջուր, ո՛չ կաթնախարնուրդ և ո՛չ էլ թեյ:

  • «Թաց տակաշորի թեստ»

    Եթե 7 օրականից մեծ երեխան միզում է օրական 10-12 անգամ ( նորման -12 և ավել ), նրա մեզը բաց գույնի է, թափանցիկ և չունի հոտ, ապա դա նշանակում է, որ նա ստանում է բավարար քանակությամբ կաթ: Ցավոք տակդիրները հնարավորություն չեն տալիս ստուգել «մեզի» քանակը, և այդ է պատճառը, որ մայրիկի մոտ կասկածներ են առաջանում կաթի քանակի վերաբերյալ: Հետևաբար պետք է ժամանակավորապես հրաժարվել մեկանգամյա օգտագործման տակդիրներից:

  • Քաշի ավելացում

    Մեկ շաբաթում երեխայի քաշը պետք է ավելանա 125-500գր (7 օրականից բարձր երեխաների համար): Հաշվարկվում է սկսած դուրս գրման քաշից:

  • Քանի անգամ է գործում երեխայի ստամոքսը

    Երեխայի ծնվելուց հետո, առաջին մի քանի օրը երեխայի կեղտն ունի մուգ կանաչ-սև գույն: Եթե երեխան լավ ուտում է, մոտավորապես արդեն երրորդ օրը մուգ կեղտը դառնում է կանաչ: Կաթի գալուն պես, և կեղտի դեղին դառնալուց հետո, կրծքով կերակրվող երեխայի ստամոքսը օրական պետք է գործի 3-4 անգամ (մոտավորապես մինչև 3-6 շաբաթական): Հետո կարող է կեղտոտել օրական մեկ անգամ կամ մի քանի օրը մեկ:

Միայն այս 3 պարամետրերը փորձելուց հետո կարելի է կողմնորոշվել կաթի բավարար քանակի վերաբերյալ: Բայց մայրիկների մոտ կասկածներ են առաջանում կաթի ոչ բավարար քանակի վերաբերյալ հետևալ իրավիճակներում, որոնք չեն համարվում կաթի ոչ բավարար քանակի չափանիշ:

  • Կրծքից դադարում է կաթի հոսքը

    ԻՐԱԿԱՆՈՒՄ : Կաթի արտահոսքը կրծքից, կապ չունի կրծքում գտնվող կաթի քանակի հետ: Երբ արդեն կարգավորվում է լակտացիան, կաթը կրծքից հոսում է ավելի քիչ , կամ ընդհանրապես կարող է չհոսել:

  • Կուրծքն այլևս չի լցվում

    ԻՐԱԿԱՆՈՒՄ : Ձեր մարմինն ուղղակի արդեն հարմարվել է Ձեր երեխային: Կրծքի հետ կապված այդ փոփոխությունները կարող են լինել անսպասելի: Որոշ մայրեր ընդհանրապես կամ երբեք չեն զգում, թե երբ է լցվում կուրծքը, սակայն շատ լավ կերակրում են իրենց երեխաներին:

  • Երեխան բղավում է կերակրելուց հետո

    ԻՐԱԿԱՆՈՒՄ : Բղավելու համար կան բազմաթիվ պատճառներ (ցավ, եղանակի փոփոխություն թաց տակաշոր և այլն), մինչ պատճառաբանել, թե երեխան սոված է: Եվ պետք չէ սահմանափակել երեխայի կերակրման հաճախականությունը:

  • Երեխան հաճախ է կուրծք ուտում

    ԻՐԱԿԱՆՈՒՄ : Սա պարզապես նորմալ նորածնի վարքագիծ է: Որպես այդպիսին չկա կանոն, թե որքան հաճախ պետք է երեխային կրծքով կերակրել , ամեն երեխա ունի իր ժամանակացույցը:

  • Մայրական կուրծքը կարող է արտադրել միայն 40 գր. Կաթ

    ԻՐԱԿԱՆՈՒՄ : Դա ընդհանրապես ոչինչ չի նշանակում: Ոչ մի, անգամ լավագույն կթիչները չեն կարող արտադրել կրծքի կաթ այնպես ՝ ինչպես դա կանի փոքրիկը: Եվ հետո՝ կուրծքը անընդմեջ նոր կաթ է արտադրում, նույնիսկ երբ կերակրում ենք:

  • Երեխան ամբողջ գիշեր չի քնում

    ԻՐԱԿԱՆՈՒՄ : Նա պարտավոր էլ չի քնել: Ընդհանրապես կրծքով կերակրվող երեխաներին հաշվարկված չէ քնել ամբողջ գիշեր: Եթե ծծկեր երեխան քնի մինչև առավոտ, շատ շուտով կմնա առանց կաթ: Հատկապես առավոտյան ժամը 3-8 ն ընկած ժամանակահատվածն է խթանում լակտացիային :

http://akev.info/stati-dlya-mam/10067-problemy-s-gv-chto-delat/10095-khvataet-li-moemu-rebenku-moloka

Թարգմանեց Ելենա Տոնոյանը

Օգնեք: Երեկոյան երեխաս անհանգիստ է ու կաթս չի հերիքում: