Բացասական մտքերը կաթի արտահոսքից առաջ

  • 54
    Shares

Կերակրող մայրերի փոքր տոկոսը զգում է տխրություն, անհանգստություն, կարոտ, այլայլում, դատարկություն կամ զայրույթ կաթի արտահոսքից անմիջապես առաջ: Սա կոչվում է Dysphoric Milk Ejection Reflex (D-MER) և այն կարելի է թարգմանել Անհանդարտ Կաթի Արտահոսքի Ռեֆլեքս (Ա-ԿԱՌ):

Ռեֆլեքսը հասկանալու համար պետք է իմանալ, որ երբ կաթը արտադրելու ազդանշանը տրվում է, առաջին հերթին սկսում է բարձրանալ պրոլակտին հորմոնի քանակը, իսկ երկրորդ հերթին՝ կաթը հոսում է կրծքերից: Դոպամին հորմոնը օգնում է հսկել պրոլակտինի արտադրությունը, հետևաբար դոպամինի քանակը պետք է կարճ ժամանակով իջնի, որպեսզի պրոլակտինի քանակը բարձրանա: Երբ պրոլակտինի քանակը արդեն բարձրացել է, դոպամինի քանակը նորից բարձրանում և կայունանում է: Սա լինում է բոլոր կերակրող կանանց մոտ:

Դոպամինը հորմոն է, որը դրական է ազդում մեր տրամադրության վրա (երջանկության հորմոն): Ա-ԿԱՌ-ով մայրերի մոտ դոպամինի քանակը իջնում է շատ արագ և կտրուկ, և հենց այդ պատճառով մայրերի մոտ երջանկության զգացումը կորում է և իրենք իրանց զգում են դժբախտ: Դրանից հետո շատ արագ դոպամինի քանակը վերադառնում է նորմայի, և բացասական զգացմունքները անհետանում են:

Ա-ԿԱՌ-ի ինտենսիվությունը կարող է շատ տարբեր լինել: Որոշ մայրեր, որոնց մոտ ռեֆլեքսը թույլ է արտահայտված, ուղղակի կարող են հոգոց հանել: Հակառակը, երբ ռեֆլեքսը ուժեղ է, մայրերը կարող են ունենալ իրենց վնասելու կամ նույնիսկ ինքնասպանության մտքեր:

Ա-ԿԱՌ-ի տևողությունը նույնպես տարբեր է: Շատ մայրեր նկատում են, որ ռեֆլեքսը տևում է երեխայի ծնունդից հետո մի քանի շաբաթ: Շատ դեպքերում ռեֆլեքսը անցնում է մինչև երեխայի 3ամսական դառնալը, բայց կարող է տևել ամբողջ կերակրման շրջանում: Մայրերի մեծամասնության մոտ ռեֆլեքսը թեթևանում է ժամանակի ընթացքում:

Մի քանի փաստ

-Ա-ԿԱՌ-ի տևողությունը 30 վարկյանից 2 րոպե է:

-Ա-ԿԱՌ-ը զգացվում է արտահոսքից անմիջապես առաջ

-Այն կարող եք զգալ կերակրելու առաջին արտահոսքի ժամանակ կամ հաջորդ արտահոսքի ժամանակ` կախված Ա-ԿԱՌ-ի ինտենսիվությունից

-Կթելուց բացասական զգացմունքեր կարող են չլինել, նույնիսկ, եթե երեխայի ուտելուց նրանք լինում են

-Ա-ԿԱՌ-ը ռեֆլեքս է: Այն կախված է հորմոններից, և կերակրող մայրը ոչ մի կերպ չի նպաստել ռեֆլեքսի ձևավորմանը և ոչինչ չի կարող անել այն վերահսկելու համար: Սա ֆիզիոլոգիական խնդիր է, և ոչ մի դեպքում հոգեկան:

Եթե ձեր մոտ ռեֆլեքսը ուժեղ է արտահայտված, անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ դոպամինի քանակը բարձրացնելու մեթոդների վերաբերյալ:

Օրիգինալը http://www.d-mer.org
Թարգմանեց Լիանա Ղազարյանը
Շնորհակալություն Սոֆյա Մելքոնյանին օգնելու համար

Մազաթափությունը ծննդաբերությունից հետո
Տխրությունը և ընկճախտը կրծքով կերակրելն ավարտելուց հետո. գործնական խորհուրդներ

  • 54
    Shares