Երբ երեխադ ստիպում է քեզ գոռալ: Հանգստանալու 10 քայլ:

  • 192
    Shares

Սեփական էմոցիաները կանոնավորելը դաստիարակման ամենաբարդ մասն է: Այսպիսով, ինչ կպատահի եթե երեխադ անում է այնպիսի բան, որը ստիպում է քեզ գոռալ: Դու ունես երկու տարբերակ.

  • Գոռալ և հետո զղջալ
  • Զսպել գոռալը՝ ինքդ քեզ հանգստացնելով:

Այլ կերպ ասած, դու կարող ես սրել իրավիճակը կամ դու կարող ես հանդարտվել՝ կարգավորելով ամեն ինչ: Անշուշտ, դու ունես ավելի շատ տարբերակներ, եթե դու ընտրես դրական գործողություն /վարվելաձև/ նախքան կփորձես գոռալ: Չնայած որոշ ծնողներ այնքան շատ են փորձում համբերատար լինել, որ կորցնում են վերահսկողությունը իրերի հանդեպ և հետո անսպասելի բռնկվում են: Բանալին սահմաններ գծելու մեջ է, նախքան զայրանալը:

Այն պահը, երբ դու սկսում ես բարկանալ, ազդանշան է, որ պետք է մի բան անել:

Չգոռալ: Ժամանակն է ընտրելու ճիշտ ճանապարհ, որպեսզի հաշվի առնես բոլորի կարիքները, այդ ձևով դու կկանխես քեզ նյարդայնացնող վարքագիծը: Բայց ինչ, որ չնայած քո լավագույն ջանքերին, մի բան է պատահում, որ դրդում է քեզ հասնել եզրին /հունից դուրս գալ/:

 

1. Անհրաժեշտության դեպքում երեխային տեղափոխիր անվտանգ տեղ: Եվ իհարկե, նաև նրանց, ովքեր լացում են կամ վնասված են: Բայց մի գոռա  այն երեխայի վրա, ում վրա ցանկանում  ես գոռալ: Միևնույնն է հետո զղջալու ես ասածիդ համար: Կծիր լեզուդ: Պարզապես կենտրոնացիր, որպեսզի համոզվես արդյոք բոլորն են անվտանգ:

2. Սա արտակարգ դրություն չի: Դու ջղայնացած ես և  զգում ես գործելու հրատապ անհրաժեշտություն, հավանաբար ծեծել երեխային: Պարզապես կրկնիր: ՍԱ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ:

3. Խոսիր  մտովի ինքդ քեզ հետ, ինչքան հնարավոր է հանդարտ տոնով:  “Ես պետք է հանդարտվեմ: Ես կվերադառնամ մի րոպեից՛՛ և հեռու շարժվիր քո երեխայից: Եթե քո երեխան հարձակվել է մյուսի վրա, ապա վերցրու մյուս երեխային քեզ հետ: Գուցե դու զարմանում ես, թե ինչպես քո երեխան կսովորի չանել այդպիսի բաներ, եթե դու հանդարտ մնաս: Հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ մենք անհանգստանում ենք /նյարդայնանում/ մեր երեխաները ավելի շատ են անհանգստանում /նյարդայնանում/ և նրանց ուղեղի ընկալելու /սովորելու/ գործառույթը փակվում է: Երեխաները ավելի լավ են սովորում, երբ  նվազում է նրանց անհանգստությունը՝ հաջորդելով խնդրի լուծման քննարկումներով, հենց նրանք հանդարտվեն: Օրինակ, երբ մենք գործում ենք կարծես թե սարսափելի իրավիճակ է, մեր երեխաները ավելի են իրենց կորցնում:

4. Արա այն, ինչ կհանգստացնի քեզ և կնվազեցնի զայրույթդ: Խորը շնչիր՝ ամենաքիչը տաս անգամ: Թուլացրու փորը: Հանիր լարվածությունը մատերը թափահարելու միջոցով: Ջուր շաղ տուր դեմքիդ: Նայիր հայելու մեջ և հանգստացրու ինքդ քեզ: ,,Ես լավ ծնող եմ: Լավ կլինի: Ինչ էլ պատահի, ես կարող եմ կարգավորել դա՛՛:

5. Փոխիր մտքերդ, որպեսզի կարողանաս փոխել զգացմունքներդ: Եթե դու մտածում ես, որ քո երեխան լկստված լակոտ է, ով կմեծանա կդառնա մարդասպան, դու չես կարողանա հանդարտվել: Ճշմարտությունն այն է, որ քո երեխան փոքրիկ մարդուկ է, ով պայքարում է ներսում՝ և քեզ ցույց տալիս դա իր վարվելաձևով: Հիշեցրու ինքդ քեզ երեք բան, որ սիրում ես նրա մեջ։ Ասա ինքդ քեզ “Նա գործում է երեխայի նման, քանզի նա ԵՐԵԽԱ է”:

ԻՄ ԵՐԵԽԱՆ ԻՄ ՍԻՐՈ ԿԱՐԻՔՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈՒՆԻ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԱՄԵՆԱՔԻՉՆ Է “ԱՐԺԱՆԻ” ԴՐԱՆ:

6. Հենց հանդարտվես հետ գնա երեխայիդ մոտ և դիր ինչ-որ սահման, այնքան կարեկցանքով ինչքան կարող ես: Քո դերը նրան օրինակ ցույց տալն է։  Հուսանք, որ դու բավականաչափ հանդարտ և բարի ես հիմա, որպեսզի օգնես քո երեխային արտահայտել այդ զգացմունքները / էմոցիաները/, որ ստիպել են նրան պոռթկալ։ Այսպես դու կարող ես օգնել նրան: Բայց, եթե դու դեռ նյարդայնացած ես, պարզապես ասա. Ես դեռ զայրացած եմ պատահածի համար: Գիտեմ դու /երեխան/ նույնպես նյարդայնացած ես, բայց միևնույն է, ես չեմ կարող քեզ թույլ տալ այդպես վարվել։  Մենք կխոսենք այդ մասին որոշ ժամանակ հետո, հենց երկուսս էլ ավելի հանգիստ կլինենք: Սպասելու թերությունն այն է, որ դու անմիջապես չես օգնի նրան իր էմոցիաներում, երբ նա խառնված է դրանցում, և դրանք դեռ շարունակում են կառավարել նրա /երեխայի/ վարքը: Բայց մյուս կողմից, եթե դու դեռ բարկացած ես, դու չես կարող բարի գտնվել երեխայիդ հետ, ինչ էլ որ ասես ավելի կվատացնես իրավիճակը: Այնպես որ, սպասիր  այնքան,  մինչև կկարողանաս խոսել առանց հարձակման:

7. Երբ բոլորը հանդարտ են, խոսիր երեխայի հետ պատահածի մասին: Քո առաջին նպատակն է, ի հայտ բերել էմոցիաները, որոնք հանգեցնում են նման վարքի, այսպիսով դու կարող ես օգնել երեխային մշակել դրանք և կառավարել դրանք: Այդ ձևով դրանք ավելի վատ վարքի պատճառ չեն դառնա ապագայում:

Կարեկցանքը քո երեխայի զգացմունքների հանդեպ այս ամենի բանալին է:

Հիշիր, գործողությունները հնարավոր է սահմանափակել, բայց բոլոր զգացմունքնեը թույլատրելի են /անսահմանափակ/: -Դու հարվածում ես քո եղբորը, պետք է որ, շատ բարկացած լինեիր… դու զայրանում ես եղբորդ վրա… շատ, բարդ է ինձ կիսել, ես գիտեմ…  երբեմն ցանկանում ես, որ եղբայր չունենայիր…յուրաքանչյուրն էլ այդպես է ուզում երբեմն…  դու գիտես, որ ես երբեք չեմ կարող սիրել մեկ ուրիշին ավելի շատ, քան քեզ, դու հատուկ տեղ ես գրավում իմ սրտում…

Եթե կարող ես դիմացի և քարոզ մի կարդա։ Դրա փոխարենը կարեկցանք ցույց տուր և քո երեխան կկիսվի իր զգացմունքներով։ Դրանք կարող են լինել այնպիսի զգացմունքներ, որոնց մասին դու լսել չես ուզում – ջղայնություն, նախանձ։ Սակայն դրանք կօգնեն քո երեխային հանգստանալ և թույլ կտան քեզ հասկանալ, թե ինչու է նա իրեն այդպես զգում։

8. Հենց դուք երկուսդ էլ հանգիստ եք և կապված եք զգում, սովորեցրու: Հիշեցրու երեխային, որ դու միշտ պատրաստ ես լսել նրա զգացմունքների մասին, սակայն նա պետք է սովորի կառավարել իրեն։ Մշակիր որևէ միջոց երեխայիդ հետ, որը կօգնի կարգավորել այդպիսի իրավիճակը ապագայում: Ես գիտեմ դու այնքան գժված /բարկացած/ էիր, բայց ես թույլ չեմ տա քեզ հարվածել եղբորդ, ես գիտեմ, թե ինչ է նշանակում այդպես խելագարված զգալ: Ի՞նչ կարող ես անել հաջորդ անգամ հարվածելու փոխարեն: Օգտագործե՞լ բառերդ: Այո: Ուրիշ ի՞նչ: Մտածու՞մ ես կարող ես ինձ կանչել օգնության: Գետնին խփիր ոտքդ: Հիանալի է: Արի փորձենք դա:

9. Կանխարգելելը լավագույն դեղամիջոցն է: Պահիր քո համբերության բաժակը կիսով լի, այլապես  մի փոքր քայլ քո երեք տարեկանի կողմից և դու կսկսես գոռալ։  Հավատարիմ ընկերոջդ հետ խոսիր դաստիարակության փորձությունների մասին: Անջատիր համակարգիչը և շուտ գնա քնելու: Ամենօրյա հնարավորություններ ստեղծիր ծիծաղելու երեխաներիդ հետ: ՓՈՐՁԻՐ ՊԱՐԶԱՊԵՍ ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՃԱՌԵԼ ՔՈ ԵՐԵԽԱՅԻՆՙ ՆՈՒՅՆԻՍԿ ՈՂՋ ՔԱՈՍԻ ԵՎ ԽԱՌՆԱՇՓՈԹԻ ՄԵՋ:

10. Կեղծավորություն արա։ Եթե դու զգաս, որ դու արդեն գոռում ես, նախքան կկարողանաս կանգնեցնել քեզ: Այն պահին, հենց կզգաս դա, պարզապես կանգնիր /դադարեցրու գոռալ/: Թեկուզ կես նախադասությունից: Փակիր բերանդ: Դու չես խայտառակում քեզ, դու ցուցաբերում ես ինքնավերահսկողության տեսակ, որ կուզենայիր քո երեխան սովորեր: Եթե դու այսպես անես ամեն անգամ, ուշ թե շուտ, դու կկարողանաս կանգնեցնել քեզ, նախքան դու կսկսես գոռալ: Դու կսկսես դառնալ այնպիսի ծնող, ով երբեք չի գոռում:

Հե՞շտ է: Ոչ:

Հնարավո՞ր է: Անշուշտ:

Ես այստեղ կլինեմ քեզ ծափահարելու համար:

 

ERMA BOMBECK

http://www.ahaparenting.com/blog/When_Your_Child_Makes_You_Want_To_Scream

Թարգմանեց՝ Շուշան Սևոյանը

Խմբագրեց՝ Անի Բաղդասարյանը

Երեխային չծեծելու 10 պատճառ
Երեխաս գլուխը հարվածել է. ի՞նչ անել (0-3 տարեկան)

  • 192
    Shares