Դանդաղ արտահոսք


snailԱրդյո՞ք իմ արտահոսքը լավ է աշխատում

Երեխայի մեծանալուն հետ զուգահեռ կաթի արտահոսք չզգալը լիովին նորմալ է: Որոշ մայրեր երբեք չեն զգում արտահոսք, որոշներն էլ դադարում են զգալ արտահոսքը ժամանակի ընթացքում: Սակայն դա չի նշանակում որ արտահոսքը տեղի չի ունենում:

Առողջ արտահոսքի վստահելի նշաններն են.

  •  Երեխայի ծծելու ոճը փոխվում է կարճից (ծծակը ծծելու պես), որը լինում է ուտելու սկզբում, դեպի երկարի ու ռիթմիկի մոտավոր մեկ րոպե ուտելուց հետո:
  • Մայրը կարող է րիեն զգալ հանգիստ, հանդարտ, քնկոտ կամ բժժած:
  • Մայրը կարող է հանկարծակի իրեն շատ ծարավ զգալ:
  • Երեխան կուլ է տալիս ավելի հաճախ: Կուլ տալու ձայնը նման է կարճ շունչի, որը դուրս է գալիս երեխայի քիթիկից, և դուք սովորաբար կարող եք տեսնել թե ինչպես է երեխայի ականջի դիմացի հատվածում մկանը շարժվում ` թողնելով տպավորություն, որ երեխայի ականջի ներքևի մասը շարժվում է:

Երբեմն արտահոսքի ժամանակ մայրերը նույնպես զգում են ուրիշ նշաններ ինչպիսիք են քորը, սրտխառնոցը, գլխացավը կամ բացասական զգացմունքները:

Դանդաղ արտահոսքի հնարավոր պատճառները

Կթելու ժամանակ ավելի դանդաղ կաթի արտահոսք ունենալը լիովին նորմալ է: Կաթ կարող է լինել, բայց դուք դժվարանաք այն “բաց թողնել”: Որոշ մայրեր նույնպես ունեն արտահոսքի խնդիր երեխայի ուտելու ընթացքում: Շատ հանգամանքներ, ինչպիսիք են անհանգստությունը, ցավը, ամոթը, սթրեսը, որոշ դեղորայքի օգտագործումը, չափազանց շատ կոֆեինն ու ալկոհոլը, ինչպես նաև ծխելը, կարող են պատճառել կաթի դանդաղ արտահոսք, կամ նույնիսկ խափանել այն: Մայրերը, որոնք ունեցել են կրծքի վիրահատություն, կարող են ունենալ նյարդի վնասվածք, որը ևս ազդում է կաթի հոսքի վրա: Արտակարգ իրավիճակներում բարձր քանակով ադրենալինի առաջացումը կարող է քչացնել կամ արգելափակել/վերացնել այն հորմոնները, որոնք ստեղծում են կաթի հոսքը:

Երբեմն ստեղծվում է փակ շրջան, երբ երեխան, լինելով անհանգիստ, հետ է քաշվում կրծքից կաթի արտահոսքի դանդաղության պատճառով, ինչը իր հերթին լարում է մայրիկին, որն էլ ավելի շատ է դանդաղեցնում արտահոսքը, և այլն: Դուք կարող եք օգտագործել լարվածությունը թուլացնող միջոցներ կամ արտահոսքին նպաստող ազդակներ շրջանը վերացնելու համար:

Արտահոսքը որպես պայմանակ ռեֆլեքս

Արտահոսքը մասնակիորեն պայմանական ռեֆլեքս է, կամ կրկնված «պարապմունքների» արդյունքով ձեռք բերված ռեֆլեքս: Ռուս գիտնական Իվան Պավլովը առաջինն է հետազոտել պայմանական ռեֆլեքսը: Պավլովի կլասիկ փորձը հետևյալն էր. մի քանի անգամ զանգի ձայն է հնչում շանը կերակրելուց առաջ: Շան մոտ թքարտադրություն է նկատվում, երբ նա ստանում է իր ուտելիքը: Հետո զանգը հնչում է, բայց առանց շանը սնունդ առաջարկելու: Շան մոտ կրկին թքարտադրություն է նկատվում:

Եկեք դնենք սա կերակրման կոնտեքստում: Ընտրեք մի որևէ “արտահոսքի ազդակ” և կիրառեք այն կերակրելուց անմիջապես առաջ (օրինակ խորը շունչ քաշելը կամ մեկ բաժակ թեյ խմելը): Ձեր կաթը սկսում է հոսել երբ երեխան սկսում է կուրծքը ուտել: Երբ դուք կստեղծեք ձեր պայմանական ռեֆլեքսը, ձեր կաթը կսկսի հոսել ի պատասխան արտահոսքի ազդակի առանց երեխայի ուտելու անհրաժեշտության (կամ երկար ուտելու անհրաժեշտության):

Արտահոսքի ազդակներ, որոնք օգնել են մայրերին

Օգտագործեք ձեր բոլոր զգայարանները արտահոսքը հեշտացնելու համար: Կենտրոնացեք տեսողության, ձայնի, հոտի և ձեր երեխային ֆիզիկապես զգալու վրա: Ընտրեք մի խմիչք և խմեք այն (համի զգայարանը) ամեն անգամ երեխային կերակրելուց առաջ, լսեք նույն երգը և այլն:

Անմիջապես ուտելուց առաջ

  • Լողացեք կամ ընդունեք տաք լոգանք երեխային կերակրելուց առաջ:
  • Եթե ձեր ինչ որ տեղը ցավում է, ընդունեք ցավազրկող կերակրելուց 30 րոպե առաջ: Ցավը կարող է սթրես պատճառել և կասեցնել արտահոսքը:
  • Ընտրեք հանգիստ, քիչ շեղող միջավայր կերակրելու համար:
  • Լսեք ձեզ համար հաճելի երաժշտություն
  • Հանեք երեխայի շորերը` թողնելով միայն տակդիրը: Հանեք ձեր վերևի շորերը և դրեք երեխային ձեր վրա մաշկը-մաշկին՝ հպումը շատացնելու համար:
  • Խմեք ինչ որ հեղուկ, ջուր կամ թեյ օրինակ:
  • Նստեք հարմարավետ բազկաթոռի մեջ, որը ձեռքերի համար հենակներ կունենա և մեջքը կգրկի, կամ, ավելի լավ է, կերակրեք պառկած:
  • Տաք լոգանք ընդունեք երեխայի հետ և հենց անտեղ էլ կերակրեք:
  • Մինչ երեխային կերակրելը թեթևակի մերսեք կուրծքը և պտուկները: Տաքություն դնելը կրծքի վրա պետք է նույնպես օգնի:

Ուտելու ընթացքում

  • Ամեն կերակրելուց առաջ խորը շունչ քաշեք, կամ կիրառեք այլ հանգստանալու մեթոդներ, որոնց, օրինակ, օգտագործում են ծննդաբերության համար
  • Երգելը կարող է արագացնել արտահոսքը:
  • Պատկերացրեք: Մի քանի անգամ խորը շունչ քաշեք ու փակեք ձեր աչքերը: Փորձեք պատկերացնել և զգալ արտահոսքը: Որոշ կանայք պատկերացնում են, թե ինչպես է իրենց կաթը հոսում կամ պատկերացնում են ջրվեժի պատկերները: Որոշ կանայք պատկերացնում են երեխայի փոքր փափուկ թաթիկը, որը շարժվում է մայրիկի կրծքի վրա մատիկները ծալած: Որոշ կանայք պատկերացնում են իրենց ծովափում, կամ մեկ այլ հանգստյան վայրում: Օգտատործեք բոլոր 5 զգայարանները; պատկերացրեք տեսարանները, օրինակ, աղի օդի հոտը, զգացեք ավազը ձեր ոտքի տակ կամ արևի տաքությունը ձեր մաշկի վրա, պատկերացրեք համերը և ձայները:
  • Հակառակը կարող է նույնպես օգնել; նայեք հեռուստացույց, խոսեք հեռախոսով, կարդացեք գիրք և այլն –այսինքն այն, ինչ ձեզ հանգստացնում և շեղում է:
  • Դրեք տաքացնող մի իր ուսերի և մեջքի վրա: Խնդրեք ինչ որ մեկին մերսել ձեր մեջքը և ուսերը կերակրելուց առաջ և հետո:
  • Հաճախակի փոխեք կրծքերը երեխային կերակրելուց մինչև որ կաթի արտահոսքը սկսվի:
  • Շարունեկեք մերսել կուրծքը կերակրելիս:

Այլ առաջարկներ եթե դուք կթում եք և գտնվում եք երեխայից հեռու

  • Նայեք ձեր երեխայի նկարին (եթե հնարավոր է կուրծք ուտելիս:
  • Փորձեք ձայնագրել ձեր երեխային ուտելուց առաջ կամ ուտելու ընթացքում: Կամ ուղակի պատկերացրեք այն ձայները, որոնք երեխան հանում է, երբ պատրաստ է ուտել:
  • Դրեք երեխայի հագած հագուստը, ծածկոցը, կամ գիշերային հագուստը հերմետիկ տոպրակի մեջ: Բացեք տոպրակը, երբ պատրաստ եք կթել, հոտ քաշեք և շոշափեք այն:
  • Մի հետազոտություն ցույց է տվել, որ մայրերը, որոնց երեխաները գտնվել են հիվանդանոցում, ավելի շատ կաթ են կթել, երբ լսել են երաշտություն կամ հանգստացնող ձայնագրություն: Երբ մայրը և երաժշտություն է լսել և հանգստացնող ձանյագրություն և միաժամանակ նայել է երեխայի նկարին, նույնիսկ ավելի շատ կաթ է կարողացել կթել: Այս հետազոտության ժամանակ մայրերը 2-3 անգամ ավելի շատ կաթ էին կարողանում կթելև նրանց մոտ կաթի յուղայնությունը նույնիսկ ավելի բարձր է եղել:

Աղբյուրը՝ http://kellymom.com/bf/got-milk/supply-worries/letdown/

Թարգմանեց՝ Լիանա Ղազարյանը
Շնորհակալություն Ելենա Հովհաննիսյանին օգնության համար

Օգնեք: Երեկոյան երեխաս անհանգիստ է ու կաթս չի հերիքում:
Ուժեղ արտահոսք և կաթի գերառաջարկ