Երեխայի քնելու սովորություններն։ Խռռացնել, քրտնել, գլուխը այս ու այն կողմ շարժել և այլն



“Երեխայի նման քնելն” ոչ միշտ է այնքան խաղաղ ինչպես հնչում է։ Քնած ժամանակ երեխաներն հաճախ տնքում և նվնվում են, որը կարող է անհանգստացնել ծնողներին, չնայած որ նորմալ երևույթ է։ Բայց երբեմն երեխայի վարքն քնած ժամանակ կարող է ավելի լուրջ խնդիրների մասին վկայել։

 


Եթե երեխան քնած ժամանակ պահում է շունչն

Դուք երևի նկատած կլինեք, որ երեխայի շնչելու ռիթմն փոխվում է երբ նա քնում է։ Սկզբում նա կարող է արագ շնչել, այնուհետև ավելի դանդաղ հետո մոտավոր 10 վարկյան պահել շունչն, վերադառնալ արագ շնչելուն և այսպես շարունակ։Բժիշկներն սա անվանում են “պարբերական շնչառություն”։ Այն շատ տարածված է մինչև 6 ամսական երեխաների մոտ։ Քնի ընթացքում երեխայի շնչառությունն մինչև հինգ անգամ կարող է ենթարկվել այս օրինաչափությանն ասել է մանկաբույժ Գերի Փրիդն (director of the Children’s Apnea Center at Emory University School of Medicine).

 

Անհանգստանալու հնարավոր պատճառներն

Որոշ երեխաների մոտ կա կենտրոնական քնի ապնեա (շնչառության ընդհատում քնած ժամանակ), որի պատճառով նրանք կաորղ են շունչ պահել մինչև 20 վարկյան։

Սա նրոմալ է և կարող է դեռ չձևավավորված ուղեղային համակարգի աշխատանքի արդյունք լինել։ Բայց եթե շունչ պահելն 20 վարկյանից ավելի երկար է տևում, պետք է տեղեկացնել ձեր մանկաբուժին, որպեսզի նա ձեզ ուղղորդի մասնագետի մոտ ավելի մանրակրկիտ ստնուգման համար։

Նորածինների ձեռքերն և ոտքերն էլ երբեմն կարող են կապտավուն լինել – սա կարող է լինել եթե ձեր փոքրիկն լալիս է, հազում կամ մի փոքր մրսում է։ Բայց, եթե երեխայի ճակատն, լեզուն, եղունգներն կամ մարմինն գրեթե ամբողջությամբ կապույտ է, հնարավոր է, որ նա բավարար քանակով թթվածին ստանալու խնդիր ունի։

 

Ինչ պետք է անել երեխային օգնելու համար

Երեխային մեջքի վրա քնացնելն միակ ամենաօգտակար բանն է, որ կարող եք անել, որպեսզի օգնեք նրան ավելի հեշտ շնչել։ Բայց, եթե երեխան դադարում է շնչել պետք է զգուշորեն դիպչել նրան , եթե նա չի արձագանքում ապա նրան անհապաղ օգնություն է անհրաժեշտ։Անհրաժեշտ է անհապաղ զանգահարել շտապ օգնության ծառայություն օգնություն ստանալու համար։

 


Եթե երեխան խռռացնում է

Եթե ձեր երեխան ժամանակ առ ժամանակ խռռացնում կամ փռնչում է , ապա անհանգստանալու կարիք չկա։ Շատ երեխաներ խռռացնում են քիթիկի փակ լինելու պատճառով և դա շատ հաճախ է հանդիպում  կյանքի առաջին վեց շաբաթների ընթացքում։

 

Անհանգստանալու հնարավոր պատճառներն

Մշտական  և համառ խռռոցն  կարող է խնդրի մասին վկայել։

 

Ինչ պետք է անել երեխային օգնելու համար

Ամերիկայի մանկաբույժների ասոցացիան խորհուրդ է տալիս տեղեկացնել երեխայի մանկաբույժին խռռոցի մասին ուղակի ապահովության համար։ Մանկաբույժն կարող է ստուգել երեխային և խնդիր նկատելու դեպքում ուղղորդել ականջի, քթի կամ քնի մասնագետի մոտ հետագա ստուգման համար։

 


Եթե երեխան քնած ժամանակ շատ է քրտնում

Որորշ երեխաներ քրտնում են քնի խորը փուլի ժամանակ և քանի որ գիշերվա ընթացքում նրանք շատ ավելի երկար ժամանակ են անցկացնում քնի այս փուլի մեջ նրանք կարող են արթնանալ ամբողջովին թաց վիճակում։

 

Անհանգստանալու հնարավոր պատճառներն

Քրտնելն շատ հաճախակի պատահող երևույթ է, բայց չափազանց շատ քրտնելն կարող է խնդրի մասին վկայել։ Օրինակի համար չափազանց շատ քրտնելն, հատկապես ուտելու ընթացքում կարող է սրտի հետ խնդիրների մասին վկայել։ Իսկ գերտաքացումն կարող է նորածինների հանկարծակի մահվան  սինդրոմի ռիսկ պարունակել։

 

Ինչ պետք է անել երեխային օգնելու համար

Երեխայի քնելու  սենյակն պետք է տաք լինի, բայց ոչ շոգ։ Երեխային հագցրեք այնքան հագուստ, որով ինքներտ հարմար կզգայիք քնել առանց ծածկոցների։ Մի պարուրեք երեխային տարբեր ծածկոցներով և դուրս հանեք օրորոցից ամեն տեսակի բարձերն, ծածկոցներն ու  փափուկ խաղալիքներն։

Որպես ոսկե կանոն հիշեք եթե դուք շոգում եք, ուրեմն երեխան նույնպես շոգում է։  Եթե տունն հով է և երեխան լինելով թեթև հագնված քրտնում է ապա անհրաժեշտ է խոսել ձեր մանկաբույժի հետ այս մասին։

 


Եթե երեխան քնած ժամանակ այս ու այն կողմ է շարժում իր մարմինն

Շատ երեխաներ հանգստանում կամ քնում են օրորվելով, օրինակ օրորվող աթոռի վրա։Որոշ երեխաներ ուղղակի օրորվում են անգամ նստած վիճակում։ Սա  սովորաբար սկսվում է 6-9 ամսականում և կարող է ուղեկցվել գլխի շարժումների կամ գլուխը պտտելով։Սովորաբար սա որևէ էմոցիոնալ կամ վարքային խնդրի նշան չէ։

 

Ինչ պետք է անել երեխային օգնելու համար

Ամենաճիշտն պասիվ մոտեցումն է այս հարցին։ Եթե երեխան նկատի, որ դուք փորձում եք ստիպել նրան դադարեցնել շարժումներն նա կարող է նա ընկալել որպես մարտահրավեր և ավելի ամրապնդել այդ վարքն։ Եթե դա մեծ աղմուկ է առաջացնում, տեղափոխեք երեխայի մահճակալն պատերից հեռու։

 


Եթե երեխան գլխով հարվածում է տարբեր տեղերի

Մարմինն այս ու այն կողմ շարժելու նման գլխով հարվածելն էլ ինքն իրեն հանգստացնելու մեթոդ է երեխայի համար։ Ավելի ուղիղ ասած, երեխան դրանով կարող է ինքն իրեն շեղել ասենք ցավից ատամ հանելու շրջանում։ Այն հիմնականում սկսվում է 6 ամսականից հետո և կարող է տևել միքանի ամիս կամ տարի, բայց երեխաներն  մեծամասամբ դադարում են գլխով տարբեր տեղեր հարվածել 3-4 տարեկանում։ Շատ հազվադեպ է սա որևէ էմոցիոնալ կամ վարքային խնդրի մասին վկայում։

 

Ինչ պետք է անել երեխային օգնելու համար

Ապահովության համար ասեք այս մասին քո  բժշկին ։Պարբերաբար ձգիր երեխայի մահճակալի պտուտակներն ու գնդերիթներն։ Ոչ մի դեպքում բարձեր կամ խաղալիքներ մի դիր մահճակալի մեջ։

 


Եթե երեխան քնած ժամանակ կրճացնում է ատամներն

Երեխաների կեսից ավելին կրճացնում են իրենց ատամներն քնած ժամանակ։ Սա կարելի է հանդիպել գրեթե բոլոր տարիքներում, բայց հատկապես արտահայտվում է առաջին ատամիկն հանելու ժամանակ։ Չնայած այդ ձայնն կարող է նյարդայնացնող լինել, բայց այն չի վնասում ոչ ձեր փոքրիկին ոչ էլ իր ատամիկներին։

 

Անհանգստանալու հնարավոր պատճառներն

Երեխաների ատամ կրճացնելու պատճառներից կարող են լինել նոր ատամիկի զգացողությունն, ցավն /ասենք ականջացավ կամ ատամ հանելու ցավ/,դժվարացած շնչառություն /օրինակ փակ քիթիկից/։

Ինչ պետք է անել երեխային օգնելու համար

Պետք է խոսել այս մասին մանկաբուժի և ատամնաբուժի հետ։Նրանք կպարզեն ինչ է թաքնված ատամ կրճացնելու հետևում և կստուգեն ատամիկները։

 

Թարգմանեց՝ Լիաննա Թորոսյանը

Աղբյուրը՝ https://www.babycenter.com/0_baby-sleep-habits-snoring-sweating-head-banging-and-more_1467374.bc?showAll=true

Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները