Երեխաների կղանքի ուղեցույց


baby_poopՈւշադրությու՛ն: Այս հոդվածը պարունակում է երեխաների կղանքի իրական նկարներ:

Անփորձ ծնողները հաճախ շատ են զարմանում՝ տեսնելով նորածնի կղանքը: Դա զարմանալի չէ, քանի որ բալիկի կեղտը կարող է այնքան տարբեր լինել իր գույնով և բաղադրությամբ, որ նույնիսկ փորձառու ծնողը ոչ բոլոր տեսակների է ծանոթ: Այստեղ նկարագրված են նորմայի, ինչպես նաև նորմայից դուրս կղանքի տարբերակներ՝ կրծքով, արհեստական  կաթնախառնուրդով սնվող, ինչպես նաև հավելյալ սննդին արդեն ծանոթ բալիկների համար:

Սև, կարմիր և կավճի նման սպիտակ կղանքի դեպքում անմիջապես դիմեք երեխայի մանկաբույժին: Ցանկացած այդ դեպքում ևս, երբ հավելյալ խորհրդի կարիք ունեք, խորհրդակցեք բժիշկի հետ:

.

մեկոնիումՄԵԿՈՆԻՈՒՄ (նորածնի առաջին կղանքը): Մեկոնիումը ունի սև-կանաչավուն մածուցիկ խեժանման զանգվածի տեսք: Այն բաղկացած է ամնիոտիկ հեղուկից, լորձից, մահացած բջիջներից և այն ամենից, ինչ նորածինը կուլ է տվել մոր արգանդում: Մեկոնիումը հոտ գրեթե չունի, և հասկանալու համար, որ երեխայի ստամոքսը գործել է, պետք է ստուգել տակդիրը: Ծննդաբերությունից հետո 2-4-րդ օրը երեխայի կղանքը դառնում է ավելի բաց գույնի (կանաչամոխրագույն) և ոչ այդքան մածուցիկ: Դա «անցումային կղանքն» է, որը նշանակում է, որ աղեստամոքսային համակարգը պատշաճ կերպով մարսում է խեժը կամ կաթը:

.

.

նորմալ կրծքով կերակրվող երեխայի կղանքԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՎՈՂ ՆՈՐԱԾՆԻ ՆՈՐՄԱԼ ԿՂԱՆՔ: Կրծքով կերակրվող երեխայի կեղտը սովորաբար դեղին կամ թեթև կանաչավուն է, թթվասերի կամ շիլայի պես: Երբեմն այս ունենում է նաև սպիտակավուն սերմի նման հատիկներ: Չնայած, որ այս կղանքը դեռ ձևավորված տեսք չունի, այն լուծ չէ: Սովորաբար կրծքով կերակրվող երեխայի կեղտը նորմալ, ոչ տհաճ հոտ ունի: Տակդիրում սովորականից ավելի շատ կանաչ կեղտը անհանգստանալու պատճառ չէ: Եթե այլ անհանգստացնող նշաններ չկան, այդ գույնը ուղղակի ձեր կերածի նկատմամբ ռեակցիա է: Մյուս կողմից, կանաչավուն փրփրանման կղանքը կարող է վկայել նրա մասին, որ երեխան ստանում է չափից շատ «առաջնային կաթ» և ոչ բավարար քանակի հետին յուղային կաթ: Դրանից խուսափելու համար փորձեք կերակրելուց լավ դատարկել մեկ կուրծքը և հետո առաջարկել մյուսը, կամ կուրծքը փոխել ամեն երկրորդ կերակրելուց:

.

.

երկաթ պարունակող կղանքԵՐԿԱԹԻ ԲԱՐՁՐ ՔԱՆԱԿՈՎ ԿՂԱՆՔ: Երեխաները նման կղանք ունենում են, երբ ստանում են որևէ երկաթ պարունակող հավելում: Նման կղանքի գույնը տատանվում է մուգ կանաչից մինչև սև: Հանդիպում է ոչ հաճախ, և պետք չէ անհանգստանալ: Սակայն եթե բալիկը լրացուցիչ երկաթ չի ստանում, բայց կղանքը, այնումենայնիվ, սև է, ապա անհրաժեշտ է անպայման կապնվել բժշկի հետ՝ բացառելու համար աղիքային արյունահոսությունը:Երեխաները նման կղանք ունենում են, երբ ստանում են որևէ երկաթ պարունակող հավելում: Նման կղանքի գույնը տատանվում է մուգ կանաչից մինչև սև: Հանդիպում է ոչ հաճախ, և պետք չէ անհանգստանալ: Սակայն եթե բալիկը լրացուցիչ երկաթ չի ստանում, բայց կղանքը, այնումենայնիվ, սև է, ապա անհրաժեշտ է անպայման կապնվել բժշկի հետ՝ բացառելու համար աղիքային արյունահոսությունը:

.

.

հավելյալ սնունդի կղանքՀԱՎԵԼՅԱԼ ՍՆՈՒՆԴ ՈՒՏՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԿՂԱՆՔ: Հավելյալ սկսելուց հետո, օրինակ  բրնձի շիլա կամ բանան, երեխայի կեղտը գրեթե միանգամից փոխվում է և դառնում է  շագանակագույն, մուգ շագանակագույն կամ կանաչաշագանակագույն: Այն դառնում է ավելի պինդ քան միայն կրծքով/արհեստականով կերակրվելու ժամանակ, սակայն պետք է որ լինի համեմատաբար փափուկ: Հոտը դառնում է շատ ավելի սուր, հատկապես երբ համեմատում ենք միայն կրծքով կերակրվող երեխաների կեղտի հոտի հետ:

 .

.

մասնակիորեն մարսված կղանք
ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՄԱՐՍՎԱԾ ՍՆՈՒՆԴ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԿՂԱՆՔ: Երբեմն Երեխաների կղանքում երբեմն կարող են հանդիպել չմարսված սննդի մասնիկներ: Կեղտը կարող է փոխել նաև իր գույնը: Օրինակ, այն կարող է դառնալ կարմիր՝ բազուկ ուտելուց հետո, կամ նարնջագույն՝ գազար ուտելուց հետո: Մի անհանգստացե՛ք. Հավանաբար սնունդը մինչև վերջ չի մարսվում քանի որ լռիվ մարսվող չէ կամ շատ արագ է անցնում երեխայի աղիներով և չի հասցնում ամբողջությամբ մարսվել: Կարող է նաև չմարսվել, քանի որ երեխան այդ նույն ուտելիքից շատ է կերել կամ լավ չի ծամել:  Դիմեք ձեր մանկաբույժին, եթե երեխայի կեղը անընդհատ պարունակում է չմարսված ուտելիք:

 .

.

լուծԼՈՒԾ: Երեխաների լուծը պետք է լինի շատ ջրիկ և ապրունակի ավելի շատ ջուր քան պինդ կեղտ: Այն կարող է լինել դեղին, կանաչ կամ շագանակագույն և կարող է դուրս հոսել տակդիրից: Լուծը կարող է ինֆեկցիայի կամ ալերգիայի նշան լինել: Այն կարող է մի առ ժամանակ հետո անցնել առանց հատուկ միջամտության, սակայն կարող է նաև ջրազրկման հանգեցնել: Կապվեք ձեր մանկաբույժի հետ, եթե երեխան երեք ամսականից փոքր է, երկու-երեք անգամ լուծով լիքը տակդիր է ունեցել, կամ լուծը շարունակվում է երկու երեք օրից ավելի երկար: Լուծի դեպքում երեխային ապահովեք բավարար քանակով հեղուկով: Մի տվեք լուծի դեմ դեղամիջոցներ առանց բժիշկի հետ քննարկելու: Միանգամից կապվեք երեխայի հետ, եթե՝
  • Լուծի մեջ նկատում եք արյուն կամ լորձ,լուծ

  • Երեխան ջերմում է,

  • Երեխան հետ է տալիս,

  • Երեխան գերանհանգիստ է,

  • Հրաժարվում է ուտելուց,

  • Քիչ կամ մուգ գույնի մեզ ունի,

  • Նվազել է երեխայի ակտիվությունը:

.

.

փորկապություն

ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ: Եթե ձեր երեխայի կեղտը պինդ է կամ գնդերով է, ապա նա ամենայն հավանականությամբ փորկապություն ունի: Ձեր երեխան շատ  անհանգիստ պետք է լինի ստամոքսը գործելու ժամանակ, իսկ կեղտը կարող է նույնիսկ արյան գծեր պարունակել: Եթե մեկ կամ երկու նման պնդության տակդիրը անհանգստանալոը բան չէ, երեք կամ ավելի նման կղանքըի դեպքում ցանկալի է զանգահարել բժշկին: Փորկապությունը տարածված է այն երեխաների մոտ, որոնք նոր են սկսում հավելյալ սնունդը: Այն կարող է նաև կաթի, արհեստականի, կամ սոյայի նկատմամբ զգայունության կամ ալերգիայի նշան լինել: Մանկաբույժը կարող է ձեզ խոհուրդ տալ երեխային տալ մի քիչ ջուր, սալորաչրի հյութ կամ այլ մեթոդներ:

.

.

կանաչ լորձոտ կամ փրփրոտ կղանքԼՈՐՁՈՏ ԿՂԱՆՔ: Կանաչ լորձոտ կեղտը պատահում է այն երեխաների մոտ, որոնք շատ են քորում ատամները կամ լնդրեը, քանի որ լորձը սովորաբար չմարսված թուքն է: Սակայն կեղտի մեջ լորձը կարող է նաև ինֆեկցիայի կամ ալերգիայի նշան լինել: Եթե լորձոտ կեղտը ուղեկցվում է այլ սիմպտոմներով կամ պահպանվում էերկու օրից ավելի երկար, կապվք մանկաբույժի հետ այլ խնդիրներ բացառելու համար:

.            hghg

.

արյունոտ կղանքԱՐՅՈՒՆՈՏ ԿՂԱՆՔ: Երբեմն երեխայի կեղտը կարող է բաց կարմիր լինել, իսկ երբեմն սև: Սևը նշանակում է, որ արյունը մարսվել է: Բաց կարմիր գույնի արյունը մի քանի պատճառ կարող է ունենալ: Կապվե՛ք մանկաբույժի հետ եթե նկատում եք

  • Նորմալ կեղտ, որը խառնված է կարմիրի հետ: Նման կեղտը որում կան կարմիր գծեր կաթի նկատմամբ ալերգիայի նշան է:

  • Փորկապության պինդ կեղտ, որի մեջ կան կարմիր գծեր կամ կետեր: Նման կետը նշանակում է, որ օնդության պատճառով կղանքը քերծել է երեխայի աղիները կամ հետանցքը:

  • Լուծ կարմիր արյունով խառնված, որը բակտերիալ վարակի նշան է:

<.

.

սև կղանքՍԵՎ ԿՂԱՆՔ: Երբ երեխայի կեղտը սևացած արյուն է պարունակում, դա նշանակում է, որ կրծքով կերակրվող երեխան մոր ճաքած պտուկներից արյուն է կուլտ տալիս: Սովորաբար դա երեխային համար վտանգավոր չէ: Համենայն դեպս կապվեք ձեր բժիշկի հետ համոզվելու համար, որ արյունը ձեր կրծքից է, այլ ոչ թե ներքին արնահոսության նշան է:

.

jhkjhk

սպիտակ կավճանման կղանք

ՍՊԻՏԱԿ ԿԱՎՃԱՆՄԱՆ ԿՂԱՆՔ: Սպիտակ և կավճանման կեղտը նշանակում է, որ երեխան ունի լեղիի պակաս, որը սովորաբար նորմալ կեղտը դարձնում է շագանակագույն: Սպիտակ կեղտը կարող է լինել լյարդի կամ լեղապարկ հետ կապված խնդրի նշան լինել: Լեղին մարսողությանը նպաստող հեղուկ է, որը արտադրվում է լյարդում և պահվում լեղապարկում: եթե ձեր երեխայի լյարդը լեղի չի արտադրում կամ ինչ որ բան խանգարում է դրա արտազատմանը, ապա նրա կեղտը կարող է սպիտակ լինեկ: Սպիտակ կեղտը շատ հազվադեպ երևույթ է: Կապվե՛ք ձեր բժշկի հետ միանգամից, եթե երեխայի կղանքը կավճանման սպիտակ է:


Աղբյուրները՝  http://www.babycenter.com/baby-poop-photos; http://m.similac.com/feeding-expert/diaper-decoder

Արդյո՞ք իմ կրծքով կերակրվող երեխան փորկապություն ունի: Կա արդյո՞ք լուծողական տալու կարիք: