Երեխան անհանգիստ է կուրծք ուտելիս


1161843_50485559Որոշ երեխաներ, հատկապես  6-8 շաբաթականները, կուրծք ուտելիս կարող են անհանգիստ և լարված լինել: Ահա նման վարքի մի քանի հնարավոր պատճառ:

Երեխայի տարիքը: Երեխաների մեծ մասը ունենում է աճի թռիչքներ (growth spurts) ծնվելուց մի քանի օր անց, 7-10 օրականում, 2-3 շաբաթականում, 4-6 շաբաթականում, 3, 4, 6 և 9-րդ ամսականում: Շատ երեխաներ այդ օրերին հատուկ անհանգիստ են և լարված: Աճի թռիչքների մասին մանրամասն կարդացեք համապատասխան հոդվածում:

Երեխայի զարգացման շրջանը: Երեխաները, որոնք աշխարհը ընկալելու հերթական, նոր հմտություն են ձեռք բերել, կարող են ուտելուց անընդհատ շեղվել: Ցանկացած նոր զարգացման փուլ կարող է ժամանակավորապես ազդել կուրծք ուտելու վրա՝ կամ ավելի անհանգիստ դարձնելով երեխային, կամ ստիպելով ավելի հաճախ ուտել:

Երբ է երեխան անհանգիստ: Ուշադրություն դարձրեք, թե երբ է սկսում երեխայի անհանգիստ վարքը: Եթե երեխան անհանգիստ է, երբ ձեր կաթը սկսում է արտահոսել (let-down) կամ դրանից անմիջապես հետո, դա կարող  կապված լինել կաթի արագ արտահոսքի հետ (fast let-down): Եթե նա անհագիստ է արտահոսքից առաջ, ուրեմն անհամբեր սպասում է արտահոսելուն:  Ուտելու վերջում անհանգիստ լինելը կարող է նշանակել, որ երեխան ուզում է կամ բղկալ, կամ վերջացնել ուտելը, կամ էլ ուտել մյուս կրծքից, որից արագ է հոսում:

ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ԲՂԿԱՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ

Շատ երեխաներ կլացեն, անհանգիստ կլինեն, հետ կքաշվեն կրծքից, եթե նրանք բղկալու կարիք ունեն: Փորձեք երեխային բղկացնել կուրծքը փոխելիս և կերակրելուց հետո, սակայն մի անհանգստացեք, եթե նա չի բղկում և հանգիստ է: Կրծքով կերակրվող երեխաները այնքան օդ կուլ չեն տալիս, որքան շշով կերակրվողները և, հետևաբար, բղկալու ավելի քիչ կարիք ունեն: Եթե երեխան ուտելուց հետո լաց է լինում կամ այնքան սոված է, որ ինտենսիվ ուտում է, կամ եթե մայրը արագ արտահոսքի սինդրոմ (fast let-down syndrome) ունի, երեխան կարող է ավելի շատ օդ կուլ տալ և ավելի հաճախ բղկալ:

Բղկալու կարիք երեխաները ունենում են առաջին ամիսներին: Երբ երեխան սկսում է ավելի ազատ շարժվել, սովորաբար 4-6-րդ ամիսներին, նա կարողանում է հեշտությամբ և ինքնուրույն ազատվել ստամոքսի գազերից:

Եթե երեխան դժվարանում է բղկալ, փորձեք հաճախ բղկացնել ուտելու ընթացքում: Լավագույն դիրքը այն դիրքն է, որի ժամանակ երեխայի փորիկին թեթև ճնշում է գործադրվում՝ ձեր ուսին դրած կամ փորիկի վրա պառկացրած:

ԿՏՐՈՒԿ ԱՃԻ ՕՐԵՐ 

Երեխաները աճի թռիչքի օրերին հաճախ են հետ քաշվում կրծքից և անհանգիստ լինում: Երեխաների մեծ մասը ունենում է աճի թռիչքներ ծնվելուց մի քանի օր անց, 7-10 օրականում, 2-3 շաբաթականում, 4-6 շաբաթականում, 3, 4, 6 և 9-րդ ամսականում: Աճի թռիչքների մասին ավելի մանրամասն կարդացեք համապատասխան “” հոդվածում:

ՈՒՏԵԼՈՒՑ ՀԱՃԱԽ ՇԵՂՎՈՂ ԵՐԵԽԱ

Եթե երեխան շատ հաճախ է ուշադրությունը շեղում կուրծք ուտելուց, կարդացեք համապատասխան հոդվածը նման երեխաների մասին (շուտով):

ԿԱԹԻ ՈՒԺԵՂ ԿԱՄ ԴԱՆԴԱՂ ԱՐՏԱՀՈՍՔ

Որոշ երեխաներ թողնում են կուրծքը կաթը արտահոսելուց անմիջապես հետո, եթե հոսքը ուժեղ է: Երեխան կարող է նեղվել կաթի շատ ուժեղ կամ շատ թույլ հոսքից: Շատ ուժեղ հոսքը կարող է առաջացնել ստամոքսային գազեր կամ երեխան կարող է հետ տալ: Ուժեղ արտահոսքի սինդրոմի մասին մանրամասն կարդացեք այստեղ: Որոշ երեխաներ նեղվում են մոր կաթի դանդաղ արտահոսքից: Թե ինչպես արագացնել կաթի արտահոսքը կարդացեք  այստեղ:

ԵՐԵԽԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ՀՈՍՔ (FLOW)

Նույնիսկ շատ փոքր երեխաները նկատում են, որ կուրծքը թողնելը, տրորելը և այլն, կարող են կաթի ևս մեկ արտահոսք առաջացնել կամ արագացնել հոսքը: Որոշ երեխաներ անհանգիստ են դառնում, երբ կաթի ուժեղ արտահոսքից հետո կաթի հոսքը դանդաղում է:

Երբ սկսում եք կերակրել, սկզբում կաթիլներ են գալիս: Առաջին արտահոսքից հետո, կաթի հոսքը զգալի արագանում է: Այդ ժամանակ կաթը կարող է կրծքից կաթալ, ծորալ, կամ նույնիսկ փոքր շիթ արձակել: Մի քանի րոպե անց հոսքը կրկին դանդաղում է, և երեխան ստիպված է լինում ինտենսիվ ծծել ևս մեկ արտահոսք առաջացնելու համար: Ի վերջո երեխան հասկանում է, որ եթե շարունակի ուտել, կաթի հոսքը նորից կշատանա:

Երբեմն արագ հոսք ունեցող մայրերի երեխաները շատ են նեղվում, երբ կաթի հոսքը սկսում է դանդաղել, սովորաբար 3-րդ շաբաթից 3-րդ ամսվա արանքում: Կերակրելիս կարող եք կրծքի մերսում անել: Դա կօգնի արագացնել կաթի հոսքը: Երբ նման մերսումը այլևս չի օգնում, երեխային առաջարկեք մյուս կուրծքը, և այդպես փոխեք կրծքերը, քանի դեռ ուտում է:

Շշով կերակրելիս կաթի հոսքը շարունակական է և կայուն, և երեխային շատ քիչ ջանք է պետք գործադրել կաթը քաշելու համար: Հաճախ շշով ուտելու դեպքում, երեխան կարող է սկսել շիշը նախընտրել կրծքից: Շշին սովորած երեխաները կրծքից ուտելուց սկսում են նեղվել, քանի որ ուժեղ արտահոսքից հետո կաթի հոսքը դանդաղում է:

Եթե երեխան սկսում է նախընտրել շիշը, այն որոշ ժամանակով վերացրեք: Եթե առանց շշի չեք կարող, օգտագործեք դանդաղ հոսքով ծծակ, որպեսզի երեխան շշից երբեք ավելի արագ կաթ չքաշի քան կրծքից և ստիպված լինի շշից ուտելուց էլ ջանք գործադրել:

ԵՐԵԽԱՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՈՒՏԵԼ

Մեծանալով և հասունանալով երեխաները զարգացնում են իրենց ծծելու ընդունակությունները և փոխում են ուտելու ձևը: Նրանք կարող են դատարկել կուրծքը շատ ավելի կարճ ժամանակահատվածում քան առաջ: Երեխաները կարող են անհանգիստ դառնալ, երբ հագեցել են և այլևս չեն ուզում ուտել:

Որոշ երեխաներ ուտելուց հետո ցանկանում են ծծել, սակայն նեղվում են, եթե կաթ է գալիս: Փորձեք ծծակով (եթե երեխան արդեն 4-6 շաբաթական է)  կամ մատով ստուգել արդյոք դա այդ դեպքն է:

ԵՐԵԽԱՆ ԿՐԾՔԵՐԻՑ ՄԵԿՆ Է ՆԱԽԸՆՏՐՈՒՄ

Ուշադրություն դարձրեք, թե արդյոք երեխան երկու կրծքի դեպքում էլ նույն վարքն է ցուցաբերում: Երբեմն երեխան հրաժարվում է կամ անհանգիստ է ձախ կամ աջ կուրծքը ուտելիս, սակայն հանգիստ ուտում է մյուսից: Որոշ մայրերի մոտ կրծքերից մեկը կարող է ավելի շատ կաթ արտադրել քան մյուսը: Կամ մի կրծքից կաթը ավելի կարող է հոսել, քան մյուսից: Դա նորմալ է. երեխաները կարող են նախընտրել այն կուրծքը, որի հոսքը հավանում են կամ որի կաթը ավելի առատ է:

ԵՐԵԽԱՆ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է ԵՐԵԿՈՅԱՆ

Եթե երեխան անհանգիստ է առավոտյան, դա կարող է սովորականից ավելի ուժեղ արտահոսքի հետևանք լինել, քանի որ երեխայի գիշերը երկար քնելու արդյունքում, մոր կրծքերը ավելի լիքն են: Եթե նա անհագիստ է երեկոյան, ապա հնարավոր է, որ դա ուտելու հետ կապ չունենա. երեխաները երեկոյան կարող են ունենալ անհանգիստ ժամեր: Կարդացեք “Օգնեք: Երեկոյան երեխաս անհանգիստ է ու կաթս չի հերիքում” հոդվածը:

ԱՏԱՄ ՀԱՆԵԼԸ

Ատամ հանելը կարող է անհանգիստ վարքի պատճառ լինել: Որոշ երեխաների մոտ ծծելը ցավացնում է լնդերը: Երեխաները կարող են նորից ուտել, հետո հետ քաշվել և լաց լինել և այլևս չցանկանալ ուտել: Կարդացեք “Ատամ հանելը” հոդվածը (շուտով):

ԿԱԹՆԱԽՏ 

Կրծքից հաճախ հետ քաշվելը կարող է կաթնասնկախտի նշան լինել: Կարդացեք համապատասխան հոդվածը :

ՓԱԿ ՔԻԹ

Եթե կասկածում եք, որ երեխան փակ քթի պատճառով ուտելիս չի կարողանում շնչել և դրա պատճառով է թողնում կուրծքը, կարդացեք համապատասխան հոդվածը :

ԱԼԵՐԳԻԱ ԿԱՄ ՈՒՏԵԼԻՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Մոր սնունդը սովորաբար չի ազդում երեխայի վրա: Սակայն  որոշ երեխաներ կարող են ավելի զգայուն լինել մոր կերածի նկատմամբ, քան մյուսները: Սոված լինելիս նրանք կսկսեն ուտել, սակայն կաթի մեջ իրենց ստամոքսը խանգարող ուտելիքի համ կամ հոտ զգալով կթողնեն կուրծքը:  Եթե դուք ինչ որ ուտելիք էք ուտում օրվա միևնույն ժամին, փորձեք այդ ուտելիքը մի քանի օր չուտել և հետևել, թե ինչպես կփոխվի փոքրիկի վարքը:

Մոր ուտելիքի նկատմամբ զգայունությունը շատ հազվադեպ երևույթ է: Եթե ուտելիքի նկատմաբ զգայունություն կամ ալերգիա եք կասկածում, փորձեք պարզել կան արդյոք դրա այլ նախանշաններ, օրինակ՝ չափից շատ հետ տալը, կոլիկներ, լուծ, ցան, փորկապություն, քթից հոսելը, կամ չափից շատ ստամոքսի գազեր: Ուտելիքի նկատմամբ զգայունության և ալերգիայի մասին կարող եք կարդալ “Կաթնամթերքի և այլ ուտելիքների նկատմամբ զգայունություն երեխաների մոտ” հոդվածը:

ՔԻՉ ԿԱԹ

Կաթի քչությունը նույնպես կարող է երեխաներին անհանգիստ դարձնել: Եթե կասկածում եք, որ ձեր կաթը քիչ է, կարդացեք “Ինչպես շատացնել կաթը” հոդվածը:

ՌԵՖԼՅՈՒՔՍ

Ռեֆլյուքսի հետևանքով երեխաները կուրծք ուտելիս անհանգիստ են լինում: Մանրամասների համար կարդացեք “Հետ տալը և ռեֆլյուքսը կրծքով կերակրվող երեխաների մոտ” հոդվածը:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/bf/concerns/child/fussy-while-nursing/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Copyright © 19 November 2014 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.

Կրծքով կերակրելը և կտրուկ աճի օրերը
Կրծքով կերակրվող երեխային ջուր տալու հաճախականությունը