Ժանգոտած խողավակի սինդրոմը և արյունոտ կաթի այլ պատճառները

  • 38
    Shares

blood in breastmilkԿան որոշ բժշկական իրավիճակներ, որոնց հետևանքով կրծքի կաթի մեջ կարող է արյուն հայտնվել: Արյան առկայությունը վախեցնող է, սակայն պետք է իմանալ, որ այն բավականին հաճախակի հանդիպող երևույթ է, ավարտվում է շուտ, և պատճառներից ոչ մեկը չի համարվում վտանգավոր:

 

Ժանգոտած խողավակի սինդրոմ

Ժանգոտած խողավակի սինդրոմը ֆիզիոլոգիական երևույթ է, որը ժամանակովոր անցավ արյունոտ կաթի արտահոսք է առաջացնում կրծքից: Խառնված արյունը կաթին վարդագույն կամ շականակագույն երանգ է տալիս, այստեղից էլ՝ ժանգոտած խողավակի սինդրոմ անվանումը: Այս երևույթը շատ անգամ անցնում է աննկատ: Այն նկատելու համար մայրը պետք է կթի իր կաթը և տեսնի, որ կաթին  արյուն կա, կամ երեխան հետ տա արյուն, և հետազոտությունը ցույց տա, որ հետ տված արյունը մեծահասակի հեմոգլոբին է պարունակում, կամ արյունը կարող է երևալ երեխայի շրթունքների վրա և բերանի մեջ: Երեխայի կղանքը նույնպես կարող է արյունի հետքեր պարունակել և մուգ գույնի լինել:

Սովորաբար միանգամից երկու կրծքից է արյունոտ կաթ գալիս, և սահմանափակված չի լինում մեկ ծորանով, բայց կարող է պատահել, որ միայն մեկ կրծքին դա վերաբերվի: Շատ անգամ արյունոտ կաթը կարելի է տեսնել երեխայի ծնունդից անմիջապես հետո կամ կերակրման առաջին օրերին, սակայն այն կարող է սկսել հղիության վերջին ամիսներում: Այս սինդրոմը սովորաբար կարելի է նկատել առաջին անգամ մայրացած կանանց մոտ: Այն նաև ասոցիացվում է որոշ տեսակի մանիպուլացիաների հետ, որոնք խորհուրդ են տրվում  հարթ կամ ներս ընգած պտուկների դեպքում:

Ժանգոտած խողավակի սինդրոմը սովորաբար անցնում է կերակրման սկզբից՝ 3-7 օրվա ընթացքում և էլ չի կրկնվում:

Պատճառները

Ժանգոտած խողավակի սինդրոմի պատճառներից մեկն է կրծքի ալվեոլների և այն սնուցող արյան մազանոթների արագ զարգանալը: Մազանոթները շատ նուրբ են և կարող են հեշտությամբ վնասվել, ինչի արդյունքում արյունը կարող է դուրս հոսել մազանոթից և խառնվել կաթին:

 

Ճաքած պտուկներ

Ճաքած պտուկները ամենահաճախակի հանդիպող պատճառն է: Չափազանց կարևոր է, որ երեխան կուրծքը ճիշտ բռնի, այլապես դա կհանգեցնի պտուկների մաշկի ճաքելուն: Ճաքած մաշկը կարող է արյունահոսել ինչի հետևանքով մայրական կաթի մեջ արյուն կլինի: Այս դեպքում նույնպես երեխայի հետ տված կաթը արյան հետքեր կունենա, և կղանքը կարող է շագանակագույն լինել, բաց գույն ունենալու փոխարեն: Երբ վերքը լավանա, պտուկը այլևս չի արյունահոսի:

 

Վնասված ծորաններ

Արյան պատճառ կարող է լինել կրծքին հասցրած վնասվածքը: Քանի որ մազանոթները շատ նուրբ են, նրանք հեշտությամբ կարող են պատռվել: Այսպիսի վնասվածք կարելի է հանդիպել ձեռքով սխալ կթելուց, եթե կրծքին ֆիզիկական հարված է հասցվել կամ եթե կթիչի չափը չի համապատասխանում պտուկի չափին:

 

Ծորանի ներսի պապիլոմա և մաստոպաթիա

Ավելի հազվադեպ կաթի մեջ արյան ներկայության պատճառներից է ծորանի ներսի պապիլոման: Դրա նշաններն են արյունոտ կաթը, որը հոսում է կրծքի միայն մեկ ծորանից կամ չի անցնում ծննդաբերելուց 2 շաբաթ անց: Արյուն կարող է լինել նաև եթե մայրը մաստոպաթիա ունի: Այս դեպքում կրծքում հնարավոր է շոշափել պնդացած զանգվածներ: Ձեր բժիշկը Ձեզ կառաջարկի հետազոտվել, եթե արյան հոսքը չկտրվի 2 շաբաթում:

 

 

Կարելի է արդյո՞ք կերակրել երեխային արյունոտ կաթով

Կաթի մեջ մի փոքր արյան առկայությունը կերակրելու խոչընդոտ չի համարվում: Եթե արյան քանակը շատ լինի, ձեր երեխային համը կարող է դուր չգալ, և նա կարող է հրաժարվել կուրծ ուտելուց: Բացի դա, երեխան կարող է հետ տալ կերած կաթը: Այսպիսով, եթե Ձեր երախան խմում է արյունոտ կաթը և հետ չի տալիս, ապա կրծքով կերակրելը կարելի է շարունակել:

Եթե դուք Հեպատիտ Բ կամ Մարդու իմունային անբավարարության վիրուսը կրող եք, ապա խորդակցեք Ձեր բժիշկի և կրծքով կերակրման մասնագետի հետ: Այս երկու վիրուսները ներկա են կրծքի կաթի մեջ, և երեխային վարակելու համար պետք է անցնեն երեխայի արյան մեջ: Երբ երեխան վիրուսները պարունակող կաթը խմում է, այս կաթը գնում է երեխայի ստամոքսի մեջ, և վիրուսները այնտեղ քայքայվում են: Սակայն եթե երեխայի բերանի մեջ բաց վերք լինի, ապա վարակվելու ռիսկը բարձրանում է: Որպես խնդրի լուծում, կրծքով կերակրելու մասնագետը կարող է ձեզ առաջարկել կթել կաթը և պաստերիզացնել երեխային տալուց առաջ:

 

Թարգմանեց և մշակեց Լիանա Ղազարյանը
Շնորհակալություն Ռոզա Սարգսյան Ֆենդերին օգնության համար:

Աղբյուրներ` https://www.breastfeedingbasics.com/qa/blood-breastmilk

 

 

Ինչպե՞ս կազմակերպել կրծքով կերակրման ժամանակավոր դադարեցումը
Իմ կթած կաթը տարօրինակ համ և հոտ ունի: Ի՞նչ կարող եմ անել:

  • 38
    Shares

1 thought on “Ժանգոտած խողավակի սինդրոմը և արյունոտ կաթի այլ պատճառները

Comments are closed.