Իմ երեխան ծնվել է հաշմանդամությամբ, կարո՞ղ եմ կերակրել


Եթե ձեր երեխան ծնվել է հաշմանդամությամբ, դուք երևի հակասական զգացումներ ունեք: Ինչպես ծնողների մեծամասնությունը, դուք ոգևորված եք ձեր նոր բալիկի հետ հանդիպելով: Միևնույն ժամանակ դուք կարող եք հիասթափության, ջղայնության, անզորության և նույնիսկ մեղքի զգացում ունենալ:

Դաունի սինդրոմ ունեցող երեխաները, նապաստակի շրթունքով կամ գայլի երախով, սրտային խնդիրներով, մուկովիսցիդոզ կամ նյարդաբանական խանգարում ունեցող երեխաները մայրական կաթի առավելությունների կարիքը ավելի շատ ունեն, քան այլ երեխաներ: Մարդկային կաթի կատարյալ սննդային և իմունոլոգիական առավելությունները ձեր երեխային անքան առողջ կպահեն, որքան հնարավոր է, որպեսզի նրանք ավելի լավ քաշ հավաքեն և ուժեղ լինեն անհրաժեշտ վիրահատություններին կամ այն բժշկական միջամտություններին դիմանալու համար: Նաև մոր և երեխայի միջև հատուկ կապվածությունը, որը առաջանում է կերակրելիս, ինչպես նաև կերակրող մոր կերակրելու հորմոնները կօգնեն ձեզ հանգստացնել ձեր հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխային:

Մարդկային կաթը դյուրամարս է և ավելի առողջարար  է սրտային խնդիրներ կամ մուկովիսցիդոզ ունեցող երեխաների առողջության համար, որոնք քաշ հավաքելու խնդիր կարող են ունենալ: Մայրական կաթը ավելի քիչ է գրգռում գայլի երախով երեխաների քթանցքները քան արհեստական կաթը: Մարդկային կաթը կօգնի պաշտպանել Դաունի սինդրոմ ունեցող երեխային շնչառական ուղիների հիվանդություններից և աղիների գործելու հետ կապված խնդիրներից, որոնք նրանք հակված են ունենալ:

Հաճախ խնդիրներ ունեցող երեխաները դժվարությամբ են կուրծք վերցնում: Եթե դուք որոշել եք դրան հասնել, տեղյակ պահեք ձեր բժշկական թիմին: Ձեր ամուսինը, ընտանիքի այլ անդամները և ընկերները, ձեր կրծքով կերակրելու մասնագետը և ձեր La Leche League (LLL) խմբի լիդերը կարող են ձեր աջակցել: Եթե որոշել եք կերակրել, դա արեք միանգամից: Եթե չի ստացվում, սկսեք կթել ծննդաբերելուց անմիջապես հետո: Դուք պետք է կթեք անքան հաճախ, որքան որ երեխան կուրծք կուտեր՝ երկու-երեք ժամը մեկ: Երեխան կաթը կարող է խմել նազո-գաստրալ խողովակի կամ կերակրելու այլ մեթոդի օգնությամբ: Ցանկալի է խուսափել շշերից կամ ծծակներից, քանի որ ձեր երեխան կսկսի այլ կերպ դրանք ծծել և չի հասկանա, թե ինչպես է պետք ծծել պտուկը, երբ արդեն պատրաստ լինի կուրծք վերցնելու:

Խնդրեք ձեր լիդերին կամ որակավորված կրծքով կերակրելու մասնագետին օգնել կերակրել կրծքին հարմարեցվող կերակրելու փողարինիչով: Փոխարինիչները պահում են կաթը փոքր շշում կամ տոպրակում և բարակ խողովակով այն հասցնում երեխային:      Խողովակը պետք է ամրացվի ձեր կրծքին և երեխան կարողանա ստանալ հավելյալ կաթ կուրծք բռնել սովորելու ընթացքում: Կամ դուք կարող եք խողովակը կպցնել ձեր մատին և տալ որպեսզի երեխան ձեր մատը ծծի (ձեր մատը ավելի նման է պտուկին քան ծծակը): Որոշ մասնագետներ կարող է ծանոթ չլինեն այս մեթոդի հետ: Ասեք նրանց, թե ինչու է դա այդքան կարևոր ձեր և երեխայի համար:  Շարունակեք փորձել կերակրել, եթե դա գոնե մի քիչ ստացվում է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքով կերակրելը ավելի քիչ ստրես է երեխայի համար քան շշից ուտելը, սակայն ձեր բժիշկը կարող է դրա մասին չիմանալ:

Երբ արդեն պատրաստ եք սկսել կրծքով կերակրել, լցվեք համբերությամբ: Կարող է մի քանի շաբաթ պահանջվել մինչև ձեր երեխան կսովորի ճիշտ կուրծք վերցնել: Փորձեք ստանալ ձեր LLL լիդերի կամ կրծքով կերակրելու մասնագետի օգնությունը: Նյարդաբանական խանգարում ունեցող երեխան չափից ուժեղ կամ չափից թույլ մկանային տոնուսով, կարող է հավելյալ օգնության կարիք ունենալ ուտելու ընթացքում: Գրկելը կամ մարմինը-մարմնին կոնտակտը կրծքով կերակրելու ժամանակ օգնում է երեխային զարգացնել իր ընդունակությունները:

Եթե ձեր բժիշկը ցանկանում է, որ դուք լրացուցիչ կաթ տաք դանդաղ աճող երեխային, տեսեք արդյոք նա համաձայն է օգտագործել կրծքի հետևի կաթը՝ կաթ, որը գալիս է կերակրելու վերջում և ունի բարձր յուղայնություն և կալորիականություն: Դուք կարող եք այն կթել և տալ որևիցէ կերակրելու մեթոդով, եթե երեխան արդյունավետ չի քաշում:

Որոշ դեպքերում, խնդիր ունեցող երեխան կարող է երբեք չդառնալ անկուշտ ուտող: Համոզված եղեք, ցանկացած քանակությամբ մայրական կաթ, որ նա ստանում է կրծքից՝ կթած, շշով կամ այլ մեթոդով շատ լուրջ ազդեցություն կունենա ձեր երեխայի առողջության և զարգացման վրա: Դա մի բան է, որ միայն դուք կարող եք նրան տալ:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/disabled.html

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը


Կրծքով սնուցվող երեխաների աճը