Կրծքով կերակրելու սենյակ

Իմ երեխան ծնվել է հաշմանդամությամբ, կարո՞ղ եմ կերակրել



Այո, կարելի է: Կերակրող մայրերը մտահոգվում են 2 պատճառով.

  • Արդյո՞ք ռադիացիան ազդում է իմ կաթի վրա և կարող է վնասել երեխային:

  • Հնարավոր է, արդյո՞ք, կերակրող կրծքի մամոգրաֆիա անել:

Ռենտգենյան ճառագայթները չեն ազդում կաթի վրա, այնպես որ կարելի է կերակրել մամոգրաֆիայից անմիջապես հետո: Փաստացի, ըստ LLLI WOMANLY ART OF BREASTFEEDING-ի (էջ 134) “Mammograms, x-rays and ultrasound tests will not interfere with breastfeeding”.

Երկրորդ հարցի պատասխանն ավելի երկար է: Հնարավոր է կերակրող մայրիկի կուրծքը մամոգրաֆիայի ենթարկել: Կաթ արտադրող կրծքերը կոչվում են կերակրող կրծքեր: Կաթնարտադրության ընթացքում կրծքերում կա մեծ քանակությամբ խիտ հյուսվածք, քան չկերակրող կրծքում: Այդ խիտ միջավայրը կարող է բարդացնել մամոգրաֆիայի արդյունքների վերլուծումը: Այդ խիտ հյուսվածքի քանակը կախված է կերակրման հաճախությունից: Եթե կերակրումը հաճախակի չէ, ապա կլինի քիչ կաթ և հյուսվածք, հետևաբար, մամոգրաման ավելի հեշտ կլինի վերլուծել: Կաթի քանակը քչացնելու համար կարելի  է բերել երեխային և կերակրել մամոգրաֆիայից անմիջապես առաջ: Կերակրող կրծքերի մամոգրաֆիայի արդյունքների վերլուծման լավ ռադիոլոգին դիմելը ևս կնպաստի ճիշտ արդյունքների ստացմանը:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/mammogram.html

Թարգմանեց՝ Ռոքսանա Զաքարյանը