Ինչու՞ է կաթն այսպիսի տարօրինակ գույնի


0134edf91cea6d75cf3249f404de66f2

Քանի որ մեզանից քչերն են առընչվել մայրական կաթի բազմաթիվ նմուշների հետ, մեզ դժվար է պատկերացնել մայրական կաթի գույների բազմազանությունը: Շատ ուտելիքների և խմիչքների մեջ պարունակվող բաղադրիչները կարող են որոշակիորեն փոխել մայրական կաթի գույնը: Օրինակ, այն մոր կաթը, ում սննդակարգը հարուստ է դեղին գույնի բանջարեղեններով ( Քաղցր կարտոֆիլ, դդմիկ, գազար), հարուստ կլինի կարոտինով, որը կարող է կաթին տալ դեղին կամ նարնջագույն երանգ: Կարոտինը ամբողջովին անվնաս է երեխաների համար: La Leche League Leader, որը նույնպես կատարում է կամավորական աշխատանքներ կաթի բանկում, զեկուցել է, որ կաթի բանկի աշխատակիցները կարող են միշտ տարբերել,  թե որ մայրերն են խմել նարինջի հյութ և որ մայրերն են խմել կանաչ սպորտային խմիչքներ` հիմնվելով մայրական կաթի գույնի վրա:

Գազային խմիչքների, մրգային հյութերի և դոնդողի մեջ պարունակվող ներկանյութերը կապում են (կամ կապել են) կաթի վարդագույն կամ վարդագույնին մոտ  երանգի հետ: Կանաչավուն կաթը  կապում են կանաչ ներկանյութ պարունակող սպորտային խմիչքների, ծովային ջրիմուռների  կամ մեծ քանակությամբ կանաչ բանջարեղենների օգտագործման հետ: Մի կնոջ կաթը դարձել է սև` բժիշկի կողմից նշանակված դեղի ընդունման հետևանքով: Սառեցված կաթը կարող է դեղին երանգ ունենալ:

Վարդագույն երանգը կարող է ազդանշել արյան ներկայությունը կաթի մեջ: Սա կարող է հանդիպել ճաքած պտուկների և ոչ միայն այդ  դեպքում: Եթե ճաքած պտուկներն են հանդիսանում կաթի մեջ արյան ներկայության պատճառը, ապա Դուք կարող եք դիմել La Leche լիգային, որպեսզի ստանաք խորհուրդներ պտուկների բուժման վերաբերյալ: Կաթի մեջ գտնվող արյունն անվնաս է երեխաների համար, և կրծքով կերակրելը կարելիէ շարունակել: Եթե ծննդաբերելուց երկու շաբաթ հետո կաթի մեջ դեռ արյուն կա, ցանկալի է, որ մայրը դիմի իր բժիշկին:”

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/color.html

Թարգմանեց՝ Լիանա Ղազարյանը


Ի՞նչ հաճախականությամբ պետք է կրծքով կերակրել երեխային:
Ինչպես է արտադրվում մայրական կաթը

1 thought on “Ինչու՞ է կաթն այսպիսի տարօրինակ գույնի

Comments are closed.