Ինչպես ազատվել լրացուցիչ/արհեստական կերից


no bottle
Երեխային հաճախ կուրծք տվեք:

Նպատակ դրեք օրվա ընթացքում երեխային կերակրել առնվազն տաս անգամ: Եթե երեխան լավ կուրծք չի բռնում, աշխատեք կրծքով կերակրելու մասնագետի հետ:

Միանգամից մի հանեք արհեստականը/լրացուցիչը, այլ՝ աստիճանաբար:

  • Նախապատրաստում: Մի քանի օր գրանցեք, թե քանի գրամ լրացուցիչ եք տալիս երեխային օրվա ընթացքում: Հնարավորության դեպքում արհեստականը փոխարինեք կթած կաթով: Եթե չեք կարող փոխարինել, շարունակեք արհեստական կեր տալ:

  • Օր 1-3: Նվազեցրեք լրացուցիչի/արհեստականի ընթացիկ քանակը (#1) 30 մլ-ով: Հիշե՛ք, որ չպետք է նվազեցնել 30 մլ ամեն կերակրելուց, այլ նվազեցնել 30 մլ ամբողջ օրվա համար նախատեսված չափաբաժնից: Հետևե՛ք երեխայի թաց և կեղտոտ տակդիրներին, կամ արեք տակդիրների թեստ: Եթե դրանք բավարար չափով թաց/կեղտոտ են, ապա շարունակեք տալ նույն քանակով լրացուցիչ/արհեստական մնացած օրերի ընթացքում. մի՛ մեծացրեք չափաբաժինը: Երեխային առաջարկեք կուրծք, եթե նա ցանկանում է ավելի շատ ուտել:

  • Օր 4-6: Նվազեցրեք լրացուցիչի/արհեստականի ընթացիկ չափաբաժինը (#2) ևս 30 մլ-ով: Հետևեք երեխայի թաց և կեղտոտ տակդիրներին, կամ արեք տակդիրների թեստ: Եթե դրանք բավարար չափով թաց/կեղտոտ են, ապա շարունակեք տալ լրացուցիչի/արհեստականի նույն չափաբաժինը: Երեխային առաջարկեք կուրծք, եթե նա ցանկանում է ավելի շատ ուտել:

  • Օր 7-9: Նվազեցրեք լրացուցիչի/արհեստականի ընթացիկ չափաբաժինը (#3) 30-60 մլ-ով: Հետևեք երեխայի թաց և կեղտոտ տակդիրներին, կամ արեք տակդիրների թեստ: Եթե դրանք բավարար չափով թաց/կեղտոտ են, ապա շարունակեք տալ լրացուցիչի/արհեստականի նույն չափաբաժինը: Եթե երեխան ցանկանում է  ավելի շատ ուտել, կուրծք առաջարկեք:

  • Շարունակեք այս մեթոդը՝ դանդաղ նվազեցնելով լրացուցիչի քանակը յուրաքանչյուր 2-3 օրը մեկ, քանի դեռ երեխայի թաց և կեղտոտ տակդիրների քանակը բավարար է, և երեխան բավարար չափով կաթ է ստանում: Եթե ձեզ հաջողվի փոխարինել արհեստականը կթած կաթով, ապա ավելի արագ կկարողանաք ազատվել արհեստականից: Դա կնշանակի, որ դուք բավարար չափով կաթ եք արտադրում երեխային կերակրելու համար, և ձեզ կմնա միայն անցնել բացառապես կրծքով կերակրմանը:

  • Եթե երեխայի քաշը կամ թաց/կեղտոտ տակդիրների քանակը թույլատրելիի սահմանի վրա են կամ ավելի քիչ են, երկարացրեք լրացուցիչի նույն չափաբաժնով օրերի թիվը (երեք օր կամ ավելի երկար) կամ վերադարձեք լրացուցիչի նախորդ չափաբաժնին:

  • Հետևե՛ք երեխայի աճին: Կշռեք երեխային շաբաթական առնվազն մեկ անգամ և համոզվեք, որ նա լավ քաշ է հավաքում: Երեխային կշռեք նաև այն ժամանակ, երբ արդեն մեկ շաբաթ միայն կրծքով կկերակրեք:

Կթեք՝ կաթի քանակը շատացնելու համար

Կթելը ձեզ կօգնի ավելի արագ շատացնել ձեր կաթը և արհեստականը փոխարինել կթած կաթով: Ձեր նպատակը պետք է լինի կթելու միջոցով հնարավորինս լավ դատարկել կրծքերը: Որքան ավելի շատ կթեք, այնքան ավելի շատ կարտադրվի:

  • Վերցրեք լավ կթիչ, ցանկալի է կրկնակի էլեկտրական:

  • Քանի դեռ կաթի քանակը բավարար չէ, պետք է օրվա ընթացքում առնվազն ութ անգամ լավ կերակրել կամ կթել: Տաս անգամը ավելի լավ է:

  • Եթե երեխան կուրծք չի ուտում, կթեք 20-30 րոպե, կամ՝ կաթի վերջին կաթիլը կթելուց հետո ևս 2-5 րոպե: Եթե երեխան կուրծք ուտում է, բայց լավ չի դատարկում, ամեն կերակրելուց հետ կթեք  10-15 րոպե: Նույնիսկ եթե երեխան լավ դատարկում է կրծքերը, լավ կլինի երկու կերակրելու ընթացքում մեկ անգամ ևս կթել:

  • Ամեն կերակրելուց կամ կթելուց՝ հնարավորինս լավ դատարկեք կրծքերը Մերսեք կրծքերը կթելուց առաջ, ինչպես նաև մեսեք և տաք բան դրեք կրծքերի վրա կթելու ժամանակ:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/bf/got-milk/basics/decrease-formula/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Copyright © 19 November 2014 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.

Ի՞նչ է սիլիկոնե կրկնապտուկը
Ի՞նչ կարելի է անել, երբ կաթը ծորում է կրծքերից