Ինչպես անել, որ երեխան ամբողջ գիշեր քնի


1100_baby_sleep_through_nightԿրծքով կերակրելը տարբեր է լինում: Գիշերները երեխային չկերակրելը կարող է ցանկալի բան լինել որոշ մայրերի համար: Գիշերը կուրծ չուտելու դեպքում ևս երեխան շարունակում է ստանալ կրծքի կաթի սննդային և իմունային առավելությունները:

Հիշե՛ք, որ ամբողջ գիշերը քնելը զարգացման փուլ է, ինչպես՝ քայլելը կամ խոսելը: Այս փուլին տարբեր երխաներ տարբեր տարիքում են հասնում: Կգա մի պահ, երբ ձեր երեխան ամբողջ գիշեր կքնի, նույնիսկ եթե դուք դրա համար ոչ մի հատուկ բան չեք արել: Եթե ձեզ չի հաջողվում գիշերը չկերակրել, մի առ ժամանակ դադար տվեք և կրկին փորձեք: Որքան ձեր երեխան ինքնուրույն մոտենա այս փուլին, այնքան ձեզ ավելի հեշտ կլինի:

Գիշերը առանց զարթնելու քնելը ճակատամարտ չէ, որը ձեզ պետք է հաղթել, չնայած շատերը կարող են ձեզ հակառակը համոզել: Ձեր նպատակը պետք է լինի այն, որ ձեր ընտանիքը լավ քնի, սակայն՝ ոչ ամենափոքրի կարիքների հաշվին:

Նուրբ մեթոդներ, որոնք կօգնեն երեխային գիշերը չկերակրել

Վերացրեք անհանգստության պատճառը

  • Ատամ հանելը: Որոշ երեխաներ կուրծք ծծելով հանգստացնում են լնդերի ցավը: Գիշերը լնդերը ավելի են ցավում, քան ցերեկը: Եթե կասկածում եք, որ երեխան նեղվում է, քանի որ ատամ է հանում, կարող եք փորձել մեղմել ցավը:

  • Սենյակային ջերմաստիճանը: Երեխաները չեն սիրում շատ տաք կամ շատ ցուրտ սենյակային ջերմաստիճան: Փորձեք տարբեր ջերմաստիճաններ և հասկացեք, թե որն է երեխային ավելի շատ դուր գալիս:

  • Հավելյալ սնունդ: Շատ երեխաներ, հատկապես՝ վեց ամսականից փոքրերը, հավելյալ սկսելուց հետո գիշերը սկսում են հաճախ զարթնել, քանի որ այն դժվարությամբ են մարսում: Աշխատեք երեկոյան հավելյալ ուտելիք չտալ: Իրականում, շատ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ հավելյալի արդյունքում երեխաները գիշերը ավելի լավ ու երկար չեն քնում:

  • Ալերգիաներ: Սննդային ալերգիա կամ էկզեմա ունեցող երեխաները դրանց պատճառով գիշերը ավելի անհանգիստ են քնում:

  • Ռեֆլյուքս: Ռեֆլյուքսը ևս հաճախ արթնանալու պատճառ կարող է լինել:

  • Հիվանդություն: Ականջի ցավը, մրսածությունը կամ նման այլ հիվանդությունները և մաշկային խնդիրները կարող են ազդել երեխայի քնելու վրա: Եթե երեխան հանկարծ սկսում է գիշերը հաճած ուտել, ստուգեք, թե արդյոք նա նման խնդիրներ չունի:

Հնարավորինս շատացրեք ցերեկային կերակրումները, եթե գիշերը երեխան արթնացել է ուտելու համար, կերակրեք երկար:

  • Ցերեկը շատ կերակրեք, օրինակ՝ երեք ժամը մեկի փոխարեն երկու ժամը մեկ:

  • Նվազագույնի հասցրեք ուտելիս տարբեր բաների վրա շեղվելը: Կերակրեք այնպիսի սենյակում, որտեղ երեխայի ուշադրությունը շեղող քիչ բան կա: Հանգցրեք լույսերը, փակեք դուռը, ծածկեք վարագույրները, մնացած երեխաներին ինչ որ բանով զբաղեցրեք: Փորձեք կերակրել պառկած դիրքում: Շատ հաճախ երեխաները այնքան անուշադիր են ցերեկը, որ լավ չեն ուտում, իսկ տեղը հանում են գիշերը:

  • Լավ կերակրեք քնելուց առաջ: Մի քանի անգամ լավ կերակրեք քնեցնելուց առաջ: Շատ մայրեր այս ժամերին մենակ մի կրծքով են կերակրում, որ երեխան հետին յուղային կաթից շատ ուտի: Տվեք մյուս կուրծքը ամբողջ գիշերվա ընթացքում:

  • Լսե՛ք ձեր երեխային: Միայն ձեր երեխան գիտի, թե արդյոք ինքը իրոք սոված է: Ինքներդ եզրակացություններ մի արեք երեխայի կուշտ լինելու մասին:


Այնպես արեք, որ ձեր ընտանիքը գիշերները լավ քնի:

  • Քնի մեջ կերակրեք (“Dream feed”): Քնի մեջ կերակրեք երեխային, երբ պատրաստվում եք գնալ քնելու:

  • Փորձեք երեխային քնեցնել նախքան նրա չափից շատ հոգնելը: Որոշ երեխաներ շատ դժվար են քնում, երբ շատ հոգնած են:

  • Փորձեք քնելու տարբեր ձևեր:

  • Համատեղ քնելը: Շատ երեխաներ ավելի լավ են քնում, երբ քնում են մոր հետ նույն անկողնում: Շատ ընտանիքներ հայտնաբերել են, որ մոր և երեխայի միսին քնելը օգնում է լավ է անդրադառնում ողջ ընտանիքի քնի որակի վրա: Երեխայի հետ քնելը և կերակրելով քնացնելը վատ սովորություններ չեն:

  • Մասնակի համատեղ քուն: Սա նույնպես լավ տարբերակ է: Երեխան քնում է իր անկողնում մինչև առաջին անգամ արթնանալը, իսկ հետո տեղափոխվում է մոր մոտ:

  • Առանձին անկողիններ: Եթե երեխայի հետ նույն անկողնում քնելը հարմար չէ, քանի որ այդպիսով ոչ մեկը նորմալ չի քնում, փորձեք այլ տարբերակներ: Փորձեք հանել երեխայի օրորոցի մի պատը և այդ կողմով օրորոցը ամրացնել ձեր անկողնուն: Այս տարբերակով երեխան և՛ մոտ կլինի ձեզ, և՛ տեղ չի գրավի:

Հնարքներ ավելի մեծ երեխաների համար

  • Սահմանափակեք երեխայի հասանելիությունը ձեր կրծքերին: Կերակրելուց հետո երեխային դրեք իր քնելու տեղը և հեռու պառկեք նրանից: Հագեք այնպիսի գիշերանոց, որի դեպքում երեխային դժվար կլինի գիշերը հասնել ձեր կրծքերին:

  • Ներգրավվեք հորը: Եթե երեխան գիշերը արթնանանում է միայն կոմֆորտի համար, նրան կարող է փորձել քնացնել նաև հայրը, թեկուզ՝ այլ սենյակում:

  • Ցերեկը երեխայի հետ շատ շփվեք: Հաճախ երեխաները գիշերը շատ են կուրծք ուտում, եթե ցերեկը դրա հնարավորությունը չունեն: Կուրծք ուտելը ձեզ մոտիկ լինելու, կարոտը առնելու հնարավորություն է դառնում նրանց համար:

  • Խոսեք երեխայի հետ, փորձեք բացատրել, որ “երբ արևը մայր է մտնում, կաթիկները գնում են քնելու”: Ամենայն հավանականությամբ երեխան սրա հետ չի համաձայնվի, սակայն եթե ամեն քնացնելուց առաջ կրկնեք, վերջիվերջո կհասկանա:

  • Ուղղակի ասեք “ոչ” կամ “հետո”: Տասնութ ամսականից մեծ երեխաների դեպքում կարելի է ուղղակի ասել “ոչ”՝ մնալով ուշադիր երեխայի այլ կարիքների նկատմամբ:

  • Փորձեք գուրգուրել, ջուր տալ, համբուրել և փայփայելու այլ մեթոդներ:

Արդյո՞ք գիշերը կաթից կտրելը միակ ճանապարհն է

Ամենայն հավանականությամբ շատերը ձեզ համոզում են, որ  եթե դուք ձեր երեխային կերակրում եք գիշերը ըստ պահանջի կամ քնում եք երեխայի հետ, ապա հետո չեք կարողանա դրանից ազատվել: Դա ամենևին ճիշտ չէ:

Հիշե՛ք, որ երեխաների գիշերը արթնանալը ժամանակավոր երևույթ է: Նրանք մի օր այլևս գիշերը չեն արթնանալու, նույնիկ եթե մենք ոչինչ դրա համար չենք արել: Այն շրջանը, երբ երեխան գիշերը ձեր կարիքն ունի, նրա կյանքի շատ փոքր մասն է կազմում:

Եթե դուք գիշերային կերակրումների հետ խնդիր չունեք, շարունակեք կերակրել, քանի որ դրա մեջ ոչ մի վատ սովորություն չկա: Եթե երեխայի գիշերային կերակրումները ազդում են ձեր ընտանիքի կյանքի որակի վրա, փորձեք փոխել իրավիճակը՝ հաշվի առնելով նաև երեխայի կարիքները:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա, Բեքլի Ֆլորա, Պաուլա Յանթ

Աղբյուրը՝ http://kellymom.com/parenting/nighttime/weaning-night/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Copyright © 19 November 2014 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.

Արդյո՞ք երեխան պետք է քնի ամբողջ գիշեր
Պե՞տք է արդյոք քնել երեխայի հետ նույն անկողնում