Ինչպե՞ս նախապատրաստվել կրծքով կերակրելուն


ishot-5Ամենաճիշտ պատրաստվելու ձևը հղիության ընթացքում կրծով կերակրելու մասին հնարավորինս շատ տեղեկություն հավաքելն է: Խոսեք կրծքով կերակրող մայրերի հետ, կարդացեք և ծանոթացեք կրծքով կերակրման մանրամասների և խնդիրների, կրծքի խնամքի և կրծքի հետ կապված խնդիրների հետ: Հասկացեք կրծքով կերակրվող երեխաների աճի, զարգացման և խնամքի առանձնահատկությունները: Փորձեք ձեռբերել կրծքով կերակրման մասնագետի կոնտակտներ, ում հետ կարող եք կապվել ծննդաբեելուց անմիջապես հետո, եթե կրծքով կերակրելու հետ կապված խնդիրներ ունենաք: Որքան ավելի շատ եք տեղեկացված կրծքով կերակրելու առավելությունների և կրծքով կերակրել սկսելու մասին, այնքան ավելի հեշտությամբ կկերակրեք ձեր երեխային:

Նույնիսկ եթե դուք դրա մասին չգիտեք, ձեր մարմինը արդեն իսկ հղիության ժամանակ սկսում է պատրաստվել կրծքով կերակրելուն: Կրծքերի չափսի փոփոխությունը հղիության ընթացքում հենց կրծքով կերակրելու հետ է կապված. զարգանում են կրծքերի կաթնային ուղիները, իսկ կրծքերում ավելի շատ արյուն է հավաքվում: Համենայն դեպս հիշեք, որ կրծքի չափսը կաթնարտադրության հետ կապ չունի. ճիշտ չէ այն կարծիքը, թե փոքր կուրծք ունեցող կանայք ավելի քիչ կաթ են ունենում:

Արդյո՞ք պետք է հղիության ընթացքում պատրաստել կրծքերը կրծքով կերակրելուն

“Ոչ,” ասում է “Կրծքով կերակրող մոր ուղեկիցը” գրքի հեղինակ Կաթլին Հագինսը: Հղիության ընթացքում օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունները բավարար չափով նախապատրաստում են կրծքերը կրծքով կերակրելուն: Մի տրորեք պտուկները. դա միայն կցավացնի և ավելի դժվար կդարձնի կրծքով կերակրումը: Պտուկների ճաքերից խուսափելու համար պետք է համոզվել, որ երեխան ճիշտ է կուրծք բռնում, այդքանը:

Ի՞նչ պետք է գնել

 Հետևյալ ապրանքները գնելը պարտադիր չէ, չնայած նրանք կարող են հեշտացնել և ավելի հաճելի դարձնել կրծքով կերակրումը:

Կերակրելու կրծքալներ: Այս կրծքալները հարմարավետ են և լավ են պահում մեծացած կրծքերը: Նրանք հեշտությամբ բացում են կուրծքը կերակրելու համար: Ավելի ճիշտ կլինի, եթե դուք կերակրելու կրծքալ գնեք հղիության վերջում, երբ կրծքերը կլինեն մոտավորապես այն չափսի, ինչ ծննդաբերությունից հետո: Այսինքն, երբ ձեր կաթը “գա”, ձեր կրծքերը էլի մեկ կամ երկու չափսով մեծանալու են: Հիշե՛ք այս փաստը կերակրելու կրծքալ գնելիս:

Կերակրելու շապիկներ: Այս շապիկները վերևի հատվածում բացվում են այնպես, որ հեշտ է լինում կրծքով կերակրելը: Որոշ շապիկներ կարող են նույնիսկ փոխարինել կրծքալը

Կերակրելու բարձ: Այս բարձերը հատուկ ձև ունեցող բարձեր են, որոնք օգնում են հարմարեցնել երեխային կրծքով կերակրելու դիրքում: Դրանք կարող են նաև օգնել մորը՝ այնպես հարմարեցնել կերակրելու դիրքը, որ չլարվեն և չցավեն ուսերը և մեջքը:

Կրծքի ներդիրներ: Շատ մայրերի մոտ՝ առաջին շաբաթների ընթացքում կրծքով կերակրելիս կամ նույնիսկ երեխայի լացը լսելիս կաթը սկսում է հոսել կամ կաթալ կրծքերից: Այս միանգամյա օգտագործման ներդիրների օգնությամբ ձեր շապիկները կամ կրծքալը մնում են չոր և չեն կեղտոտվում:

Կթիչ: Նույնիսկ եթե դուք պարբերաբար կթել չեք պատրաստվում, կթիչը կարող է օգնել դատարկել կրծքերը քարացումների ժամանակ:

Կրծքով կերակրելու համար անհրաժեշտ այլ իրեր: Լանոլինի քսուկը կարող է օգնել ճաքած պտուկների դեպքում: Կարող եք նաև կրծքերը սառեցնող կամ տաքացնող հատուկ գելից պատրաստված ներդիրներ գնել՝ քարացած կրծքերը հանգստացնելու համար:

Աղբյուրը՝ http://www.babycenter.com/0_preparing-to-breastfeed_754.bc

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

 

“Կրծքով կերակրելու սենյակ” նախաձեռնություն

Կրծքով կերակրելու վերաբերյալ մասնագիտական տեղեկատվության և աջակցության համար այցելեք www.kksenyak.am կամ հետևեք ֆեյսբուքում՝ www.facebook.com/kksenyak

Կրծքով կերակրման տասնհինգ դիրքեր
Ի՞նչ ակնկալել առաջին շաբաթներին