Ինչպե՞ս սկսել հավելյալ սնունդը


Հետևեք ձեր երեխային, այլ ոչ ՝օրացույցին:

Եթե երեխան չի ուզում հավելյալ ուտել, կրկին փորձեք մի առ ժամանակ հետո: Որոշ երեխաներ հավելյալից հրաժարվում են մինչև 8-9 ամսական դառնալը:

Արդյո՞ք հավելյալը պետք է փոխարինի կրծքի կաթին:

Ոչ: Մինչև մեկ տարեկան հավելյալը միայն լրացնում է կրծքի կաթին, այլ ոչ թե սկսում է գերակշռել կամ փոխարինել կրծքով կերակրմանը: Այն ավելի շուտ երեխային տարբեր համերի և կառուցվածքի ուտելիքի հետ ծանոթացնելու շրջան է, որը երեխայի համար նոր փորձ է և օգնումէ  նրան զարգացնել ձեռքի և աչքերի կոորդինացիան՝ մատով ուտելու միջոցով: Ձեր երեխան պետք է շարունակի կուրծք ուտել ըստ պահանջի, քանի որ ձեր կաթը նրա սննդի հիմնական աղբյուրնէ  լինելու մինչև մեկ տարեկան դառնալը: Ըստ պահանջի կերակրելը կօգնի ձեզ պահպանել անհրաժեշտ քանակի կաթի պաշար:

Որքան հաճախ և ինչ քանակով հավելյալ սնունդ տալ

Ձեր երեխային հավելյալ սնունդի հետ ծանոթացրեք աստիճանաբար: Երբ նա սկսի ուտել, թեկուզ որոշ ժամանակ անց, շարունակեք կերակրել կրծքով այնքան հաճախ, որքան նա ցանկանում է և ավելացրեք հավելյալի քանակը նրա ախորժակի աճին զուգահեռ: Օրվա մեջ մի քանի կտորը բավական է սկզբի համար, սակայն պետք է ավելիանա ժամանակի ընթացքում: Ձեզ ենք ներկայացնում մի քանի հիմնական և ընդհանուր խորհուրդներ, թե ինչպես սկսել հավելյալը երեխայի վեց ամսականը լրանալուց հետո:

Հավելյալ (չոր)     

0 – 4 ամսական:   Միայն մայրական կաթ

4 – 6 ամսական:   Միայն մայրական կաթ

6 – 7 ամսական:   Օրվա մեջ մեկ անգամ առաջարկեք հավելյալ սնունդ: Կարող եք

                              առաջարկել երկու օրը մեկ կամ ավելի հազվադեպ:

7 – 9 ամսական:   Ուշադիր հետևեք երեխային: եթե Եթե երեխան հետաքրքրություն է

                              ցուցաբերում, ավելացրեք հավելյալի քանակը մինչև օրական երկու

                              անգամ:

9 – 12 ամսական:  Ուշադիր հետևեք երեխային: Շարունակեք ավելացնել հավելյալի

                              քանակը: Ցանկալի է, որ 12 ամսականում երեխան իրեն անհրաժեշտ

                              կալորիաների 25% ստանա հավելյալ սննդից:

Հավելյալ (հեղուկներ)

 0 – 4 ամսական:   Միայն մայրական կաթ:

4 – 6 ամսական:   Կերակրեք ըստ պահանջի: Երբ ձեր երեխան դառնում է 4 – 6 ամսական և

                             սկսում է  սովորել խմել բաժակից, կարող եք նրան բաժակով առաջարկել

                             մի քանի կում կթած կաթ կամ ջուր: Սակայն ջրի օրական չափաբաժինը

                             չպետք է գերազանցի 60մլ-ն:

6 – 12 ամսական: Շարունակեք կերակրել ըստ պահանջի: Հավելյալը չպետք է փոխարինի ոչ

                             մի կրծքով կերակրում, եթե դուք երեխային կտրել չեք պատրաստվում:

                             Կարող եք առաջարկել ջուր բաժակից ուտելիքի հետ միասին: Երեխան

                             հյութերի կարիք չունի: Եթե հյութ եք առաջարկում, սկսեք տալ

                             աստիճանաբար և  բացեք այն ջրով: Հյութի օրական քանակը չպետք է

                             գերազանցի օրական 90-120 մլ-ն:

Եթե ձեր երեխայի մեկ տարեկանը դեռ չի լրացել և դուք կրծքից կտրել չեք պարաստվում, կերակրեք նրան կրծքով հավելյալ տալուց առաջ: Այն երեխաները, որոնք շուտ են սկսում շատ քանակով հավելյալ ուտել, կրծքից շուտ են կտրվում:

Կարող եք փորձել երեխային հավելյալ տալ կրծքով կերակրելուց մեկ ժամ անց: Եթե սկզբում կրծքով եք կերակրում, կարող եք դրանից եհտո տալ այնքան հավելյալ, մինչև երեխան կշտանա ու սկսի ուտելիքից հրաժարվել: Շատ երեխաներ հաջողությամբ բալանսավորում են կրծքի կաթի և հավելյալի չափաբաժինները ճիշտ հերթականությամբ առաջարկելու դեպքում:

Մեկ տարեկանից մեծ երեխաների հավելյալ սննդի վերաբերյալ կարդացեք առանձին հոդվածում:

Լսեք ձեր երեխային հավելյալ սննդի քանակը ավելացնելու հարցում: Աշխատք, որ կրծքի կաթը մնա ձեր երեխայի սննդի հիմնական աղբյուրը մինչև մեկ տարեկան դառնալը:

Կրծքով կերակրել հավելյալ տալուց առա՞ջ, թե՝ հետո՞

Առաջին տարվա համար մեր նպատակն է անել այնպես, որ հավեվլյալ սնունդը լրացնի կրծքով կերակրումները, այլ ոչ թե փոխարինի: Սա նշանակում է, որ հավելյալը պետք է տալ այնպես, որ այն չփոփոխի կրծքով կերակրման համակարգը, այլ սկսի հագեցնել նրա զարգացող և մեծացող ախորժակը:  Երեխան ստանալու է մոտավորապես նույն քանակութմաբ կաթ, իսկ հավելյալը գումարվելու է դրան:

Կրծքի կաթը պետք է լինի երեխայի հիմնական սննդի աղբյուրը կյանքի առաջին տարվա ընթացքում: Սա կարևոր է երեխայի առողջության համար: Կյանքի առաջին տարվա ընթացքում կրծքի կաթի հատկանիշները չափազանց կարևոր են երեխայի զարգացման և աչի համար:

Հավելյալ տալուց առաջ կրծքով կերակրելը շատ լավ տարբերակ է կրծքով կերակրումից հավելյալ սննդին արդյունավետ կերպով անցնելու համար: Այն նաև օգնում է մորը պահպանել կաթի քանակը:

Ինչու՞ է պետք սկզբում կերակրել կրծքով

  • Չափից շատ հավելյալը կարող է կրծքից վաղ հրաժարվելու պատճառ դառնալ:

  • Շատ երեխաներ, եթե սկզբում հավելյալ են կերել, կարող են կուրծք ուտել այնքան երկար, որքան առաջ, սակայն շատ ավելի քիչ կաթ խմել:

  • Եթե դուք կերակրում եք կրծքով և դրանից հետո միայն տալիս հավելյալը, ապա ձեզ պետք  չէ անհանգստանալ, թե որքան հավելյալ է ուտում ձեր երեխան:

Կարող եք սկզբում տալ հավելյալը և հետո կերակրել կրծքով, եթե՝

  • Դուք շարունակում եք կրծքով կերակրումը համարել երեխայի սննդի հիմնական աղբյուր, սակայն սահմանափակում եք հավելյալի քանակը:

  • Դուք պատրաստվում եք երեխային շուտ կտրել կրծքից:

Ի՞նչ անել, եթե երեխան հրաժարվում է հավելյալից

Շատ երեխաներ հավելյալ սննդին դանդաղ են սովորում: Որոշ երեխաներ նույնիսկ մի քանի ամիս կարող են հարմարվել հավելյալ ուտելու փաստին: Այն երեաները, որոնք դանդաղ են ատամ հանում կամ զգայուն են որոշ ուտելիքի նկատմամբ ևս կարող են դանդաղ սկսել հավելյալ ուտել: Այս “դանդաղկոտությունը” նույնիսկ կարող է նրանց պաշտպանիչ մեխանիզմը լինել, որը օգնում է նրնաց սահմանափակել հավելյալի քանակը, եթե նրանց մարսողական համակարգը դեռ պատրաստ չէ հավելյալ մարսելուն:

Հիշեք, որ քանի դեռ ձեր երեխան նորմալ քաշ է հավաքում և զարգանում է, ձեր կաթը նրա համար բավարար է: Ձեր կաթն է երեխայի սննդ հիմնական աղբյուրը նրա կյանքի առաջին տարվա ընթացքում:

Ձեզնից պահանջվում է նրան “առաջարկել” հավելյալ սնունդ: Մի ստիպեք, զոռեք, խաբեք նրան կերակրելու համար: Որոշ երեախաներ սիրում են ինքնուրույն ուտել հավելյալ սնունդ իրենց մատերով, այլ ոչ՝ գդալով: Շատ երեխաներ սիրում են ուտել ուտելիքը այնպես ինչպես սեղանին է դրված, այլ ոչ բլենդերով հարած վիճակում: Փորձեք երեխային տաևբեր ձևերով հավելյալ սնունդ առաջարկել:

Օրվա ընթացքում կարող եք միշտ պարտաստի ունենալ ձեռքով ուտելու համար հարմար չափսի կտորներով ուտելիք: Որոշ երեխաներ սիրում են օրվա ընթացքում քիչ քիչ և հաճախ ուտել, և խուսափում են երեք անգամ մեծ քանակով ուտելուց:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/nutrition/starting-solids/solids-how/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

 


Արդյո՞ք երեխաս պատրաստ է հավելյալ սննդին: Ի՞նչ են ասում փորձագետները
Ուղեցույց հղիների, կերակրող մայրերի և վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ