Հավելյալ սննդի ներմուծման ուղեցույց և սխեմա


fish-and-zucchini-cream-454
Ե՞րբ սկսել, ո՞ր սննդամթերքներից սկսել և ի՞նչ քանակությամբ սկսել հավելյալ սնունդը: Այս հոդվածը ձեզ կօգնի կազմակերպել ձեր երեխայի հավելյալ սնունդը առաջին 90 օրերի ընթացքում: 

Ի՞նչ է հավելյալ սնունդը

Հավելյալ սնունդը չի գալիս փոխարինելու կրծքի կաթը կամ կաթնախառնուրդը. հավելյալ սնունդը կրծքի կաթին կամ կաթնախառնուրդին ի լրումն տրվող սննդամթերքներն են և հեղուկը: Այն պայմանականորեն կարելի է բաժանել երկու հիմնական տեսակների՝

  • անցումային շրջանի հավելյալ սնունդ, որի մեջ մտնում են փոքր երեխայի սննդային և ֆիզիոլոգիական հատուկ կարիքները բավարարելու համար նախատեսված սննդամթերքները,
  • ուտելիք ընտանեկան սեղանից, որի մեջ մտնում են ընտանիքի այլ անդամների կողմից օգտագործվող սննդամթերքները:

Բացառապես կրծքով կերակրումից մինչև կրծքով սնուցման ավարտն ընկած ժամանակաշրջանում մոր հիմնական նպատակն է երեխային աստիճանաբար սովորեցնել օգտվել ընտանեկան սեղանից, որն ի վերջո պետք փոխարինի մայրական կաթին: Երեխաները սկսում են սնվել ընտանեկան սեղանից մոտավորապես մեկ տարեկանում, որը նշանակում է, որ նրանց համար սննդամթերքները հատուկ ձևով մշակելու կարիք այլևս չկա (այսինքն՝ կարող են ուտել հենց ընտանեկան սեղանին մատուցվող ուտելիքը):

Ձեր բալիկը հատուկ խոցելի է դառնում, երբ բացառապես կրծքով կերակրումից անցնում է կատարում հավելյալ սննդի: Այս անցումը նրա համար նշանակում է հարմարվել նախկին սննդից արմատապես տարբերվող նոր սննդի տեսակի, որը պայմանավորված է ոչ միայն նրա աճող և փոփոխվող սննդային կարիքներով, այլ նաև՝ ֆիզիկական կտրուկ աճով: Վատ սնուցումը և սխալ մեթոդները այս չափազանց կարևոր շրջանում կարող են բարձրացնել ֆիզիկական զարգացման հետ կապված խնդիրների ռիսկը, ինչպես նաև հանգեցնել կարևոր սննդանյութերի՝ հատկապես երկաթի պակասության: Սա է պատճառը, որ բժշկական ոլորտի մասնագետները այդքան կարևոր են համարում այս շրջանում երեխայի սնուցման ճիշտ կազմակերպումը:

Ե՞րբ սկսել հավելյալ սնունդը ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության 

Հավելյալ պինդ սնունդը մարսելու ընդունակությունը պահանջում է նյարդամկանային, մարսողական, երիկամային և պաշտպանողական համակարգերի բավարար հասունացում: Որպես օրինակ դիտարկենք երեխայի նյարդամկանային համակարգի զարգացումը:

Մինչև չորս ամսական երեխաների մոտ չկա նյարդամկանային բավարար կոորդինացիա սննդի պատառ ձևավորելու, այն կոկորդի հատուկ հատված տեղափոխելու և կուլ տալու համար: Նրանց մոտ դեռ զարգացած չեն գլուխը և ողնաշարը ուղիղ պահելու ընդունակությունները, որոնց դեպքում երեխան կարողանում է ուտել և կուլ տալ կիսապինդ սնունդ: Մոտավորապես հինգ ամսականում երեխաների մոտ նոր սկսում է զարգանալ “ծամելու ռեֆլեքսը,” և նրանք կարող են բերանին մոտեցնել տարբեր իրեր և ծամել պինդ սնունդ, նույնիսկ եթե ատամ չունեն: Ութ ամսականում երեխաների մեծ մասը կարողանում է նստել առանց օգնության, դուրս են գալիս առաջին ատամները, և երեխաների լեզուն դառնում է բավական ճկուն՝ պինդ սննդի կտորներ կուլ տալու համար:

.

Երեխաների նյարդամկանային համակարգի զարգացումը և համապատասխան սննդային հմտությունները

Չնայած նյարդամկանային զարգացման տեսանկյունից այս ընդունակությունները զարգանում են 4-7 ամսականում,

սակայն ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս խուսափել մինչև 6 ամսականը երեխաներին մայրական կաթից կամ կաթնախառնուրդից բացի այլ սնունդ տալուց:

Թե ինչու է պետք հավելյալ սնունդը սկսել վեց ամսականում, կարդացեք մեր “Արդյո՞ք երեխաս պատրաստ է հավելյալ սննդին: Ի՞նչ են ասում փորձագետները” հոդվածը:

ՏարիքըԸնդունակություններըՍննդամթերքի տեսակները Սննդամթերքի օրինակներ
0-6Ծծել և կուլ տալ Հեղուկներ Մայրական կաթ
4-7Ծամելու սկզբնական շարժումներ, ծծելու ուժգնության աճ, փսխելու ռեֆլեքսի տեղափոխումը լեզվի միջին հատվածից հետին հատվածը: ԽյուսԲանջարեղենային կամ մրգային խյուս, շիլաներ
7-12Շրթունքներով գդալը մաքրելու, կծելու և ծամելու և լեզվով սնունդը դեպի ատամներ տեղափոխելու ընդունակություններ: Տրորած կամ կտրտած սննդամթերքներ, որոնք կարելի է ուտել ձեռքով:Լավ եփած կամ աղացած լյարդ կամ միս, տրորած կամ կտրտած եփած կամ հում բանջարեղեն և միրգ, հացահատկեղեն կամ հաց:
12-24Ծամելու շրջանաձև շարժումներ կատարելու ընդունակություն: Ծնոտի ստաբիլություն: Սնունդ ընտանեկան սեղանից

Հավելյալ սնունդը սկսելու կարևոր պայմանները

  • Հավելյալ սնունդ սկսելիս երեխան պետք է լինի առողջ: Եթե կա երեխայի առողջության հետ կապված որևէ խնդիր, ներառյալ ատամ հանելու հետ կապված բարդություններ, հավելյալ սննդի ներմուծումը պետք է հետաձգել մինչև դրանց վերացումը:
  • Եթե երեխան նոր է պատվաստվել, ապա հավելյալի ներմուծումը պետք է հետաձգել առնվազն մեկ շաբաթով:
  • Եթե որևէ սննդամթերքից երեխայի մոտ ալերգիա է սկսվել, ապա հանեք այն երեխայի սննդակարգից առնվազն 3-6 ամսով: Քանի դեռ ալերգիան չի անցել, երեխային շարունակեք կերակրել նախկին սխեմայով: Լավանալուց հետո վերսկսեք հավելյալ սննդամթերքների ներմուծումը՝ բացառելով այն սննդամթերքը, որից երեխան ալերգիա է ունեցել:
  • Հավելյալ սնունդ սկսելու ամենաօպտիմալ տարիքը վեց ամսականն է, այսինքն՝ երբ երեխան դարձել է կլոր վեց ամսական, այլ ոչ թե, օրինակ, հինգ ամսական և քսան օրական:
  • Բացի տարիքից պետք է հաշվի առնել նաև զարգացման այլ գործոններ, որոնցից են սննդի նկատմամբ կայուն հետաքրքրությունը և սնունդը մշակելու և կուլ տալու համար անհրաժեշտ ռեֆլեքսների ձևավորումը: Թե որքանով է զարգացման առումով ձեր երեխան պատրաստ հավելյալ սննդի       ներմուծմանը, կարդացեք մեր “Ե՞րբ է ցանկալի երեխային սկսել տալ հավելյալ սնունդ” հոդվածում:
  • Եթե երեխան դիմադրում է հավելյալ սնունդ ուտելուն, իսկ բերանը հավելյալ սնունդ դնելու դեպքում փսխում է, ուրեմն նրա մոտ դեռ բավարար կերպով չեն զարգացել այդ սնունդը մշակելու և կուլ տալու համար անհրաժեշտ հմտությունները: Նման դեպքում հավելյալ սնունդը հետաձգեք մի քանի շաբաթով:
  • Շարունակեք կրծքով կերակրել հաճախ և ըստ պահանջի մինչև երեխայի երկու տարեկան դառնալը և դրանից հետո:
  • Եղեք զգայուն երեխայի խնդիրների նկատմամբ: Կերակրելիս եղեք համբերատար և մի շտապեք, մի ստիպեք, խրախուսեք, խոսեք երեխայի հետ և պահպանեք տեսողական կոնտակտ:
  • Գնալով խտացրեք սնունդը և դարձրեք ավելի բազմազան:
  • Ավելացրեք կերակրումների քանակը երեխայի մեծանալուն զուգահեռ. 6-8 ամսական երեխաների դեպքում կերակրեք օրական 2-3 անգամ, 9-23 ամսական երեխաների դեպքում՝ օրական 3-4 անգամ, իսկ եթե երեխան ցանկանում է, ապա հիմնական կերակուրների արանքում 1-2 անգամ տվեք հավելյալ պատառներ
  • Անհրաժեշտության դեպքում հավելյալ սննդի համար օգտագործեք վիտամիններով կամ միներալներով հարստացված սնունդ:
  • Աստիճանաբար ավելացրեք հեղուկի քանակը:

Հավելյալ սնուցման ներմուծման մանրամասն սխեմա առաջին 90 օրերի համար

Օր Նոր սննդամթերք Գրամ Թեյի գդալ Նախորդ սննդամթերքը Գրամ Թեյի գդալ
Ներմուծում ենք դդմիկ (նախաճաշին): Նախաճաշն ավարտում ենք մայրական կաթով կամ կաթնախառնուրդով (մինչև երեխայի կշտանալը):
1բանջարեղենային խյուս (դդմիկ)30.5
2բանջարեղենային խյուս (դդմիկ)81
3բանջարեղենային խյուս (դդմիկ)203
4բանջարեղենային խյուս (դդմիկ)407
5բանջարեղենային խյուս (դդմիկ)7012
6բանջարեղենային խյուս (դդմիկ) + 1 թ/գ ձեթ, երբ չափաբաժնի ծավալը 100 գրամից մեծ է12020
7բանջարեղենային խյուս (դդմիկ)+1 թ/գ ձեթ17028
Ներմուծում ենք ծաղկակաղամբ (նախաճաշին): Պատրաստում ենք երկու տեսակի խյուս: Սկզբումտալիս ենք ծաղկակաղամբի խյուսը, հետո՝ դդմիկինը: Ճաշին երեխային տալիս ենք մայրական կաթ կամ կաթնախառնուրդ:
8բանջարեղենային խյուս (ծաղկակաղամբ)30.5բանջարեղենային խյուս (դդմիկ)+1 թ/գ ձեթ16727.5
9բանջարեղենային խյուս (ծաղկակաղամբ)81բանջարեղենային խյուս (դդմիկ)+1 թ/գ ձեթ16226.7
10բանջարեղենային խյուս (ծաղկակաղամբ)203բանջարեղենային խյուս (դդմիկ)+1 թ/գ ձեթ15024.7
11բանջարեղենային խյուս (ծաղկակաղամբ)407բանջարեղենային խյուս (դդմիկ)+1 թ/գ ձեթ13021.3
12բանջարեղենային խյուս (ծաղկակաղամբ)7012բանջարեղենային խյուս (դդմիկ)+1 թ/գ ձեթ10016.3
13բանջարեխենային խյուս (ծաղկակաղամբ)+1 թ/գ ձեթ12020բանջարեղենային խյուս (դդմիկ)508
14բանջարեխենային խյուս (ծաղկակաղամբ)+1 թ/գ ձեթ17028
Ներմուծում ենք բրոկկոլի (նախաճաշին): Պատրաստում ենք երկու տեսակի խյուս: Սկզբում տալիս ենք բրոկկոլիի խյուսը, հետո՝ կա՛մ դդմիկինը, կա՛մ ծաղկակաղամբինը՝ կախված հավելյալի օրվանից: Ճաշին տալիս ենք մայրական կաթ կամ կաթնախառնուրդ:
15բանջարեղենային խյուս (բրոկկոլի)30.5բանջարեղենային խյուս (ծաղկակաղամբ)+1 թ/գ ձեթ16727.5
16բանջարեղենային խյուս (բրոկկոլի)81բանջարեղենային խյուս (ծաղկակաղամբ)+1 թ/գ ձեթ16226.7
17բանջարեղենային խյուս (բրոկկոլի)203բանջարեղենային խյուս (ծաղկակաղամբ)+1 թ/գ ձեթ15024.7
18բանջարեղենային խյուս (բրոկկոլի)407բանջարեղենային խյուս (ծաղկակաղամբ)+1 թ/գ ձեթ13021.3
19բանջարեղենային խյուս (բրոկկոլի)7012բանջարեղենային խյուս (ծաղկակաղամբ)+1 թ/գ ձեթ10016.3
20բանջարեղենային խյուս (բրոկկոլի)+1 թ/գ ձեթ12020բանջարեղենային խյուս (դդմիկ)508
21բանջարեղենային խյուս (բրոկկոլի)+1 թ/գ ձեթ1702800
Ներմուծում ենք հնդկաձավար (նախաճաշին): Նախաճաշն ավարտում ենք մայրական կաթով կամ կաթնախառնուրդով՝ մինչև երեխայի կշտանալը: Ավելի վաղ ներմուծած բանջարեղենը տալիս ենք ճաշին այն քանակությամբ, որքան ցանկանում է երեխան (ստանդարտ չափաբաժինը` 170 գր)
22հնդկաձավար30.5
23հնդկաձավար81
24հնդկաձավար203
25հնդկաձավար407
26հնդկաձավար+1 թ/գ կարագ (եթե հավելյալը սկսել եք շիլաներից, կարագի փոխարեն սկսում եք ձեթից, երբ երեխայի կերած սննդի չափաբաժինը հասնում է 100 գրամի)7012
27հնդկաձավար + 1 թ/գ կարագ12020
28հնդկաձավար + 1 թ/գ կարագ17028
Ներմուծում ենք բրինձ (նախաճաշին): Պատրաստում ենք երկու տեսակի շիլա: Սկզբում տալիս ենք բրնձի շիլան, հետո՝ հնդկաձավարինը: Նախկինում ներմուծած բանջարեղենային խյուսերը տալիս ենք ճաշին այն քանակությամբ, որքան ցանկանում է երեխան (ստանդարտ չափաբաժինը՝ 170 գրամ):
29բրնձի շիլա30.5հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ16727.5
30բրնձի շիլա81հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ16226.7
31բրնձի շիլա203հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ15024.7
32բրնձի շիլա407հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ13021.3
33բրնձի շիլա7012հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ10016.3
34բրնձի շիլա + 1 թ/գ կարագ12020հնդկաձավարի շիլա508
35բրնձի շիլա + 1 թ/գ կարագ17028
Ներմուծում ենք եգիպտացորեն (նախաճաշին): Պատրաստում ենք երկու տեսակի շիլա: Սկզբում տալիս ենք եգիպտացորենի շիլան, հետո՝ հնդկաձավարինը կամ բրնձինը: Նախկինում ներմուծած բանջարեղենային խյուսը տալիս ենք ճաշին՝ այնքան, որքան ցանկանում է երեխան (ստանդարտ չափաբաժինը՝ 170 գրամ):
36եգիպտացորենի շիլա30.5հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ16727.5
37եգիպտացորենի շիլա81բրնձի շիլա + 1 թ/գ կարագ16226.7
38եգիպտացորենի շիլա203հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ15024.7
39եգիպտացորենի շիլա407բրնձի շիլա + 1 թ/գ կարագ13021.3
40եգիպտացորենի շիլա7012հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ10016.3
41եգիպտացորենի շիլա + 1 թ/գ կարագ12020բրնձի շիլա508
42եգիպտացորենի շիլա + 1 թ/գ կարագ17028
Ներմուծում ենք դդում (ճաշին), շարունակում ենք ուտել նախկինում ներմուծած շիլաները նախաճաշին 170 գրամ չափաբաժնով:
43բանջարեղենային խյուս (դդում)30.5բանջարեղենային խյուս (ծաղկակաղամբ)+1 թ/գ ձեթ16727.5
44բանջարեղենային խյուս (դդում)81բանջարեղենային խյուս (դդմիկ)+1 թ/գ ձեթ16226.7
45բանջարեղենային խյուս (դդում)203բանջարեղենային խյուս (բրոկկոլի)+1 թ/գ ձեթ15024.7
46բանջարեղենային խյուս (դդում)407բանջարեղենային խյուս (ծաղկակաղամբ)+1 թ/գ ձեթ13021.3
47բանջարեղենային խյուս (դդում)7012բանջարեղենային խյուս (դդմիկ)+1 թ/գ ձեթ10016.3
48բանջարեղենային խյուս (դդում) + 1 թ/գ ձեթ12020բանջարեղենային խյուս (բրոկկոլի)+1 թ/գ ձեթ508
49բանջարեղենային խյուս (դդում) + 1 թ/գ ձեթ17028
Ներմուծում ենք խնձոր (նախաճաշին), շարունակում ենք տալ նախկինում ներմուծած բանջարեղենային խյուսը ճաշին՝ 170 գրամ չափաբաժնով:
50մրգային խյուս (խնձոր)30.5հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ17028
51մրգային խյուս (խնձոր)81բրնձի շիլա + 1 թ/գ կարագ17028
52մրգային խյուս (խնձոր)163եգիպտացորենի շիլա + 1 թ/գ կարագ17028
53մրգային խյուս (խնձոր)254հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ17028
54մրգային խյուս (խնձոր)356բրնձի շիլա + 1 թ/գ կարագ17028
55մրգային խյուս (խնձոր)488եգիպտացորենի շիլա + 1 թ/գ կարագ17028
56մրգային խյուս (խնձոր)6010հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ17028
Ներմուծում ենք կորեկաձավար (նախաճաշին), շարունակում ենք նախկինում ներմուծած բանջարեղենային խյուսը տալ ճաշին՝ 170 գրամ չափաբաժնով:
57կորեկաձավարի շիլա30.5հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ16727.5
58կորեկաձավարի շիլա81բրնձի շիլա + 1 թ/գ կարագ16226.7
59կորեկաձավարի շիլա203եգիպտացորենի շիլա + 1 թ/գ կարագ15024.7
60կորեկաձավարի շիլա407հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ13021.3
61կորեկաձավարի շիլա7012բրնձի շիլա + 1 թ/գ կարագ10016.3
62կորեկաձավարի շիլա +1 թ/գ կարագ12020եգիպտացորենի շիլա508
63կորեկաձավարի շիլա +1 թ/գ կարագ17028
Ներմուծում ենք ճագարի միս (նախաճաշին, ավելացնում ենք շիլաներին), ճաշին տալիս ենք նախկինում ներմուծած բանջարեղենային խյուսերը ՝ 170 գրամ չափաբաժնով, և 60 գրամ խնձորի խյուս
64ճագարի միս30.5հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ17028
65ճագարի միս81բրնձի շիլա + 1 թ/գ կարագ17028
66ճագարի միս163եգիպտացորենի շիլա + 1 թ/գ կարագ17028
67ճագարի միս224կորեկաձավարի շիլա +1 թ/գ կարագ17028
68ճագարի միս305հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ17028
69ճագարի միս407բրնձի շիլա + 1 թ/գ կարագ17028
70ճագարի միս508եգիպտացորենի շիլա + 1 թ/գ կարագ17028
Ներմուծում ենք սալորաչիր (նախաճաշին, ավելացնում ենք շիլաներին), ճաշին տալիս ենք նախկինում ներմուծած բանջարեղենային խյուսը՝ 170 գրամ չափաբաժնով, և 50 գրամ միս
71սալորաչրի խյուս30.5կորեկաձավարի շիլա +1 թ/գ կարագ17028
72սալորաչրի խյուս81հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ17028
73սալորաչրի խյուս163բրնձի շիլա + 1 թ/գ կարագ17028
74սալորաչրի խյուս254եգիպտացորենի շիլա + 1 թ/գ կարագ17028
75սալորաչրի խյուս356կորեկաձավարի շիլա +1 թ/գ կարագ17028
76սալորաչրի խյուս488հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ17028
77սալորաչրի խյուս6010բրնձի շիլա + 1 թ/գ կարագ17028
Ներմուծում ենք հնդկահավի միս (նախաճաշին, ավելացնում ենք շիլաներին), ճաշին տալիս ենք նախկինում ներմուծած բանջարեղենային խյուսը՝ 170 գրամ չափաբաժնով, և 60 գրամ խնձորի կամ սալորաչրի խյուս
78հնդկահավի միս30.5եգիպտացորենի շիլա + 1 թ/գ կարագ17028
79հնդկահավի միս81կորեկաձավարի շիլա +1 թ/գ կարագ17028
80հնդկահավի միս163հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ17028
81հնդկահավի միս224բրնձի շիլա + 1 թ/գ կարագ17028
82հնդկահավի միս305եգիպտացորենի շիլա + 1 թ/գ կարագ17028
83հնդկահավի միս407կորեկաձավարի շիլա +1 թ/գ կարագ17028
84հնդկահավի միս508հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ17028
Ներմուծում ենք տանձ (նախաճաշին, ավելացնում ենք շիլաներին), ճաշին տալիս ենք նախկինում ներմուծված բանջարեղենային խյուսերը՝ 170 գրամ չափաբաժնով, և 50 գրամ միս
85Տանձի խյուս30.5բրնձի շիլա + 1 թ/գ կարագ17028
86Տանձի խյուս81եգիպտացորենի շիլա + 1 թ/գ կարագ17028
87Տանձի խյուս163կորեկաձավարի շիլա +1 թ/գ կարագ17028
88Տանձի խյուս254հնդկաձավարի շիլա + 1 թ/գ կարագ17028
89Տանձի խյուս356բրնձի շիլա + 1 թ/գ կարագ17028
90Տանձի խյուս488եգիպտացորենի շիլա + 1 թ/գ կարագ17028
91Տանձի խյուս6010կորեկաձավարի շիլա +1 թ/գ կարագ17028

Անհրաժեշտության դեպքում աղյուսակում կարող եք կատարել հետևյալ փոփոխությունները՝

  • Հավելյալ սննդին զուգահեռ սկսեք երեխային պարբերաբար ջուր առաջարկել: Ջուրն առաջարկեք գդալով կամ փոքր բաժակով օրվա մեջ մի քանի անգամ:
  • Ցածր քաշի դեպքում հավելյալ սնունդը սկսեք շիլաներից:
  • Կղանքի հետ կապված խնդիրների դեպքում ավելի շուտ ներմուծեք սալորաչիրը:
  • Եթե երեխան չի կարողանում հարմարվել հավելյալ սննդի ներմուծման նման արագությանը, մեկ սննդամթերքի ներմուծումը յոթ օրից դարձրեք տաս օր:
  • Եթե չեք կարողանում հավելյալը հասցնել աղյուսակում նշված չափաբաժնին,
    1. համոզվեք, որ երեխան պատրաստ է հավելյալ սննդի ներմուծմանը,
    2. փորձեք տարբեր մեթոդներով սննդային հետաքրքրություն ձևավորել երեխայի մոտ,
    3. կերակրեք այն չափաբաժնով, որին պատրաստ է երեխան, քանի դեռ բնական զարգացման արդյունքում երեխան ինքը չի ավելացնում չափաբաժինները:

 

Ինչպես չի կարելի կերակրել երեխային. յոթ կանոն

  1. Մի՛ ստիպեք: Եթե երեխան այդ պահին ուտել չի ցանկանում, ուրեմն դրա կարիքը չունի: Եթե ցանկանում է ուտել որևէ հատուկ բան, ապա նրան հենց դա է անհրաժեշտ: Մի՛ ստիպեք, մի՛ գերսնեք: Եթե կա հատուկ սնունդ, որը նշանակել է բժիշկը, կարող եք մի փոքր ավելի համառությամբ այն առաջարկել, սակայն ստիպել, միևնույն է, պետք չէ:
  1. Մի՛ պնդեք: Պնդել նշանակում է համառորեն համոզել, առաջարկել նորից և նորից:
  1. “Երես” մի տվեք: Կարող եք բազմազանել երեխայի սնունդը, սակայն ավելորդություններ պետք չեն: Խուսափեք լավ վարքը խրախուսելով նպատակով երեխային տրվող պաղպաղակներից, կոնֆետներից և շոկոլադներից: Սնելու նպատակը ձեզ լսելը չէ, այլ քաղցը հագեցնելը: Երեխան ուտելուց պետք է հաճույք ստանա, իսկ դա պայմանավորված է առաջին հերթին ուտելու համար ախորժակ ունենալով:
  1. Մի՛ շտապեցրեք. “Արա՛գ կեր: Կու՛լ տուր: Տեսնենք, թե ով ավելի արագ կուտի” և այլն: Դուք հրդեհ չեք հանգցնում: Լավ ծամելը կամ զգուշորեն կուլ տալը հատկապես կարևոր են փոքր տարիքի երեխաների դեպքում:
  1. Մի՛ շեղեք: Հեռուստացույցը պետք է անջատել, իսկ նոր խաղալիքը պահել, երբ երեխան հաց է ուտում: Որոշ երեխաներ սննդի հետ կապված իրենց փոքր քմահաճույքներն ունեն՝ մի բան սիրում են, իսկ այլ բան ոչ, բայց այդ քմահաճույքները հիմնականում անվնաս են:
  1. Մի՛ լարվեք և երեխային լարված մի՛ դարձրեք սնվելու հարցում: Պարզապես հետևեք սննդի որակին. կարևոր չէ՝ երեխան ժամանակին է կերել, թե ոչ:
  1. Լավ օրինակ ծառայեք:

Ո՞ր սննդամթերքներից է պետք երկար ժամանակ խուսափել 

  • Սև և կանաչ թեյերը, սուրճը խոչընդոտում են երեխայի օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանը, և դրանցից պետք է խուսափել մինչև երեխայի երկու տարեկան դառնալը: Երկու տարեկանից մեծ երեխաներին չի կարելի թեյ կամ սուրճ տալ ուտելու ընթացքում:
  • ԱՀԿ-ն զգուշացնում է, որ երեխաներն իրենց մարմնի փոքր չափսերի և ֆիզիկական արագ աճի պատճառով ավելի քիչ են պաշտպանված խոտաբույսային թեյերում պարունակվող որոշ քիմիական նյութերի դեղաբանական ազդեցություններից: Քիչ են նման թեյերի հնարավոր բացասական ազդեցությունները հերքող ուսումնասիրությունները, սակայն արդեն հաստատվել է, որ երիցուկի այդքան տարածված թեյը նույնպես կարող է խոչընդոտել երկաթի յուրացմանը և նպաստել սակավարյունության զարգացմանը:
  • Սննդային ցածր արժեքի պատճառով խորհուրդ է տրվում խուսափել երեխային ցածր յուղայնությամբ կովի կաթ տալուց մինչև նրա երկու տարեկան դառնալը:
  • Մեղրը կարող է կլոստրիդիում  պարունակ ել, որը կարող է բոտուլիզմ առաջացնել: Կլոստրիդիումի պարունակությունը մեղրում բավական քիչ է, և այն ոչնչանում է մեծահասակի աղեստամոքսային համակարգի թթվային միջավայրում: Սակայն 1 տարեկանից ցածր երեխաների ստամոքսը դեռ ունակ չէ կլոստրիդիումի դեմ պայքարելու: Մանրէի առաջացրած բոտուլոտոքսինը շատ վտանգավոր է և կարող է նույնիսկ բերել երեխայի մահվան: Այս պատճառով ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս խուսափել մինչև մեկ տարեկան երեխաներին մեղր տալուց: Նույնիսկ մեղր պարունակող թխվածքաբլիթները չի կարելի տալ փոքրերին:
  • Սունկը դժվարամարս է նույնիսկ որոշ մեծահասակների համար: Խորհուրդ է տրվում խուսափել մինչև երեք տարեկան երեխաներին սունկ տալուց, քանի որ դրա դժվարամարս սպիտակուցները կարող են նրանց մոտ ստամոքսի խանգարում առաջացնել:

Կարդացեք նաև հավելյալ սնունդին վերաբերվող այլ հոդվածները: http://goo.gl/29y5f2

Աղբյուրները՝ http://mamazanuda.ru/vvedenie-prikorma-pedagogicheskiy/#time; http://gvinfo.ru/voz_kipgdidrv_prikorm#tabl42; http://mamazanuda.ru/prikorm-shema-vvedenija-voz/; http://akev.info/stati-dlya-mam/10068-vsjo-o-prikorme/10887-23244295; http://akev.info/stati-dlya-mam/10068-vsjo-o-prikorme/10892-94407349; http://akev.info/stati-dlya-mam/10068-vsjo-o-prikorme/10312-sovremennye-predstavleniya-o-prikorme-metody-i-sroki-vvedeniya-prikorma

 

Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Ե՞րբ, ինչքա՞ն և ինչպե՞ս է կարելի երեխաներին ձու տալ
 Կարո՞ղ եմ աղ ավելացնել երեխայի ճաշիկների մեջ