Պաշտպանվեք կրծքի քաղցկեղից՝ երկար կերակրելով


breast cancerԿրծքի քաղցկեղը և կրծքով կերակրումը․ 30 երկրներից հավաքված 47 համաճարակային հետազոտությունների համակցված վերլուծություն: Ընդգրկվել է 50 302 կրծքի քաղցկեղ ունեցող և 96 873 առողջ կին:

 

Նախադրյալ

Չնայած հայտնի է, որ ծննդաբերությունը պաշտպանում է կրծքի քաղցկեղից, արդյո՞ք մասնակցում է կրծքով կերակրելը այդ պաշտպանիչ հատկությանը, հայտնի չէ:

 

Մեթոդները

30 երկրներից 47 համաճարակային հետազոտություններ, որոնցում ընդգրկվել են կրծքով կերակրման և ծննդաբերության այլ կողմերի մասին տվյալներ, հավաքվել են, ստուգվել և վերլուծվել: Ընդհանուր առմամբ հետազոտություններում ընդգրկվել է 50 302 կրծքի քաղցկեղ ունեցող և 96 973 առողջ կին:

Կրծքի քաղցկեղ ունեցող կանայք միջինում ավելի քիչ երեխա էին ծննդաբերել, քան առողջ կանայք (2,2 ընդդեմ 2,6): Բացի այդ, կրծքի քաղցքեղ ունեցող կանանց խմբում ավելի շատ էին կանայք, որոնք երբեք չէին կերակրել, քան առողջների խմբում (71% ընդդեմ 79%), ընդ որում՝ իրենց կերակրման միջին տևողությունը ավելի կարճ էր (9,8 ընդդեմ 15,6 ամիս): Կրծքի քաղցկեղ ունենալու ռիսկը իջնում է 4,3%-ով (95% CI 2,9–5,8; p<0·0001) յուրաքանչյուր 12 ամիս կերակրման համար: Այս թվին պետք է գումարել նաև ռիսկի 7%ով նվազեցումը յուրաքանչյուր ծննդաբերության համար (5–9; p<0,0001): Կրծքով կերակրելու արդյունքում ռիսկի նվազման աստիճանը չէր տարբերվում զարգացած և զարգացող երկրների կանանց միջև, ընդ որում չէր տարբերվում անկախ տարիքից, դաշտանադադադարի կարգավիճակից, էթնիկական ծագումից, ծննդաբերած երեխաների քանակից, առաջին երեխային ունենալու տարիքից կամ 9 այլ անհատական բնութագրերից, որոնք ուսումնասիրվել էին:

Համարվում է, որ զարգացած երկրներում կրծքի քաղցկեղի դեպքերի քանակը կկրճատվի ավելի քան երկու անգամ, (ռիսկը կնվազի 6,3ից 2,7 դեպք մինչև 70 տարեկան յուրաքանչյուր 100 կնոջ հաշվով), եթե կանանց ծննդաբերության քանակը և կրծքով կերակրելու տևողությունը լինի այնպիսին, ինչպիսին առկա է զարգացող երկրներում վերջերս: Կրծքով կերակրելը կարող է պատասխանատու լինել կրծքի քաղցկեղի հաճախանության նվազման համարյա երկու երրորդի համար:

 

Մեկնաբանում

Ինչքան երկար կինը կրծքով կերակրի երեխային, այդքան նա ավելի պաշտպանված կլինի կրծքի քաղցկեղից: Զարգացած երկրներում կրծքով կերակրելու կարճ տևողությունը կամ ընդհանրապես բացակայությունը նպաստում է այս երկրներում կրծքի քաղցկեղի բարձր հաճախականությանը:

 

Թարգմանեց Լիանա Ղազարյանը
Շնորհակալություն Ելենա Հովհաննիսյանին օգնության համար

Աղբյուրներ` http://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(02)09454-0/abstract


Հետաքրքիր փաստեր կրծքի կաթի մասին
Կրծքով կերակրելու 24 առավելությունները մոր և երեխայի համար