Ինչ ազդեցություն կարող է ունենալ մոր ընդունած կոֆեինը կրծքով կերակրվող նորածնի վրա


coffee and momThe Womanly Art of Breastfeeding-ը համարում է, որ 5 (կամ պակաս) 140 գրամանոց բաժակով սուրճը (750 գրամից քիչ) խնդիր չի առաջացնի մայրերի և երեխաների մեծ մասի մոտ (լավ կլինի ստուգել ձեր սուրճի բաժակների չափը, քանի որ դրանք կարող են 250 գրամից ավելի տարողունակ լինել): BREASTFEEDING ANSWER BOOK-ը հիշեցնում է մայրերին, որ ընդունած կոֆեինը հաշվելիս չմոռանան կոֆեինի այնպիսի աղբյուրների մասին, որոնք են կոլաները, որոշ ցավազրկողներ, հազի կամ այլ դեղամիջոցներ: Շոկոլադը պարունակում է թեոբրոմին, որ կարող է հանդես գալ որպես կոֆեին և՛ մոր, և՛ երեխայի օրգանիզմում: Երեխան, որ չափից ավելի է խթանվում կոֆեինից, կլինի ակտիվ, աշխույժ և հնարավոր է նաև անհանգիստ: Բժիշկներ Ռութ Լոուրենսի և Ռոբերտ Լոուրենսի «Կրծքով կերակրում. Ուղեցույց բժիշկների համար» գրքում գրված է.

«Կոֆեինի ընդունումն առանձնացվել է քննարկումների համար, քանի որ այն հաճախ հանդիպող անհանգս
տություն է, բայց կան բազմաթիվ տեսություններ, որոնցում եղած տեղեկություններն ապակողմնորոշիչ են: Մեկ բաժակ սուրճի մեջ գտնվող կոֆեինը կաթի վրա ունենում է ցածր ազդեցություն (1% ազդեցություն մոր վրա): Նորածնի պլազմայի վրա ազդեցոթյունը նույնպես շատ ցածր է: Բայց կոֆեինը կարող է կուտակվել երեխայի օրգանիզմում»:

Ի լրումն հեղինակները նշում են, որ «Ծխելը նկատվել է որպես կոֆեինի ազդեցությունն ուժեղացնող»: Այս աղբյուրը մեջբերում է նաև այլ ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ երեխայի կարողությունը՝ մարսել կոֆեինը, զարգանում է երեք-չորս ամսական տարիքում:

 Եթե մայրը կասկածում է, որ երեխան ռեակցիա է ցուցաբերում կոֆեինի հանդեպ, նա պետք է երկու-երեք շաբաթով փորձի բացառել կոֆեինն իր բոլոր աղբյուրներից (սուրճ, թեյ, զովացուցիչ ըմպելիքներ, դեղամիջոցներ, շոկոլադ):

Մայրերը պետք է հիշեն սակայն, որ կոֆեինի ընդունման կտրուկ դադարը կարող է գլխացավերի կամ այլ ախտանիշների պատճառ դառնալ: Եթե կոֆեինը պատճառ էր երեխայի անքնության համար, նա ավելի հանգիստ կսկսի քնել մոր՝ կոֆեինից հրաժարվելուց մեկ-երկու շաբաթ հետո:

Հեղինակ՝ La Leche League International

Աղբյուրը՝ https://www.llli.org/faq/caffeine.html Թարգմանեց՝ Լիլիթ Գալատեա Վահանյան

Դեղաբույսեր, որոնք կարող են քչացնել կաթը
Սնունդ, որն ավելացնում է մայրական կաթը. գալակտագոգներ