Ի՞նչ է ականջի բորբոքումը


իարԱկանջը կարելի է բաժանել 3 մասի` արտաքին ականջ, միջին ականջ, որտեղ բորբոքումը տեղի է ունենում, և ներքին ականջ, որտեղ գտնվում են նյարդերը և բալանս կենտրոնը: Բարակ թմբկաթաղանթը բաժանում է արտաքին ականջը ներքին ականջից: Միջին ականջը կապվում է քթի հետին մասի հետ Եվստախյան խողովակով:

Ականջի բորբոքումը լինում է տարբեր տեսակի: Այն կարող է լինել աննկատ և երեխային չանհանգստացնել: Սակայն ամենահաճախ հանդիպող բորբոքումը առաջանում է երեխայի վերին շնչառական ուղղիների բորբոքումից հետո: Այն երեխային ցավ է պատճառում և կարող է ջերմություն առաջացնել: Այս դեպքում հեղուկը հավաքվում է միջին ականջում և ճնշում առաջացնում թմբկաթաղանթի վրա, ինչի պատճառով էլ ցավ է լինում:

a

Որո՞նք են ականջի բորբոքման նշանները

Չնայած ականջից քաշելը բժիշկի այցի ամենահաճախակի հանդիպող պատճառն է, սակայն միայն դա ականջի բորբոքմանը հատուկ նշան չէ: Փոքր երեխաները քաշքշում են իրենց ականջները տարբեր պատճառներով: Նրանք կարող են քաշքշել, եթե ականջի մեջ ջուր է մնացել կամ, եթե ականջը քոր է գալիս: Փոքր երեխաները չեն կարող հստակ հասկանալ, թե որտեղից է գալիս իրենց ցավը և նույնիսկ ատամի ցավի դեպքում կարող են քաշքշել ականջը:

Իսկական ականջի բորբոքման դեպքում երեխան կարող է քաշքշել ականջը, բայց նաև կունենա այլ նշաններ, օրինակ՝ լացը, քանի որ բորբոքումը ցավոտ է: Երեխաների 1/3 նաև կունենան ջերմություն: Որոշ երեխաների մոտ կլինի լուծ կամ փսխում: Այն հատկապես կարող է կասկածելի լինել, եթե մինչ այդ երեխայի մոտ վերին շնչառական ուղղիների բորբոքում է եղել կամ քթերից կանաչավուն արտադրություն էր հոսում և երեխան հազում էր:

Այսպիսով, ականջի բորբոքումը կարելի է կասկածել՝ վերլուծելով երեխայի ընդհանուր պահվածքը , նաև պետք է լինի մի քանի նշանների համադրում. երեխան լացում է, անհանգիստ է, չի կարողանում քնել, անընդհատ վեր է կենում: Հաճախ երախան արթնանում է գիշերը, լացում է, երբ փորձում է պառկել և քնել և հանգստանում է, երբ ուղղահայաց դիրքով է գտնվում: Սա լինում է այն պատճառով, որ պառկած դիրքում թմբկաթաղանթի վրա ճնշումն ավելի է շատանում, հետևաբար՝ և ցավը:

  • Եթե երեխան տաքություն ունի, լուծ է կամ փսխում է, եթե նա մինչ այդ հիվանդ էր, ականջից թարախային արտադրություն է հոսում, ապա հավանական է, որ նրա անհանգիստ վիճակի պատճառն ականջի ցավն է:

a

Լողացնելուց երեխայիս ականջի մեջ ջուր է լցվում: Արդյո՞ք կարող է դա ականջի բորբոքման պատճառ դառնալ:

Ոչ: Ականջի բորբոքումը տեղի է ունենում թմբկաթաղանթի հետևում ընկած տարածքում` միջին ականջում: Օճառը, ջուրը կամ մանրէները որոնք մտնում են ականջի մեջ արտաքին միջավայրից, չեն կարող անցնել թմբկաթաղանթով դեպի միջին ականջ և բորբոքում առաջացնել: Մանրէները մտնում են միջին ականջ Եվստախյան խողովակով (բարակ խողովակ, որը կապում է ականջի ներսը կոկորդի հետևի մասի հետ):

Ինչպե՞ս է սկսում բորբոքումը

Եվստախյան խողովակը աշխատում է որպես կոյուղի: Միջին ականջի մեջ անընդհատ արտազատումներ են լինում, և այս արտաատումները դուրս են գալիս Եվստախյան խողովակով դեպի կոկորդ, որտեղ մենք դրանց կուլ ենք տալիս: Այս մեխանիզմի շնորհիվ արտազատումները չեն հավաքվում միջին ականջում և պատռում թմբկաթաղանթը: Խողովակի մեկ այլ դերն էլ միջին ականջում ապահովել նույն մթնոլորտային ճնշումն, ինչ դրսում: Այս դեպքում թմբկաթաղանթը հանգիստ շարժվում է և ապահովում լավ լսողությունը: Խողովակը ներսից պատված է շատ մանր մազերով, որոնց վրայով լորձը և մանրէները պետք է սղալով իջնեն դեպի կոկորդը:

Երբ ամեն ինչ լավ է, ժամանակի մեծ մասը խողովակը փլուզված է, որպեսզի պաշտպանի միջին ականջը բերանում և քթի մեջ ապրող շատ մանրէներից: Միայն, երբ մենք կուլ ենք տալիս, այդ ժամանակ շատ փոքր մկան բացում է խողովակը՝ կարճ ժամանակով ճնշումը հավասարեցնելու, որպեսզի ականջի արտազատումները կարողանան դուրս գալ: Նույնիսկ եթե այդ պահին ինչ-որ մանրէ մտնի խողովակ, կոյուղու մեխանիզմը, փոքրիկ մազերի օգնությամբ, դուրս կհանեն այդ մանրէին:

Ականջի բորբոքումն առաջանում է այն դեպքում, երբ Եվստախյան խողովակը լավ չի կատարում իր դերը: Երբ խողովակը կիսով չափ է արգելափակված, հեղուկը հավաքվում է միջին ականջում: Մանրէները, որոնք արդեն ներսում են և այլևս չեն կարող դուրս մղվել, սկսում են բազմանալ: Միջին ականջում գտնվող օդը դուրս է գալիս դեպի արյուն, ինչի հետևանով մասնակի վակուում է առաջանում: Սա նպաստում է նրան, որ էլ ավելի շատ մանրէներ են քաշվում բերանից և քթից դեպի ականջ: Եթե խողովակի փոքր մազիկները վնասվեն, ինչը որ հաճախակի է պատահում վերին շրնչառական վիրուսների պատճառով, ապա լորձի շերտը այլև չի կարող օգնել և դուրս մղել մանրէներին:

Իսկ ինչու՞ է Եվստախյան խողովակը կիսով չափ արգելափակվում

Շնչառական ուղղիների վիրուսային հիվանդությունները, գրգռիչները, հատկապես ծխախոտը և ալերգիաները կարող են բորբոքել խողովակի ներքին երեսպատումը՝ առաջացնելուվ այտուց և արտազատության շատացում: Նրանք կարող են նաև առաջացնել խողովակի բացվածքին կից գտնվող գեղձերի բորբաքում: Այս ամենը խանգարում է արտազատումների դուրս գալուն և նպաստում է խողովակը ընկած մանրէների բազմանալուն:

Փոքր երեխաների մոտ ավելի հաճախ են լինում ականջի բորբոքումներ, քան ավելի մեծ երեխաների կամ մեծահասակների մոտ: Պատճառները մի քանիսն են: Խողովակը ավելի կարճ է, ավելի հորիզոնական և ուղիղ, ինչի հետևանքով մանրէները կարող են հեշտ և արագ գնալ դեպի միջին ականջ: Խողովակը ավելի անգործունյա է, շատ փոքր բացվածք ունի, և նրա փակվելուն ավելի հեշտ է խոչընդոտել: Երեխաները ավելի շատ են հիվանդանում (ժամանակ է անհրաժեշտ որպեսզի օգրանիզմը հանդիպի տարբեր տեսակի մանրէների և իմունիտետ ձեռք բերի նրանց նկատմամբ):

Այսպիսով, ականջի բորբոքում լինում է, երբ Եվստախյան փողովակը փակ է: Չնայած շատ գործոններ կարող են հանգեցնել խողովակի փակվելուն, սակայն ականջի մեջ ջուր լցվելը դրանցից մեկը չէ:

Բացի Եվստախյան խողովակից, երեխայի ադենոիդները նույնպես կարող են պատճառ հանդիսանալ: Ադենոիդները գտնվում են Եվստախյան խողովակի կողքը: Նրանց չափն ավելի մեծ է երեխաների մոտ՝ մեծահասակների հետ համեմատած: Հատկապես, երբ ադենոիդները բորբոքվում են, նրանք կարող են խանգարռել խողովակի նորմալ աշխատանքին և ականջի բորբոքում պատճառել:

a

Ինչպե՞ս խուսափել ականջի բորբոքումից

Ծծակը

Ֆինլանդիայի համալսարանը տպագրել է հետազոտություն, որտեղ նեռառվել է մսուր/մանկապարտեզ հաճախող 845 երեխա: Նրանք ուսումնասիրել են ականջի բորբոքման կապը կրծքով կերակրելու, ծնողի ծխելու, բութ մատը ծծելու, շշով կաթ խմելու և ծծակ ծծելու հետ:

Ամենաուժեղ ասոցիցաիան եղել է ծծակ օգտագործման հետ, որը բարձրացրել է ականջի բորբոքման հաճախականությունը 50 տոկոսով: Ծծակ ծծելը մի կողմից հնարավոր է, որ խանգարում է Եվստախյան խողովակի նորմալ աշխատանքին, մյուս կողմից՝ ծծակը մանրէներով պատված առարկա է, որը կարող է նպաստել ինֆեկցիայի տարածմանը: Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս 6 ամսականից սկսել ծծակ տալ երեխային միայն քնելուց և տալ կյանքի առաջին 10 ամիսների ընթացքում, երբ ծծելու ռեֆլեքսը ամենաուժեղն է:

Այսպիսով, եթե ձեր երեխայի մոտ ականջի բորբոքումը հաճախ է լինում և նա ծծակ է ծծում, ապա ցանկալի է, որ նրան կտրեք ծծակից:

Կրծքով կերակրելը

Ոչ մի կասկած չկա, որ կրծքով կերակրելը նվազեցնում է երեխայի մոտ ականջի բորբոքման ռիսկը: Երբեմն կարելի է լսել, որ պառկած դիրքով կերակրելը կարող է նպաստել ականջի բորբոքմանը, սակայն սա ճիշտ չէ: Ցանկացած դիրքով կերակրելը պաշտպանիչ էֆֆեկտ ունի:

Այս շփոթությունը գալիս է կաթնախառնուրդ ուտող երեխաների հետ համեմատելուց, որոնց մոտ ականջի բորբոքումներն ավելի հաճախ են: Ենթադրվում է, որ պառկած շշից խմելուց կաթնախառնուրդը կարող է անցնել Եվստախյան խողովակ, գռգռել այն և սնունդ հանդիսանալ մանրէների բազմացման համար: Ի տարբերություն կաթնախառնուրդի, կրծքի կաթը ունի հակաբորբոքային հատկություններն: Նրա մեջ առկա հազարավոր իմունային գործոնները չեն թողնում մանրէները զարգանան: Բացի դրանից, ուտելիս կաթնախառնուրդը լցվում է բերանի մեջ, որը հետո երեխան պետք է կուլ տալ, իսկ կրծքով ուտելիս կաթը միանգամից լցվում է կոկորդի մեջ և դեպի Եվստախյան խողովակը գնալը ավելի դժվար է լինում:

Այսպիսով, երեխային կարելի է հանգիստ կրծքով կերակրել պառկած, սակայն կաթնախառնուրդ ուտող երեխային ցանկալի է կերակրել ուղիղ դիրքով:

Ծխելը

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն ընտանիքներում, որտեղ ծնողներից գոնե մեկը ծխում է, ականջի բորբոքումներն ավելի հաճախ են: Նույնիսկ եթե ծնողը դուրս գա տանից ծխելու համար, հետ գալուց նա շարունակում է փոքր վնասակար մասնիկներ արտաշնչել: Այս մասնիկները պղտորում են օդը և նպաստում Եվստախյան խողովակի թերի աշխատանքին:

Ալերգիաները

Եթե դուք մտածում եք, որ ալերգիաները նպաստում են ձեր երեխայի հաճախակի հոսող քթին և, հետևաբար, ականջի բորբեքմանը, խոսեք ձեր բժիշկի հետ երեխայի մոտ ալերգիայի արտահայտվելը նվազեցնելու մասին:

Քիթը մաքուր պահեք

Ականջի բորբոքումները հաճախ են պատահում աշնանից գարուն հատվածում, երբ վերին շնչառական ուղղիների բորբոքումներ առաջացնող վիրուսները ակտիվ են: Երբ երեխան հիվանդանում է, մաքրեք նրա քիթը աղաջրով և քթի ասպիրատորով: Խոնավ պահեք սենյակի օդը:

a

Ի՞նչ անել ականջի բորբոքման դեպքում

Ցավը 

         – Ցավի համար կարող եք երեխային իբուպրոֆեն տալ

         – Տաք թրջոց դրեք երեխայի ականջի վրա

         – Տաք ձիթապտղի, բուսական կամ սխտորի ձեթի մի քանի կաթիլը ականջի մեջ կարող է մեղմացնել ականջի ցավը: Ձեթը պետք է շատ տաք չլինի

     – Ականջի ցավազրկող կաթիլները, որոնք պետք է օգտագործել բժշկի ցուցմամբ, նույնպես կարող են մեղմացնել ականջի ցավը

Զգուշացում. եթե դուք տեսնում եք որևէ հեղուկ կամ թարախ, որը դուրս է գալիս ականջից, բացարձակ ոչինչ չի կարելի կաթեցնել ականջի մեջ:

Հակաբիոտիկները 

Հակաբիոտիկների օգտագործումն ականջի բորբոքման դեպքում բացարձակ անհրաժեշտություն չէ: Ականջի բորբոքումը կարող է անցնել ինքն իրեն: Սակայն, որոշ դեպքերում հակաբիոտիկներից խուսափելը անհնար է և պետք է անպայման հետևել բժշկի ցուցումներին և պահել սահմանված բուժման տևողությունը` հաճախ 7-10 օր:

Հակաբիոտիկները անմիջապես կսկսեն նվազեցնել մանրէների քանակը, ինչի հետևանքով ցավը և ջերմությունը կիջնեն: Սակայն միջին ականջի մեջ հավաքված հեղուկն ավելի դանդաղ է Եվստախյան խողովակով դուրս ծորում և կարող է մինչև 3 ամիս դեռ որոշ քանակով մնալ խողովակում:

Թարգմանեց և կազմեց Լիանա Ղազարյանը

Խմբագրեց Արուսիկ Դադիյանը

http://www.babycentre.co.uk/a557533/earwax-whats-healthy-and-whats-not

http://www.drgreene.com/qa-articles/ear-infections-pacifiers/

http://www.askdrsears.com/topics/health-concerns/childhood-illnesses/ear-infections http://www.drgreene.com/qa-articles/causes-ear-infections/

https://hy.wikipedia.org/w/index.php?curid=58574

 

Արդյո՞ք իմ կրծքով կերակրվող երեխան ունի վիտամինների կարիք
Երեխայի հագուստը և սենյակի ջերմաստիճանը