Ի՞նչ է “մաշկը մաշկին” շփումը և “կենգուրուի” խնամքը

«Կենգուրուի խնամք» անունը ստացած պրակտիկան մեծ տարածում ստացավ այն բանից հետո, երբ ապացուցվեց դրա դրական ազդեցությունը նորածինների վրա։ Երբ ձեր երեխան արդեն բավական ուժեղ է, որ կարող է ծննդաբերությունից հետո լինել ձեզ հետ, գրկեք նրան մաշկը-մաշկին դիրքով։ Մաշկը-մաշկին նշանակում է, որ ձեր փոքրիկին պետք է պահեք ուղիղ ձեր կրծքերի արանքում, առանց հագուստի, միայն տակդիրով։ Ծածկվեք ձեր բլուզով կամ վերմակով: Ձեր մարմնի տաքությունը, բույրը և սրտի ծանոթ աշխատանքի ձայնը ձեր բալիկին կհիշեցնի «տաք արգանդը»։ Այդ զգացումը նրան կհանգստացնի և կնպաստի զարգացմանը: Հնարավոր է՝ նա փորձի փնտրել ձեր կուրծքը և սկսի կուրծք ուտել: Դիտեք այս տեսանյութը, որտեղ կտեսնեք, թե ինչպես է երեխան մաշկը մաշկին դիրքում գտնում մոր կուրծքը:

[youtube https://www.youtube.com/watch?v=kWG0CtR7U8A?wmode=transparent&autoplay=0&theme=dark&controls=1&autohide=1&loop=0&showinfo=0&rel=0&playlist=false&enablejsapi=1]

Հայրերը նույնպես կարող են դնել երեխաներին “մաշկը մաշկին” կամ հագնել “կենգուրուի” պես և զգալ նրանց հետ կապը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ բալիկին պահում են մաշկը-մաշկին տարբերակով /ինչպես նկարագրված է վերևում/, դա օգնում է կարգավորել բալիկի մարմնի ջերմաստիճանը։ Սկզբում ձեր մարմնի ջերմաստիճանը կրծքավանդակի հատվածում կբարձրանա, մինչև որ երեխան տաքանա, հետո այն կրկին կնվազի, և այդպիսով բալիկը կմնա ճիշտ ջերմաստիճանում։

Փորձենք հասկանալ տատիկներին
Արդյո՞ք կարող եմ վնասել (երես տալ) երեխայիս` նրան շատ հաճախակի գրկելով և կերակրելով