Ի՞նչ է սիլիկոնե կրկնապտուկը


nipple-protector-main-lrgՍիլիկոնե կրկնապտուկը դա կրծքով կերակրման ժամանակ մայրիկի պտուկի վրա դրվող  ճկվող,սիլիկոնե պտուկ է։ Սիլիկոնե կրկնապտուկը ընդհանրապես կարճաժամկետ հարցի լուծման համար է նախատեսված և պետք է օգտագործել կրծքով կերակրման կոնսուլտատի հսկողության տակ։

Հաճախ սիլիկոնե կրկնապտուկը խորհուրդ են տալիս օգտագործել առաջին մի քանի օրվա ընթացքում։ Երբեմն նման իրավիճակներում դրանց կարիքն չի լինում և տրվում են մորը առանց օգտագործման և այն դադարեցնելու ճիշտ ցուցումների։ Ընդհանուր առմամբ սիլիկոնե կրկնապտուկ պետք չէ օգտագործել երեխայի ծնվելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում, եթե իհարկե չկան նկատելի պրոբլեմներ՝ վաղաժամ ծնված բալիկ, կուրծքը բռնելու դժվարություններ։

Ե՞րբ կարելի է օգտագործել սիլիկոնե կրկնապտուկներ

  • Երբ երեխան վաղաժամ է ծնվել, հիվանդ է կամ փոքր։ Սիլիկոնե կրկնապտուկը փոքր կամ թույլ երեխայի համար կարող է կերակրումը հեշտացնել։ Սիլիկոնե կրկնապտուկի ներսում ներքաշման/ներծծման (suction)  շնորհիվ պտուկը մնում է երկարած վիչակում և երեխան մի պահ հանգստանալով չի “կորցնում” պտուկը։ Կաթը հավաքվում է կրկնապտուկի ծայրին և փոքրիկը միանգամից պարգևատրվում է հենց փորձում է ծծել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ վաղաժամ ծնվածների կաթի ընդունումն ավելանում է, երբ օգտագործվում է  սիլիկոնե կրկնապտուկ։ Երբ երեխան արդեն քաշ է հավաքում և մեծանում, սիլիկոնե կրկնապտուկի անհրաժեշտությունը վերանում է։

  • Երբ մայրն ունի տափակ և “շրջված” պտուկներ։ Որոշ մայրերի պտուկներ այնքան էլ երկարող չեն։ Եթե երեխայի համար դժվար լինի բռնել մոր պտուկը, նա այն դուրս կհանի, կլացի կամ կքնի առանց սնվելու։

  • Երբ երեխան շատ է օգտագործել շիշ և այժմ հրաժարվում է կրծքից։ Սիլիկոնե կրկնապտուկը երեխային նման է թվում շշի ծծակին և դրա օգտագործումը կարող է օգնել, որ երեխան սկսի կուրծք բռնլ։ Որոշ երեխաների պետք է գալիս ընդամենը մի քանի կերակրում սիլիկոնե կրկնապտուկով և նրանք վերադառնում եմ կրծքին։ Ոմանց էլ ավելի երկար ժամանակ է պետք գալիս։

Կրկնապտուկի օգտագործման բացասական կողմերը

  • Երեխան կարող է քիչ կաթ ստանալ, եթե սիլիկոնե կրկնապտուկը ճիշտ չի օգտագործվում։

  • Մայրը ծորանների խցանման և մաստիտի ավելի մեծ ռիսկի է ենթարկվում /երբ սիլիկոնե կրկնապտուկի պատճառով քչանում է կաթի հոսքը/։

  • Հնարավոր է դժվար լինի սիլիկոնե կրկնապտուկի օգտագործման դադարեցումը։

Կրկնապտուկի օգտագործման դրական կողմերը

Չնայած որ սիլիկոնե կրկնապտուկը պետք է օգտագործել այլ միջոցներ փորձելուց հետո, այնուամենայնիվ ավելի լավ է երեխան գոնե սիլիկոնե կրկնապտուկով բռնի կուրծք , քան ընդհանրապես չբռնի։

Ճիշտ կրկնապտուկի ընտրությունը

  • Ընտրեք բարակ, թափանցիկ սիլիկոնե կրկնապտուկի տեսակը։ Կան նաև կտրվածքով կրկնապտուկներ, որոնք ապահովում են ավելի շատ մաշկը-մաշկին կոնտակտ, քան սովորականները։ Եթե օգտագործում եք ռետինե /rubber/ կրկնապտուկներ, ապա լավ կլինի անցնեք սիլիկոնին։ Շշի վրայի ծծակը պտուկին դնելը բոլորովին խորհուրդ չի տրվում։

  • Ընտրեք ձեր երեխայի բերանի չափսին համապատասխանող չափսը։ Եթե սիլիկոնե կրկնապտուկը շատ մեծ լինի, երեխան չի կարողանա ճիշտ բռնել պտուկը։

Կրկնապտուկի ճիշտ տեղադրումը

Սիլիկոնե կրկնապտուկը տեղադրեք  ձեր պտուկի վրա ծայրերը դեպի վեր արած վիճակում / ինչպես շլյապան/, հետո զգուշությամբ իջացրեք ծայրերը։ Սա կօգնի , որպիսի կրկնապտուկը ավելի լավ կպնի կրծքին։ Թացացնելով կրկնապտուկի ծայրերը նույնպես կօգնի, որ այն տեղում մնա։ Որոշ մայրերի պտուկներն ավելի մեծ են քան կրկնապտուկը,փորձեք հաջորդ չափսը , բայց համոզվեք, որ այն համապատասխանի նաև երեխայի բերանին:

Կրկնապտուկի խնամքը

Անհրաժեշտ է սիլիկոնե կրկնապտուկները պահել մաքուր։ Ամեն օգտագործումից հետո լվացեք տաք օճառաջրում և լավ ցայեք տաք ջրով։ Օրը մեկ անգամ եռացրեք:

Ինչի՞ց զգուշանալ կրկնապտուկ օգտագործելիս

Կան մի քանի կարևոր կետեր, որոնք պետք է միշտ հիշել սիլիկոնե կրկնապտուկ օգտագործելիս։ Եթե հետևեք ստորև նշվածներին, ապա կկարողանաք խուսափել կամ լուծել ցանկացած խնդիր։

  • Երբ օգտագործում եք կրկնապտուկ պետք է ուշադիր հետևեք արդյոք երեխան կշտանում է, թե ոչ։ Հաշվեք նրա թաց տակդիրները ամեն օր և համոզված եղեք, որ 24 ժամվա մեջ ունենում եք առնվազն 6 թաց տակդիր։ Երեխան պետք է նաև օրեկան առնվազն 2 անգամ կեղտոտի, եթե 5-6 շաբաթականից փոքր է։ 5-6 շաբաթականից հետո երեխան կարող է կեղտոտել մի քանի օրը մեկ, բայց պետք է լինի ոչ պինդ և առատ, եթե մի քանի օր չի կեղտոտել։ Պետք է նաև հաճախակի կշռել երեխային, առնվազն 2 շաբաթը մեկ՝  օգտագործելով  նույն կշեռքը, մինչև հստակ երևա, որ երեխան նորմալ քաշ է հավաքում։

  •  Պետք է նաև ուշադիր լինեք ու լսեք երեխայի կուլ տալու ձայնը կերակրման ընթացքում և կերակրումից հետո զգաք, որ կրծքերը փափուկ են։ Ընդհանրապես սիլիկոնե կրկնապտուկ օգտագործելիս խորհուրդ է տրվում ամեն կերակրումից հետո կթել կրծքերը, որպիսի վստահ լինեք, որ դրանք լրիվ դադարկվել են։ Դրանով կապահովեք ձեր կաթի հետագա պաշարը։ Կթելը անհրաժեշտ է այնքան ժամանակ մինչև որ վստահ լինեք, որ կաթը ստաբիլ լցվում է և երեխան լավ է աճում։ Կթելը կնվազեցնի նաև կրծքի ծորանների խցանման ռիսկը։

Ինչպե՞ս ազատվել կրկնապտուկից

Ստորև նշվածները կարող են օգնել ձեզ սիլիկոնե կրկնապտուկի դադրեցման հարցում․

  • Կերակրման ճիշտ դիրք և երեխայի կողմից կրծքի ճիշտ բռնել։

    • Համոզված եղեք, որ երբ դիրքավորում եք ձեր բալիկին կերակրվելու նրա ողջ մարմինը դեմքով դեպի ձեզ է։ Նա պետք է ստիպված չլինի շրջել իր գլուխը, որպիսի բռնի կուրծքը։

    • Սպասեք մինչև բալիկը շատ լայն բացի բերանը՝ հորանջելու պես, կուրծքը նրա բերանը դնելուց առաջ։

    • Երբ նա շատ լայն բացի բերանը, նրան շատ մոտ քաշեք դեպի ձեզ և որքան հնարավոր է «շատ» կուրծք դրեք նրա բերանը։ Նրա դունչը և բերանը պետք է հպվեն ձեր կրծքին։ Նրա շրթունքները պետք է դուրս «ցցված» լինեն՝ ձկան բերանի նման։ Եթե այդպես չէ, ապա մատներով դրանք դեպի դուրս հանեք։

  • Կերակրելուց առաջ մի քանի րոպե կթեք կուրծքը։ Դա կհեշտացնի կաթի արտահոսքը և երեխան կստանա արագ «պարգևատրում»։ Կթելը նաև կերկարացնի պտուկը փոքրիկի համար։

  • Կերակրելուց առաջ տվեք բալիկին ձեր ցուցամատը կամ ճկույտը՝ եղունգը դեպի ներքև, որպիսի ծծի մի քանի րոպե։

  • Հաճախ կերակրեք կրծքով, այնքան հաճախ, որքան կարող եք։ Փորձեք կերակրել մինչև նրա շատ սոված լինելը՝ երբ նա ծծում է իր մատերը կամ բերանով կուրծք է փնտրում, բայց դեռ չի լացում։ Այդ ժամանակ նա ավելի լավ կաշխատի ուտելու վրա։ Կարող եք փորձել կերակրել նրան, երբ նա մի քիչ քնաթաթախ է։ Որոշ երեխաներ ավելի հեշտությամբ են կերակրվում , երբ կիսաքուն են, քան երբ լրիվ արթուն են։

  • Փորձեք կերակրման տարբեր դիրքեր։

  • Կերակրեք շարժման մեջ՝ քայլելիս, օրորելիս և այլն։

  • Կերակրելիս աշխատեք մաշկը- մաշկին կոնտակտը շատ լինի։ Երեխային միայն տակդիրով թողեք և դուք էլ հանեք ձեր բլուզը, եթե հնարավոր է ։ Փորձեք կերակրել, երբ երկուսով վայելում եք տաք լոգանք։

  • Երբ երեխան կրծքի մոտ է ձեր պտուկի վրա՝ երեխայի բերանի անկյունի մոտ կթած կաթ / կամ արհեստական կաթ, կամ շաքարաջուր/ կաթեցրեք։

  • Եթե ձեր երեխան նեղվում է ձեր  փորձերից, ապա դադարեցրեք և փորձեք կրկին, երբ հանգստանա։

Այս վերջին խորհուրդները ավելի շատ վերաբերվում են սիլիկոնե կրկնապտուկը հանելուն

  • Երբ երեխան կրծքի մոտ է ճզմեք ձեր կուրծքը մոտ 4 սմ պտուկի հիմքից հեռու /սովորաբար արեոլայի այն ծայրամասը, որտեղ ձեր բալիկի շրթունքներն են լինում/ և անշարժ պահեք /ինչպես կճզմեիք սանդվիչը որ կծեք/։ Սա կօգնի, որ ձեր պտուկը ավելի ուղիղ լինի։ Շարունակեք այդպես պահել մինչև որ երոխան սկսի լավ ծծել, այնուհետև կարող եք դանդաղորեն բաց թողնել կուրծքը։

  • Կերակրելուց առաջ սառույց դրեք պտուկին, որպիսի այն պնդանա։

  • Փորձեք պարզել կա արդյոք որոշակի ժամ օրվա մեջ կամ դիրք, երբ թվում է թե երեխան ավելի է գերադասում և կառուցեք ձեր կերակրումները դրա շուրջ։

  • Փորձեք առաջարկել կուրծքն առանց սիլիկոնե կրկնապտուկի  հատկապես երբ երեխան կիսաքնած է։ Սովորաբար երբ նրանք մի քանի անգամ բռնում են «մերկ» կուրծքը, ապա շարունակում են այդպես առանց պրոբլեմի։

  • Եթե երեխան այնուամենայնիվ դժվարանում է բռնել կուրծքն առանց սիլիկոնե կրկնապտուկի, ապա  տվեք նրան սիլիկոնե կրկնապտուկով։ Թույլ մի տվեք , որ երեխան շատ ներվայնանա կրծքի մոտ։ Դա կարող է բերել նրան, որ ավելի շատ հրաժարվի կրծքից։  Թույլ տվեք նրան ձեռք բերել վստահություն, որ կրծքով կերակրումը կստացվի և ամեն ինչ լավ կլինի, եթե անգամ պետք է սիլիկոնե կրկնապտուկ օգտագործվի, որպեսզի կերակրումն ավելի հեշտ ու ծանոթ թվա։ Վստահություն կառուցելուց հետո սկսեք աստիճանաբար հեռացնել սիլիկոնե կրկնապտուկը։

  • Եթե զգում եք , որ կերակրումը լավ է ընթանում և կաթի արտահոսքը ճիշտ է, ապա փորձեք արագորեն հանել սիլիկոնե կրկնապտուկը և երեխային հետ դրեք կրծքին նորից։ Հտզհետե սկսեք ավելի  շուտ հանել սիլիկոնե կրկնապտուկը կերակրման ընթացքում, մինչև որ դրա կարիքն այլևս չունենաք։

  • Երբեմն օգնում է, երբ առաջին կուրծքը առաջարկում եք սիլիկոնե կրկնապտուկով, իսկ երկրորդը՝ առանց, եթե ձեր բալիկը մի կերակրման ժամանակ երկու կուրծքն էլ ուտում է։

  • Սկզբնական ժամանակաշրջանում գուցե չուզեք ամեն կերակրման ընթացքում հանել սիլիկոնե կրկնապտուկը, որպիսի երեխան հանգստանա և չսպասի, որ հանելու եք ամեն անգամ։

  • Գուցե լսեք այսպիսի խորհուրդ․ ամեն անգամ կտրեք մի փոքր հատված  կրկնապտուկի ծայրերից, մինչև որ վերջանա։ Սա խորհուրդ չի տրվում սիլիկոնե կրկնապտուկի դեպքում, որովհետև այն սուր ծայրեր կունանա և կարող է վնասել և մորը, և բալիկին։

Համոզված եղեք, որ այս ամենը պայքարի չի վերածվի ձեր երեխայի հետ, հակառակ դեպքում նա ավելի շատ կդիմադրի։ Մի հետապնդեք սիլիկոնե կրկնապտուկից ազատվելու խնդիրը՝ համարելով, որ այն զրկում է ձեզ կրծքով կերակրելու լիարժեք հաճույքը վայելելուց։

Եթե երեխան լավ քաշ է հավաքում, ապա դուք ունեք ժամանակ դադարեցնելու պրոցեսը երկարացնելու համար։ Փորձեք որքան հնարավոր է հաճախակի և երբեմն էլ դադար տվեք։ Կան մայրեր, ովքեր օգտագործել են սիլիկոնե կրկնապտուկ կրծքով կերակրման ողջ ընթացքում, բայց հիմնականում մայրերը վերջնականապես հանում են սիլիկոնե կրկնապտուկը երկու օրից մինչև 4-5 շաբաթվա ընթացքում։ Եղեք համբերատար ինքներդ ձեզ հետ այս փոփոխության հարցում։

Թարգմանված է՝  kellymom.com  և  medelabreastfeedingus.com կայքերից։

Թարգմանեց՝ Աննա Գասպարյանը։

Կրծքերս դատարկ են թվում. արդյո՞ք կաթս քչացել է
Ինչպես ազատվել լրացուցիչ/արհեստական կերից