Խուսափում ենք նորաթուխ մայրիկների համեմատական թակարդներից


Բոլոր նորաթուխ մայրիկներին լավ ծանոթ է համեմատությունների խաղը: Նույնիսկ, երբ մենք փորձում ենք խուսափել “քո բալիկը արդեն անու՞մ է” հարցից, գրեթե անհնար է չնկատել, որ, ասենք, ընկերներիցդ մեկի 5 շաբաթական բալիկը ժպտում է, իսկ քոնը՝ ոչ: Որպես մայրիկ, Հեթեր Չանչալոն ասում է. արդյոք բոլոր մայրիկները չեն համեմատում իրենց բալիկներին:

Եկեք սրանում մեղադրենք մեր գոյատևման բնազդները, ասում է, “Ճնշված ծնողներ և սթրեսի ենթարկված երեխաներ. Ինչպես դիմանալ մրցակցությանը հաջողակ երեխա մեծացնելու ճանապարհին” գրքի համահեղինակ Քեյթի Սիլը:

Մենք ծրագրավորված ենք մղելու մեր երեխաներին մրցակցության: Վերջիվերջո, մեր նախնիների երեխաները պետք է այնքան ուժեղ լինեին, որ ուտեին այդ վերջին կտոր միսը կամ կարողակային փախչել որևէ վտանգավոր կենդանուց,- ասում է Սիլը: – Բնական է, որ մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները ձեռք բերեն հմտություններ, և հավաստիության համար, մեք համեմատականներ ենք անց կացնում: Չնայած, որ սա շատ բնական բան է, համեմատականներ տանելը կարող է սթրեսի աղբյուր դառնալ: Եվ դա կարող է խանգարել մեզ տեսնել, թե ինչեր են կարողանում անել մեր երեխաները: Ահա մի քանի համեմատականների ծուղակներ և դրանց շրջանցելու ձևերը:

.

Հիմնաքարերը և զարգացման համեմատականները

Երեխաները հիմնականում շատ են տարբերվում, երբ խոսքը գնում է հիմնաքարերին, ինչպիսիք են նստելը, գլորվելը կամ քայլելը, ինչը այս համեմատական ծուղակը դարձնում է շատ վտանգավոր:

-Հիշում եմ, որ նստած էի երաժշտության լսարանում և նայում էի թե ինչպես է 10 ամսական երեխան ցուցադրում իր ֆիզիկական հմտությունները, որոնք իմ 19-ը ամսականը դեռ նոր էր փորձում անել: Շատ բարդ էր,- ասում է Չանչալոն:

Որպես մայրիկներ, մենք հետևում ենք զարգացման խնդիրներին կամ ուշացումներին, որպեսզի դիմենք բժիշկների օգնությանը, երբ դրա կարիքը լինի: Կասկած չկա, որ մենք անընդհատ մտածում ենք, թե ինչն է նորմա, և ինչը ՝ ոչ:

Շրջանցենք ծուղակը. Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե երեխան հասնում է հիմնաքարերին սահմանված ժամանակահատվածում, հասնելու արագությունը չի անդրադառնա նրա հետագա հմտությունների վրա: Այսպիսով, եթե ձեր 18 ամսական բալիկը ասում է մեկ կամ երկու բառ, իսկ ձեր նույն տարիքի զարմիկը ասում է տասը բառ, դա չի նշանակում, որ, վերջիվերջո, ձեր երեխան չի տանելու ձեր գլուխը:

-Հիմնաքարերի նվաճումը շատ քիչ է անդրադառնում երեխայի հետագա պոտենցիալի վրա, այսպիսով ես խրախուսում եմ ծնողներին չանհանգստանալ, եթե իրենց երեխաները ուշ են բացվում կամ թվում է, թե նորմաի սահմանագծին են,- ասում է մակաբույժ Դարշակ Սանղավին, ով նաև Մասաչուսեթսի բժշկական դպրոցի դոցեն է և “Երեխայի քարտեզ. Մարմինը մանկաբույժի աչքերով” գրքի հեղինակը:

-Այն միտքը, թե երեխայի արարքները փոքր ժամանակ կարող են կանխորոշել նրա ապագան, շատ գրավիչ է, բայց ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ դա այդպես չէ: Մենք չենք կարող կանխորոշել երեխայի ապագան, հիմնվելով այն բանի վրա, թե որ ամսում է նա սկսել քայլել,- ասում է Սանղավին:

Ձեր երեխայի այժմյան հնարքներն ու հմտությունները վայելելը կարող է հանգստացնել ձեզ ներկա պահին և կանխարգելել ապագայի նկատմամբ ունեցած վախերը:

-Դժվար է լսել, թե ինչպես է իմ 15 ամսական զարմուհին ավելի լավ խոսում, քան իմ 2 տարեկան աղջիկը: Բայց դա օգնում է ինձ կենտրոնանալ այն հատուկ բաների վրա, որ անում է իմ աղջիկը, ասենք, երբ մենք պատրաստվում ենք գիրք կարդալ, նա բերում է ծածկոցն ու բարձը, և դրանք հարմարեցնում, ինչից իմ սիրտը իսկապես ճմլվում է,- ասում է Կիմ Լիբրանդը:

Վերջապես, հիշեցրեք ինքներդ ձեզ, որ մենք իսկապես կարող ենք օգնել մեր երեխաներին սովորել նոր բաներ, բայց մենք չենք կարող ստիպել նրանց հասնել հիմնաքարերին, մինչև որ նրանք պատրաստ չլինեն: Երբ մենք վերագրում ենք մեր երեխաների զարգացումը մեր լավ ծնողներ լինելուն, դա կարող է շրջվել մեր դեմ:

-Երբ այլ մարդիկ նկատում էին, թե ինչ լավ է իմ տղան մանր շարժումներ անում, ինձ թվում էր, թե մենք ինչ-որ կերպ խթանել ենք նրա գերազանց շարժունակության զարգացումը,- Հիշում է Ջենիֆեր Պարկերը: -Բայց երբ ես լսում էի, թե ինչպես են ուրիշ երեխաները այնքան պարզ խոսում, երբ իմ տղան չէր խոսում, ես ինձ ահավոր վատ մայրիկ էի զգում:

.

Քնի համեմատություններ

Եթե հանդիպեն երկու նոր ծնողներ, ապա՝ արդյո՞ք քո բալիկը ամբողջ գիշեր քնում է, հարցը ինքնաբերաբար առաջ կգա: Ցավոք սրտի, կյանքն անարդար է. Որոշ բալիկներ հանգիստ քնում են, իսկ մյուսները պայքարում են քնի դեմ ամեն կերպ: Այս անարդարությունը պատվով տանելը բավականին բարդ է. “Երբ քո բալիկը չի քնում, իսկ քո ընկերուհին պարծենում է, որ իր բալիկը քնում է ամբողջ գիշեր, ուզում ես ուղղակի սպանել նրան, կամ էլ գոնե մի փոքր վնասել” – կատակում է Ժաննա Մքքարտին “Ծնողի ճանապարհ” գրքի հեզինակը:

Շրջանցենք ծուղակը. Հիմնաքարերի նման, քնի ձևերը նույնպես տարբեր են: Այն ինչ աշխատում է մեկ երեխայի համար, կարող է լրիվ հակառակ ազդեցությունն ունենալ մյուսի համար: Կարելի է քաղաքավարի կերպով հարցնել, թե ինչ է անում Ձեր ընկերը երեխային հանգստացնելու համար, բայց սա կարող է ավելի շատ նյարդայնացնել, երբ հասկանաք, որ դուք էլ եք նույնն անում, իսկ Ձեր բալիկը չի քնում,- ասում է Մքքարտին:

Այդպիսի սուպերքնողների վրա կենտրոնանալու փոխարեն, ավելի լավ է ինչ-որ միջոց գտնեք մի փոքր քնելու համար: Եթե Ձեր բալիկը արդեն պատրաստ է, կարող եք սկսել քնի վարժեցնելու մեթոդները կիրառել. Դրանք են լացել-հանգստանալը և առանց արցունքների մեթոդները:

Եթե Ձեր բալիկը դեռ փոքր է քնի վարժեցնելու համար, կարելի է մի ուրիշ բան մտածել: Խնդրեք մի ընկերոջ, բարեկամի կամ դայակի, որ խնամի երեխային, որպեսզի դուք կարողանաք մի փոքր քնել, կամ կիրառեք այլ մեթոդներ:

Երբ սկսվում է քնի համեմատման այդ խաղը, փոխեք թեման և հիշեք, սա նույնպես կանցնի:

.

Վարքագծի համեմատություններ

Մեր երեխաները “պատկանում են” մեզ, բայց մենք չենք կարող կառավարել նրանց բնավորությունը: Աչքի գույնի նման, բնավորության շատ գծեր տրվում են մարդուն իծնե: Չնայած, իհարկե, դժվար է ամոթից չկարմրել, երբ երեխաներդ վազվզում են գրադարանով կամ հրաժարվում են հանդիպել նոր մարդկանց:

Էմի Սփիզո մայրիկի համար իր տղաներին ռեստորան տանելը վատ համեմատականների առիթ էր:

-Ուրիշ երեխաները հանգիստ նստում են իրենց բարձր աթոռների վրա, իսկ իմ տղաները կարծես թակարդն ընկած ջրարջեր լինեն: Ինչպե՞ս, այլ երեխաները կլանված խզբզում են իրենց յուղամատիտներով, իսկ տղաներիս միայն հետաքրքրում է, թե ինչքան հեռու կարող են շպրտել դրանք:

Շրջանցենք թակարդը. Ինչքանով որ դուք տեղյակ եք, այդ հանգիստ, գեղեցիկ բանտերով աղջիկը կարող է իր “այծիկներն ունենալ”: Ես հանդիպել եմ երեխաների, որոնք շատ հանգիստ են իրենց դրսևորում հանրության մեջ, բայց շատ նյարդային են լինում իրենց տանը: Այսպիսով ես շարունակում էի հիշեցնել ինքս ինձ, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է,- ասում է Էմի Օստան “Եսասեր Մայիրկ” բլոգում: Իհարկե, դուք պետք է կարգի հրավիրեք կամ նրբորեն ուղղեք երեխային, եթե նա նպատակային անում է ինչ-որ անքաղաքավարի կամ վտանգավոր բան: Բայց ինչ վերաբերվում է Ձեր երեխայի անձին՝ պարզ ու հասարակ ընդունելությունը միակ բանալին է: Եթե դուք հասարակական ակտիվիստ եք, իսկ ձեր բալիկը շատ համեստ է, կամ եթե դուք սիրում եք սպորտ, իսկ ձեր փոքրիկը հրաժարվում է ինչ-որ բան անել գնդակի հետ, դուք մի փոքր կլարվեք միչև որ սովորեք հասկանալ ու ընդունել նրա անձը: Մինչդեռ, սա շատ մեծ նվեր է, որ դուք կարող եք տալ ձեր երեխային:

Ես հասկացա, որ իմ աղջնակին ոչ մի օգուտ չեմ տա, եթե սկսեմ համեմատել նրան այլ երեխաների հետ: Ես ուզում են, որ նա մեծանա այն համոզմամբ, որ ինքը յուրահատուկ է,- ասում է Շեյլի Հասենհոռլը:

.

Հարաբերությունների համեմատությունները

Հարաբերությունների մեջ նորածին երեխան կարող է լարում առաջացնել և ”կատարյալ ամուսին” ունեցող ընկերուհին գործը չի հեշտացնում:

-Ամուսինս ոչ մի անգամ չի թողել, որ ես քունս առնեմ: Մինչդեռ ընկերուհուս ամուսինը պնդում էր, որ նա քնի շաբաթ և կիրակի օրերին, երբ ինքը խնամում է երեխային, մաքրում է տունը, անում լվացքը և հետո արթնացնում է նրան՝ անկողնում համեղ նախաճաշ մոտուցելով,- ասում է Բեթ Բեաուչեմին:

Շրջանցենք թակարդը. Սկզբում հիշեք, որ եթե չեք ապրում այդ զույգի հետ, դուք չգիտեք ամբողջ պատմությունը: Նրանք կարող են այնպիսի խնդիրներ ունենալ, որոնց մասին դուք ընդհանրապես տեղյակ չեք: Երկրորդը կենտրոնացեք այն բաների վրա, որ անում է ձեր զույգը:

– Մի փոքր ինքնաքննադատության կարիք եղավ, մինչև որ ես հասկացա, որ եթե թույլ եմ տալիս ինձ թերանալ այլ մայրիկների համեմատությամբ, ես կարող եմ նույն բանն անել իմ ամուսնու համար: Իհարկե, որոշ մարդիկ զույգեր ունեն, որոնք շուտ են տուն գալիս և օգնում են տնային գործերում, բայց նրանց չես համեմատի իմ ամուսնու հետ,- ասում է Բաունչեմին:

Եթե ամուսինը չի օգնում ձեզ այնքան ինչքան որ դուք նրա կարիքն ունեք, կարիք չկա ուղակի հաշտվելու այդ մտքի հետ: Բայց գոռգռոցները՝ թե ինչու չես կարող դու էլ նրա ամուսնու նման լինել, հավանաբար չեն օգնի:

.

Տնային գործերի համեմատականները

Ձեր ընկերուհի-մայրիկի տունը մաքուր է, նա ինքն է պատրաստում իր երեխայի ուտելիքը, և նրա շորերն էլ երբեք ճմրթված չե՞ն: Մինչդեռ, քո տունը թափթփված է և դու էլ երեք օր է լոգանք չես ընդունել: Առաջ է գալիս հարցը թե ինչու չեմ ես էլ կարողանում նրա նման լինել:

Շրջանցենք թակարդը. Բացասական համեմատություններ անց կացնելով Ձեր ու այդ սուպեր-մայրիկի միջև միայն ավելի ընկճված կզգաք Ձեզ: Փոխարենը, երբ գալիս է կանաչ աչքերով հրեշը, ժամանակը անց կացրեք Ձեր ծնողական առավելությունների վրա կենտրոնանալով: Ինչո՞վ եք ամենից շատ հպարտանում:Սա չի նշանակում որ դուք չեք կարող բարելավել այլ ասպեկտները, եթե ուզում եք: Այդ դեպքում, թող որ Ձեր նախանձը ծառայի որպես ներշնչանքի աղբյուր, ոչ թե որպես տխրության առիթ:

-Սովորեք այդ մայրիկներից,- ասում է Մքքարթին,- նրանցից խորհուրդ հարցրեք և խելացի քայլերն ընդօրինակեք:- Եվ, ով գիտի, գուցե դուք էլ ուրիշ ծնողների ներշնչանքի աղբյուրն եք:

 

Թարգմանեց Լիլյա Չախոյանը

Աղբյուր՝

http://www.babycenter.com/0_avoiding-new-mom-comparison-traps_10302207.bc


Ինչպես արձագանքել կրծքով կերակրելու մասին քննադատությանը
Մի՛ խլեք երեխաներից նրանց սեփական ցանկությունների էներգիան.