Ինչպե՞ս մաքրել երեխայի ականջները


eliminate-earwax-naturallyԾծմբաթթուն ականջի մեջ նկատվող մուգ նարնջագույն արտադրությունն է:

 

Ինչու՞ են ականջները արտադրում ծծմբաթթու

Ծծմբաթթուն ունի մի շարք կարևոր ֆունկցիաներ: Այն օգնում է պաշտպանել թմբկաթաղանթը` ստեղծելով անջրանցիկ միջավայր և պահելով ականջի խողովակը չոր: Արտադրվելուց հետո ծծբաթթուն դանդաղ դուրս է մղվում ականջից:

 

Ինչպե՞ս մաքրել ծծմբաթթուն

Սովորաբար ծծմբաթթուն մաքրելու կարիք չկա: Այն դուրս է գալիս ինքնուրույն կամ լոգանքի ժամանակ: Երբ ծծմբաթթուն հավաքվում է ականջի մեջ ավելի արագ, քան երեխայի օրգանիզմը հասցնում է այն դուրս հանել, դեռ չի նշանակում, որ ձեր երեխան կեղտոտ է:

Եթե ձեր երեխայի ականջում ծծմբաթթուն հավաքնել է, այն կարող է այսնպիսի խնդիրներ առաջացնել ինչպիսիք են՝

  • վատ լսողությունը
  • ականջի քոր գալը
  • ականջի ցավը
  • ականջում աղմուկ լսելը

Այս դեպքում հարցրեք ձեր մանկաբույժին, թե ինչպիսի կաթիլային դեղ կարող եք օգտագործել ծծմբաթթուն փափկեցնելու համար, որպեսզի այն հեշտ դուրս գա: Կաթեցնելու համար, պառկացրեք ձեր երեխային մի կողմի վրա, կաթացրեք դեղը, սպասեք մի քանի րոպե, որից հետո երեխան կարող է նստել: Հավանաբար պետք կլինի կրկնել մինչև ծծմբաթթուն ամբողջովին մաքրվի: Եթե կաթիլները չօգնեն, ականջի մասնագետը կհեռացնի հավաքված ծծմբաթթուն:

 

 

Կարո՞ղ եմ մաքրել ծծմբաթթուն ականջի բամբակեպատ չոփիկով

Ոչինչ չի կարելի մտցնել երեխայի ականջի մեջ ծծմբաթթուն մաքրելու համար: Մի կողմից սա ավելի խորը կբրդի ծծմբաթթուն, ինչը կարող է հանգեցնել բորբոքման, մյուս կողմից էլ անզգույշ շարժումը կամ երեխայի շարժվելն այդ պահին կարող է հանգեցնել թմբկաթաղանթի վնասվելուն, բորբոքվելուն կամ պատռվելուն:

:

Կարո՞ղ եմ մաքրել ծծմբաթթուն տնական մեթոդներով

Ծխի օգնությամբ ծծմբաթթվի հանելը տնական մեթոդներից մեկն է, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս չկիրառել այս մեթոդը, քանի որ այն և՛ վտանգավոր է, և՛ նրա արդյունավետությունը դեռևս ապացուցված չէ: Այս դեպքում գլանաձև մի իր մտցնում են ականջի խողովակի մեջ, իսկ մյուս ծայրը այրում. ծուխը և գլանը կկազմեն վակում, որը ծծմբաթթուն դուրս կհանի: Այս մեթոդը տանը կիռարելը կարող է հանգեցնել ականջի խողովակի այրվելուն կամ թմբկաթաղանթի պատռվելուն, ինչը կարող է ընդմիշտ վատացնել լսողությունը:

 

Թարգմանեց և մշակեց Լիանա Ղազարյանը

Խմբագրեց Արուսիկ Դադիյանը

 

http://www.babycenter.com/404_can-i-clean-my-childs-ears-with-a-cotton-swab_69999.bc
http://www.babycenter.com/0_earwaxbuildup_10871.bchttp://www.babycentre.co.uk/a557533/earwax-whats-healthy-and-whats-not
http://kidshealth.org/en/parents/earwax.html#

Ինչպես լողացնել երեխային
Երեխայի առնանդամի հիգիենան