Կաթը արտահոսելիս կրծքերը ցավում են


10432952_1463100013946421_8878308271041305686_nՑավոտ արտահոսք կարող է լինել այն ժամանակաշրջանում, երբ ձեր մարմինը ադապտացվում է երեխային կերակրելու պրոցեսին: Ծննդաբերության ցավը մեղմող որոշ մեթոդներ կարող են մեղմել նաև այս ցավը:

Համոզվեք, որ ճիշտ դիրք եք ընտրել կրծքով կերակրելու համար ևկերակրելիս  չեք կռանում երեխայի վրա: Ձեր մեջքը, ոտքերը և ծնկերը պետք է հաստատուն դիրքում լինեն, իսկ ուսերի և վզի մկանները` թուլացած:

Ծակծկող ցավը առաջանում է, երբ կաթի ծորանները կծկվում են կաթը դեպի պտուկը մղելու համար: Երբ ձեր օրգանիզմը հարմարվի կերակրելու պրոցեսին, ցավը կվերանա:

Ցավոտ արտահոսքի մի քանի այլ պատճառ ևս՝

  • Առատ կաթ: Որոշ կանանց մոտ կաթը առատ է, իսկ կաթը դուրս մղելու ռեֆլեքսը ուժեղ է: Եթե ձեր մոտ էլ է այդպես, ապա դուք պետք է նկատած լինեք, որ երեխան ուտելիս խեղդվում է կամ դժգոհ է կաթի ծավալից և ուժեղ արտահոսքից: Նման դեպքերում մեկ կերակրելու ընթացքում միայն մեկ կրծքով կերակրելը օգնում է կարգավորել կաթի հոսքը: Ձեր երեխան կարող է ավելի հանգիստ ուտել, եթե դուք հանեք կուրծքը բերանից այն պահին, երբ ձեր կաթը սկսում է ուժեղ արտահոսել, թողնեք որ կաթի հոսի որևե սրբիչի մեջ, ապա հոսքը թուլանալուց հետո նորից շարունակել կերակրելը: Ժամանակի ընթացքում ձեր կաթը և արտահոսքը կկարգավորվեն և ավելի կառավարելի կդառնան երեխայի համար, իսկ տհաճ զգացումը կթուլանա:

  • Կաթնախտ (yeast): Ցավոտ արտահոսքի մեկ այլ պատճառ կարող է լինել կաթնախտը, որը ներթափանցել է կրծքի կաթնային ծորանները: Կապվեք ձեր բժիշկի հետ, եթե կաթնախտ եք կասկածում:

  • Կրծքագեղձերի կոշտացում (engorgement): Կրծքագեղձերի կոշտացումը կարող է տհաճ լինել: Կոշտացման համար կարդացեք ճաքած պտուկների մասին հոդվածը:

  • Մկանային լարում կան ծննդաբերության ժամանակ վնասվածք: Կրծքավանդակի այն մկանների լարումը կամ վնասվածքը, որոնք պահում են կրծքերը, կարող են առաջացնել կրծքերի խորը ցավ:

Կրծքերի ինֆեկցիա կամ փակ ծորաններ: Կերակրելու առաջին շաբաթներին կաթի ծորանները կարող են փակվել կամ դուք կարող եք կրծքերի ինֆեկցիա ձեռքբերել ծննդատնից: Եթե բարձր տաքություն ունեք,  կրծքերի վրա կարմիր գծեր կան, կամ եթե ձեզ թվում է թե գրիպ եք հիվանդացել, կապվեք ձեր բժիշկի հետ մաստիտը բացառելու համար: Կրծերի ինֆեկցիայի կամ փակ ծորանների դեպքում հանգստացեք և կերակրեք շատ հաճախ, և խմեք շատ հեղուկ:

Խորը ցավի (ոչ միայն արտահոսքի ժամանակ ) մի քանի այլ պատճառ ևս կարող են լինել՝

  • վազոսպազմեր կամ Ռոյնոյի սինդրոմ,

  • կթիչի ոչ ճիշտ օգտագործում,

  • անհարմար և ոչ ճիշտ կրծքերին նստող կրծքալ,

  •  կրծքամկանի վնասվածք կամ վիրահատություն,

  • նախադաշտանային ցավ,

  • կրծքի ֆիբրոցիստիկ ցավ:

Որոշ մեծ կրծքեր ունեցող մայրեր զգացել են կրծքի խորը ցավ: Կրծքի խորը ցավի կամ ցավոտ արտահոսքի պատճառ կարող է լինել նաև այն, որ երեխան բերանը սահեցնում է պտուկի վրայով ծծելու փոխարեն: Այս դեպքում, երեխայի սովորական կուլ տալու ձայնը չի լսվում: Այն երեխան, որը ճիշտ կուրծք չի բռնում, պետք է հետազոտվի կրծքով կերակրելուց լավատեղյակ մասնագետի կողմից:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https https://www.llli.org/faq/normal.html

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Պտուկի վնասվածքները
Ի՞նչ կարող եմ անել կրկնվող մաստիտի (կաթնագեղձի բորբոքման) դեպքում