Կաթը շատացնող մթերքներ (կատակ)

  • 35
    Shares

Այս հոդվածի մեջ հավաքված են այն բոլոր մթերքները, որոնք, ըստ մայրերի, իրենց մոտ շատացրել են կաթի քանակը։ Սակայն պետք է հիշել, որ ոչ մի սնունդ չի կարող իրականում զգալիորեն շատացնել կաթի քանակը։ Այսպիսով, այս ցուցակին պետք է վերաբերվել, որպես կատակ։ Եթե կա կաթի պակաս, ինչը կարելի է որոշել միայն երեխայի հավաքած քիչ քաշով, ապա կարդացեք Քիչ/շատ կաթ բաժնի հոդվածները։

 

Ուտեստներ

Ադի-բուդի

Աղիքով նրբերշիկ

Արևածաղիկ

Բանան

Բրնձով շիլա

Գազար

Գաթա

Հերկուլես

Դդմիկ

Դդումի չբովված կորիզ

Եգիպտացորեն

Եղինջ

Թխվածքաբլիթ «Հոբելյանական» (Юбилейный)

Թթվասեր

Խնձոր, հատկապես կանաչ

Խուրմա

Ծաղկակաղամբ

Կաթնաշոռ՝ դոշաբով

Կաթնաշոռ

Կաղամբ

Կաղամբով աղցան

Շիլաներ

Կանաչ սոխ

Կանաչեղեն, շատ, որովհետև կովերը շատ կանաչեղեն են ուտում և կաթի խնդիր չունեն

Կանաչ լոբի

Կարտոֆիլի խյուս՝ կարագով

Քունջութ

Հալվա՝ տնական

Հաճարով փլավ

Հաց՝ պանրով

Հավի միս

Հավի արգանակ

Հնդկական ընկույզ

Հնդկաձավար

Հնդկաձավար՝ բոված

Հնդկաձավար՝ թթվասերով

Հունական ընկույզ

Ձավարեղեն

Ձմերուկ

Ձուկ

Մակարոնեղեն

Հազար

Մեղվի մոմ

Մեղրը ջրով

Մեղրը հացով

Մսեղեն

Նուշ

Ոսպ

Պաղպաղակ

«Պելմենի»

Պնդուկ

Ընկույզ

Փշահատ

«Պրյանիկ»

Սոխ

Սերկևիլ

Սխտոր

Վարսակով շիլա

Տավարի միս՝ խաշած

Տավարի մսի արգանակ

 

Ապուր

Հնդկաձավարով ապուր

Բրինձով և հավի մսով ապուր

Թանով սպաս

Վերմիշելով ապուր

Մակարոնով ապուր

Սիսեռով ապուր

Ձավարով ապուր՝ կանաչիներով

Սնկով ապուր

Աղացած ձավարով ապուր

 

Հեղուկներ

Կաթ՝ օրական մեկ լիտր

Կաթը բացել բջնիով ու «պրյանիկ»–ով խմել

Կաթը խտացրած կաթով

Գարեջուր

«Մակ» սուրճ

Կակաո

Թան՝ թանձր

Թթվասերով թան

Եղինջի թուրմ

Մեկ ճաշի գդալ «Հերկուլես»–ը բացել ջրով« 5 րոպե հետո ջուրը խմել

«Ջերմուկ»

Շարբաթաջուր դատարկ փորին

Դարչինը, մեխակ, չամանը, սամիթի սերմը թրմում եք ու կերակրելուց մոտ 15 րոպե առաջ տաք վիճակում խմում։

 

Մրգային հյութեր

Գազարի հյութ

Չիչխանի սիրոպ

Խնձորի հյութ

Կանաչ խնձորի հյութ

Կանաչ խնձորի հյութը, բայց բլենդերով հարած

Մասուրի հյութ

Մասուրի թուրմ՝ պատրաստված չորացրած մասուրից

 

Կոմպոտներ

Չամիչի կոմպոտ

Ազնվամորու կոմպոտ

Դեղձի կոմպոտ

Բալի կոմպոտ

Խնձորի կոմպոտ,

Հյութ տնական, պետականը չի օգնում

 

Թեյեր

Անիսոնի թեյ

Ռեհանով թեյ

Ազնվամորիով թեյ

Թեյ՝ խտացրած կաթով

Քաղցր թեյ

Կաթով թեյ

Քիմիոնով թեյ

Յիլոնգ թեյ

Հիպպի թեյ

Սամիթի թեյ

Սերուցք թեյով

Երիցուկի թեյ

 

Բալի մուրաբան՝ գոլ ջրով բացած

Մոշի մուրաբան՝ գոլ ջրով բացած

Հաղարջի մուրաբան՝ գոլ ջրով բացած

 

 

Հատուկ խորհուրդներ

Ուտելիքի երկար ծամելը թքարտադրությունը շատացնելու համար է, որն էլ իր հերթին շատացնում է կաթը

Կում-կում խմելը

Ցանկացած հեղուկ՝ անպայման հետը որևէ սնունդ ուտելով

Ցանկացած հեղուկ՝ անպայման գոլ

Հեղուկը պետք է անպայման օգտագործել կուշտ փորին, որպեսզի այն վերածվի կաթի, այլ ոչ՝ մեզի :

Ինչքան հեղուկը տաք լինի, այնքան արագ կաթը կարտադրվի:

Պրյանիկը պետք է անպայման մուգ խմորով լինի:

Աշխատեք սառը ջուր չխմել, դա կտրում է կաթը:

Թեյի հետ որևէ թխվածքաբլիթ կերեք:

Տաք «Մակ» սուրճ խմեք պրյանիկով

Սամիթի փունջը լցրեք տարայի մեջ, վրան ջուր ավելացրեք, եռալուց հետո անջատեք և ամբողջ օրը խմեք, հետն էլ՝ հնդկաձավար թթվասերով: Եթե տաք-տաք խմեք, շատ ավելի լավ, խմելուց հետո 30 րոպե հանգիստ պառկեք և վստահ կերակրեք:

Կերակրելու ընթացքում պառկել ոտքերը մահճակալի վրա, ոչ թե կախված

 

 

Խմբագրեցին՝  Անի Վանյանը

Անի Բաղդասարյանը

Մայրական կաթն ավելացնող միջոցներ. չաման

  • 35
    Shares