Կաթնարտադրությունը (լակտացիան) վերսկսելու քո ուղեցույցը


Դադարեցրել եք կրծքով կերակրումը և ուզում եք վերսկսե՞լ այն, Ձեզ կօգնի կաթնարտադրությունը վերսկսելու (այսուհետ՝ ռելակտացիա) մասին մեր ուղեցույցը։ 

Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնարտադրության վերսկսումը

Կաթնարտադրության վերսկսումը՝ ռելակտացիան, կրծքով կերակրման վերսկսումն է կրծքով կերակրումը դադարեցնելուց հետո կամ որոշ ժամանակահատված կերակրելուց և այն դադարեցնելուց հետո:

Ինչո՞ւ եմ ես ուզում վերսկսել կրծքով կերակրումը

Մայրերը որոշում են վերսկսել կրծքով կերակրումը մի քանի պատճառներով. ամենից հաճախ նրանք ուզում են վերականգնել կրծքով կերակրման ժամանակ առաջացած կապը երեխայի հետ կամ ավելացնեն (խթանեն) կաթնարտադրությունը, կամ երկուսն էլ միասին:

Որո՞նք են կրծքով կերակրումը հաջողությամբ վերսկսելու իմ հնարավորությունները

Կրծքով կերակրումը վերսկսելու վերաբերյալ հետազոտությունները քիչ են, բայց առկա ուսումնասիրությունները շատ համոզիչ պնդում են, որ շատ մայրեր պատշաճ աջակցության դեպքում ամբողջովին կամ մասամբ կարողանում են վերսկսել կրծքով կերակրումը: Ստորև ներկայացված են մի քանի ուսումնասիրություններ, որոնք որոշակի խրախուսող արդյունքներ են առաջարկում կրծքով կերակրումը հաջողությամբ վերսկսելու վերաբերյալ: Կարևոր է հիշել, որ այս ուսումնասիրություններից շատերի ժամանակ մայրերը օգնություն են ստացել կրծքով կերակրումն աջակցող վերապատրաստված մասնագետների կողմից: 

139 հնդիկ մայրերի հետ կատարված մի հետազոտություն, որի ժամանակ նրանք դադարեցրել էին կրծքով սնուցումը առնվազն 10 օր, պարզեց, որ 84%-ը ի վիճակի է ամբողջական, կամ մասնակի վերսկսել կրծքով սնուցումը.

  • 61%-ը ամբողջովին վերականգնել է կաթնարտադրությունը
  • 23%-ը մասնակի է վերականգնել կաթնարտադրությունը (կաթնախառնուրդով կերակրումներրը կիսով չափ կրճատվել են)
  • 16%-ը ի վիճակի չի եղել վերսկսել կրծքով կերակրումը:

Կորեայում նորածիններին կրծքով կերակրող 84 մայրերի (նորածնի տարիքը միջինը՝ 2 ամսականում) հետ վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ

  • մայրերի 75%-ը ամբողջությամբ վերսկսել են կրծքով կերակրումը (90% կամ ավելի կրծքի կաթով կերակրումներ)
  • մայրերի 25%ը վերսկսել են մասնակի կրծքով կերակրումը կամ չեն կերակրել:

ԱՄՆ 366 մայրերի հետ իրականացված ավելի վաղ ուսումնասիրություններում մայրերը տեղեկացրել էին, որ

  • ավելի քան 50%-ը 1 ամսվա ընթացքում լիարժեք վերականգնել է կաթնարտադրությունը
  • 25% մայրերից պահանջվել է ավելի քան 1 ամիս կաթնարտադրությունը լիարժեք վերականգնելու համար
  • Մյուս մայրերը կերակրել են կրծքի կաթով և կաթնախառնուրդով, մինչև որ երեխաները հրաժարվել են կրծքից:

Հոսպիտալացված 4 ամսականից փոքր 50 նորածինների մայրերի հետ իրականացված ուսումնասիրությունը պարզեց, որ

  • մայրերի 92%-ը վերսկսել են լիարժեք կրծքով կերակրումը
  • 6%-ը մասնակի են վերսկսել կրծքով կերակրումը:

Ի՞նչ գործոններ են ազդում իմ կրծքով կերակրումը հաջողությամբ վերսկսելու վրա

Կաթնարտադրությունը վերկսելու հետազոտությունը հաստատում է այն, ինչը դուք արդեն կասկածում էիք: Հետևյալ գործոններից է կախված կաթնարտադրությունը վերսկսելու ավելի մեծ հաջողությունը՝

  • երեխայի փոքր տարիքը
  • կրծքից կերակրումն ավարտելու և վերսկսելու միջև ընկած կարճ ժամանակահատվածը (երբեմն այն անվանում են “lactation gap”)
  • կուրծքը բռնելու երեխայի պատրաստակամությունը
  • վերապատրաստված կրծքով կերակրման խորհրդատուի կողմից աջակցությունը:

Այս գործոնները կարող են ազդել ձեր նպատակ­նե­րին հասնելու հնարավորությունների վրա, բայց յուրաքանչյուր մայր-երեխա զույգը տարբեր է, և կաթնարտադրությունը վերսկսելը կարող է դեռ հնարավոր լինել, նույնիսկ եթե դուք չեք համապատասխանում հնարավոր ցանկալի չափանիշներին:

Որքա՞ն կտևի կաթնարտադրության վերսկսումը

Հիմնվելով վերևում բերված հետազոտության վրա՝ IBCLC կրծքով կերակրման խորհրդատու Նենսի Մորբաչերը, Breastfeeding Answers Made Simple գրքում խորհուրդ է տալիս մայրերին կաթնարտադրության վերականգնման համար պլանավորել մեկ ամիս:

Ինչպե՞ս գնահատեմ հաջողությունս: Ի՞նչ նպատակներ պետք է սահմանել

Հնարավոր է որոշ ժամանակ անհրաժեշտ լինի մոտիվացվելու և կրծքով կերակրումն վերսկսելու համար: Արդյո՞ք ձեզ համար կարևոր է այն, որ կարողանաք ապահովել այնքան շատ կաթ, որքան դուք կարող եք: Արդյո՞ք կարևոր է ունենալ մտերմության այն զգացողությունը, որը դուք ունեք կրծքով կերակրելու ժամանակ:

Որպես նպատակ, դուք կարող եք սահմանել կրծքով կերակրման ամբողջական կամ մասնակի վերականգնումը: Որոշ մայրեր կարծում են, որ իրենց երեխաները չեն վերսկսի կրծքով կերակրումը, նպատակ են դնում կթել և սնել բացառապես կթած կաթով, իսկ մյուսներն ուղղակի ցանկանում են վերականգնել կրծքով կերակրումը, և նրանց բնավ չի անհանգստացնում, թե որքան կաթ նրանք կունենան։

Հետաքրքիր է, որ կաթնարտադրությունը վերսկսող մայրերի հետ կատարած մի հետազոտություն պարզեց, որ «կաթնարտադրությունը հիմնական նպատակը չէր, և այն ազդել մոր վրա, որպեսզի նա բացասաբար գնահատի իր փորձը և դժվարություն առաջացնի ամբողջական կաթի արտադրմանը հասնելու մեջ»:

Կաթնարտադրությունը վերսկսելու համար չկան ճիշտ կամ սխալ նպատակներ, դուք կարող եք դա անել առանց որևէ նպատակ սահմանելու։

Ինչպե՞ս վերսկսել կաթնարտադրույունը կամ կրծքով կերակրումը

Կրծքով կերակրումն վերսկսելն ունի երկու կարևոր մաս, այն է կաթնարտադրության վերականգնումը և երեխային սովորեցնել նորից կրծքով սնվել: Սրանք փոխկապակցված մասեր են, քանի որ ձեր կաթի ապահովման համար լավագույն միջոցը երեխային հաճախակի կերակրելն է, և երեխան, ավելի հավանական է, որ վերադառնա կրծքով սնուցմանը, եթե նրանում բավարար կաթ լինի:

Բայց առաջին և, հավանաբար, ամենակարևորը որոշակի աջակցություն փնտրելն է:

Փնտրեք մասնագիտական աջակցություն

Մենք խորհուրդ ենք տալիս փնտրել և ստանալ մասնագիտական աջակցություն կաթնարտադրությունը վերսկսելու համար, ինչպես վերը նշված ուսմնասիրության մեջ ներգրավված մայրերը հնարավոր է հենց մասնագիտական աջակցության շնորհիվ են նրանք հաջողության ահասել: 

Դուք կարող եք ցանկություն հայտնել խորհրդակցելու կրծքով կերակրման խորհրդատուի (IBCLC), La Leche League մասնագետի, կրծքով սնուցումն աջակցող մանկաբույժի հետի, կամ կրծքով սնուցումը աջակցող այլ վերապատրաստված անձի հետ: Կրծքով կերակրումն աջակցող վերապատրաստված մասնագետը կօգնի ձեզ բացահայտել կրծքով կերակրման դադարեցման պատճառները, կաթնարտադրությունն վերսկսելու ընթացքում ի հայտ եկող խնդիրները, տրամադրել ինֆորմացիա և ռեսուրսներ ձեր նպատակներին հասնելու համար:

Վերապատրաստված մասնագետի օգնությունը կարևոր է, բայց մի թերագնահատեք մյուս մայրերի, ընտանիքի և ընկերների աջակցությունը: Ձեր կողքին ավելի շատ աջակցող մարդիկ ունենալը մեծ կարևորություն ունի հաջող կրծքով կերակրման համար: Ձեզ համար կարող է նաև օգտակար լինել La Leche League կամ մեկ այլ աջակցման խումբ հաճախելը: (WIC-Women, Infants and Children/ԿՆԵ-Կանայք, Նորածիններ և Երեխաներ)-ի հանդիսանում է ևս մեկ այլ մայր-մայր աջակցության հնարավորություն: Դուք նաև կարող եք քննարկել ձեր նպատակները և առաջխաղացումը որոշ ընկերների կամ ընտանիքի անդամների հետ (հատկապես ձեր զուգընկերոջ) և խնդրել նրանց աջակցությունը և քաջալերումը: Կրծքով կերակրման վերսկսումը պահանջում է ժամանակ և ջանք, և հաջողության հասնելու բանալին աջակցություն ունենալն է։

Բացահայտեք, թե ինչ պատահեց:

Այն օգնում է բացահայտել, թե ինչու է դադարեցվել կրծքով կերակրումը: Եթե խնդիրը կրծքով կերակրումը կազմակերպելու հիմնական գիտելիքների պակասն էր (սխալ խորհուրդ, ոչ հաճախակի կերակրում և այլն), կրծքով կերակրման վերսկսումը կարող է այն պարզ ծրագրի վերսկսումը լինել, ինչը դուք արդեն նախկինում անում էիք: Եթե կրծքով կերակրումը ավարտվել է, որովհետև, չնայած որ «ամեն ինչ ճիշտ է արվել», բայց դուք չէիք կարողանում բավականին կաթ արտադրել, և ձեր երեխան հրաժարվում էր կրծքից, ապա ուսումնասիրելու ավելի շատ հարցեր կան: Եթե կրծքով կերակրումը դադարեցրել եք ցավի պատճառով, ապա պետք է դիտարկել կուրծքը ճիշտ բռնելու, լեզվի սանձիկի մասին թեմաներն ուսումնասիրելու հնարավորությունը:

Օգտակար կլինի մասնավորապես կաթնարտադրության վերաբերյալ անբացատրելի խնդիրների կամ ձեր երեխայի վարքագծի վերաբերյալ խորհրդակցել նկրծքով կերակրման խորհրդատուի (IBCLC) հետ :

Վերականգնեք ձեր կաթնարտադրությունը:

Հաճախակի դատարկեք կրծքերը: Եթե ձեր երեխան ցանկանում է սնվել, հաճախակի կերակրելը միակ ամենաարդյունավետ միջոցն է, որ կարող եք անել: Ձգտեք յուրաքանչյուր 24 ժամում կերակրել նվազագույնը 10-12 անգամ: Կերակրեք երկու կրծքով այնքան, որ յուրաքանչյուր կուրծքն էլ լավ դատարկվի:

Եթե ձեր երեխան հրաժարվում է կրծքից կամ ուտում է ոչ այնքան հաճախ, օգտագործեք կթիչ՝ խթանելու կաթնարտադրությունը: Իդեալական կլինի, եթե կթեք առնվազն յուրաքանչյուր 3 ժամը մեկ (չնայած շատ մայրեր նախընտրում են գիշեըը չկթել): Երկու կրծքերը միաժամանակ կթելը ավելի շատ է խթանում կաթնարտադրությունը, քան ամեն անգամ մեկ կուրծքը կթելը: 

Համոզվեք, որ կրծքով կերակրումներն արդյունավետ են: Երրեխան ուտելիս պետք է կուրծքը խորը բռնի, կերակրման ընթացքում դուք պետք է որևէ անհարմարություն չզգաք: Կուրծքը ոչ խորը բռնելը և/կամ ցավը նշանակում է, կրծքով կերակրումն արդյունավետ չէ: Կրծքով կերակրման խորհրդատուն կարող է ձեզ օգնել շտկել այս սխալը։

Եթե ձեր երեխան կրծքի կաթ է ուտում, փորձեք կթել կերակրումներից հետո հիվանդանոցների համար նախատեսված կթիչով։ Քանի որ կաթնարտադրության քանակը թվում է, թե փոփոխվում ու հարմարվում է այն չափին, որը որոշվում է կրծքերի դատարկ լինելու աստիճանից, կերակրումներից հետո կթելը կարող է կաթնարտադրությունը խթանելու արդյունավետ միջոց հանդիսանալ։

Կերակրելու և/կամ կթելու ընթացքում նուրբ սեղմեք կուրծքը, այն ամբողջապես դատարկելու համար, երեխային նույնպես ներգրավեք այդ պրոցեսի մեջ: Սա հատկապես արդյունավետ միջոց է հասնելու լավ կերակրումների այնպիսի երեխայի հետ, ով քնում է կրծքի վրա:

Դուք կարող եք օգտագործել նաև կերակրելու օժանդակ համակարգ (SNS), այն թույլ է տալիս երեխային կուրծքն ուտելու ընթացքում ստանալ կաթնախառնուրդ, բայց այդուհանդերձ խթանում է ձեր կաթնարտադրությունը: Կան նաև որոշ ապացույցներ, ըստ որի շշով սնուցումը կարելի է փոխարինել բաժակով, գդալով կամ կերակրելու օժանդակ համակարգով (SNS) սնուցմամբ, ինչն էլ ավելի է բարձրացնում կաթնարտադրության հաջող վերականգնման հնարավորությունը։

Օգտագործեք մաշկը մաշկին մեթոդը: Երեխային մաշկը մաշկին պահելը (դրեք երկերեխային (միայն տակդիրով) ձեր կրծքի վրա) ակտիվացնում է ձեր կաթնարտադրությունն ապահովող հորմոնները: Ու նաև հրաշալի զգացողություն է:

Ընդունեք գալակտագոգ: Կան և՛ բուսական հավելումներ, և՛ դեղատոմսով դեղեր, որոնք բարձրացնում են կաթնարտադրությունը: Որոշ բույսեր հատկապես օգտակար են գեղձային և հորմոնալ խնդիրների պատճառով ցածր կաթնարտադրության համար: Խորհրդակցեք կրծքով կերակրման խորհրդատուի և/կամ ձեր բժշկի հետ, թե ձեր դեպքում որն ավելի ճիշտ կլինի օգտագործել:

Վարժեցրեք երեխային կրծքին:

Դրեք մաշկը մաշկին։ Կրծքով կերակրման ժամանակ մաշկը մաշկին շփումը չափազանց կարևոր է և այն կարող է նշանակալիորեն օգնել կրծքով կերակրման պրոցեսի վերսկսմանը: Պահեք ձեր երեխային (հագցնելով միայն տակդիր) ձեր մերկ կրծքին այնքան հաճախ, որքան կարող եք: Դուք կնկատեք, որ նա սկսում է ինքնուրույն մոտենալ կրծքին (տե՛ս հաջորդ կետը): 

Փորձեք “Երեխայի առաջնորդությամբ կրծքով կերակրումը” (Baby-led Breastfeeding), կրծքով կերակրման ընդարմացած (Laid-Back Breastfeeding) դիրքերը, և միասին լոգանքը: Հետազոտությունն էլ ավելի է ընդգծում երեխայի՝ ի ծնե կերակրման բնազդների կարևորությունը կրծքով կերակրումն սկսելու և վերականգնելու ընթացքում: Երեխաները ի վիճակի են ինքնուրույն սողալ դեպի կուրծքը հենց ծնված պահից, և նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխաները ծնվելուց հետո դեռ երկար ժամանակ պահպանում են այս բնազդը: “Երեխայի առաջնորդությամբ կրծքով կերակրումը” (Baby-led Breastfeeding) ն պահանջում է այնպիսի դիրք, որը թույլ է տալիս նրանց սողալ դեպի կուրծքը: Կրծքով կերակրման ընդարմացած (Laid-Back Breastfeeding) Սա այն հրաշալի դիրքերից մեկն է, որը թե՛ մորը, և թե՛ երեխային օգնում է առավելագույնս թուլանալ և հանգստանալ կերակրման ընթացքում։ Մայրը կիսապառկած դիրք է ընդունում, մի փոքր բարձրացրած գլխով և ուսերով՝ շրջապատելով իրեն բարձերով ՝ հավաքված ամուր հենարանով, և իրեն լիարժեք հարմարավետություն ապահովելով։ Երեխան պառկում է մոր վրա, որն օգնում է նրան գտնել կուրծքը ու տեղավորվել։ Բացի այն, որ ընդարմացած է հենց մայրը, այս դիրքում հրաշալիորեն հանգստանում է նաև հենց ինքը՝ երեխան: Որոշ ԿԿ խորհրդատուներ նաև պարզել են, որ երեխայի հետ համատեղ լոգանքը ( remedial co-bathing) կարող է օգնել կրծքով կերակրման վերսկսմանը: 

Ապահովեք կրծքի լավ կլանում: Ինչպես վերևում նշեցինք, կուրծքը խորը կլանելը թույլ կտա ձեր երեխային շատ կաթ ստանալ, և դուք ձեզ հանգիստ կզգաք։ Դիմեք կրծքով կերակրման վերապատրաստված մասնագետի, եթե կուրծքը ճիշտ բռնելը ձեզ համար դժվարություն է առաջացնում:

Կրծքի սեղմումը (Breast compression), կուրծքն ուտելիս երեխայի արթուն մնալու ևս մեկ արդյունավետ մեթոդ է։ Երեխան թաթիկներով սեղմում է կուրծքը ուտելու ընթացքում և զբաղված է լինում, ինչն էլ օգնում է, որ չքնի կրծքի վրա։

Դիտարկեք սիլիկոնե պտուկով կերակրումը: Որոշ երեխաներ, ովքեր շշով են ստացել կաթը, այսպես ավելի հեշտ կրծքով կսնվեն, քանի որ այն կուրծքը ավելի է բռնելիս այն շշին են նմանեցնում: Որոշ երեխաներին դժվար կլինի կտրել արհեստական պտուկից: 

Օգտագործեք կերակրելու օժանդակ համակարգ (SNS): Այն կօգնի համոզել երեխային վերադառնալ կրծքին՝ ապահովելով կաթի ավելի առատ հոսք կերակրման ընթացքում: Եվ ինչպես նշվեց վերևում, կօգնի ավելացնել կաթնարտադրութ­յանը երեխայի կուրծքը ծծելու շնորհիվ: Մասնագիտական աջակցության համար խորհրդակցություն կրծքով կերակրման մասգնագետի հետ:

Կերակրման համար ընտրեք ճիշտ ժամերը: Փորձեք անպայման կերակրել, երբ կաթնարտադրությունը ավելի առատ է՝ գիշերը և առավոտյան: Առաջարկեք կուրծքը երեխային հանգստացնելու ուղղակի ծծելու համար, երբ ձեր երեխան արդեն կուշտ է կամ երբ երեխան քնկոտ է:

Դիտարկեք նախնական կերակրում (Consider pre-feedings): Որոշ երեխաներ կրծքով կսնվեն, եթե նրանց քաղցը մի փոքր հագեցնեք: Նախքան կրծքով կերակրմանն անցնելը փորձեք երեխային մի քիչ արհեստական կաթ տալ:

Համոզվեք, որ երեխան շարունակում է աճել, քաշ հավաքել: Եթե դուք կրճատում եք արհեստական կաթնախառնուրդի քանակը կրծքով կերարկման վերականգնան ընթացքում, առաջարկում ենք՝ 

  • աստիճանաբար կրճատել արհեստական կաթնախառնուրդի քանակը: Քելի Բոնյաթան (IBCLC) kellymom.com կայքում խորհուրդ է տալիս սկզբնական կրճատել արհեստական կաթնախառնուրդի քանակը ոչ թե ամեն կերակրելիս, այլ օրական 1 ունց (1 ունցիա = 29.5 մլ) 
  • Հաճախակի ստուգել երեխայի քաշը՝ համոզվելու համար, որ ձեր երեխան շարունա­կում է նորմալ աճել: Համոզվել, որ կուրծքն ուտելիս կուլ է տալիս և լիքը տակդիրների մոնիտորինգ անել, մինչը ևս կարող է որոշ ինֆորմացիա տալ ձեր երեխայի կերած կաթի քանակի մասին:

Վստահելի ինֆորմացիա և աջակցություն ստանալու հղումներ՝ 

  • International Lactation Consultants Association” – նԳտիր կրծքով կերակրման խորհրդատու (IBCLC) ՝ օգտագործելով ձեր տարածքի փոստալ կոդը։
  • La Leche League՝ աջակցություն է առաջարում մասնագետների և խմբակային հանդիպումների միջոցով։
  • The Breastfeeding Mother’s Guide to Making More Milk (Կրծքով կերակրող մայրիկի ուղեցույց՝ կաթնարտադրությունն ավելացնելու համար)– բացառիկ գիրք կաթնարտադրության բարձրացման համար
  • Lowmilksupply.org – Լայնապարփակ օնլայն տեղեկատվական աղբյուր՝ կաթնարտադրությունն ավելացնելու համար
  • KellyMom.com – Կրծքով կերակրման վերսկսում և դոնորական կաթով կերակրում։ Հիմունքներ
  • Կրծքով կերակրման վերսկսում՝ Relactation: review of experience and recommendations for practice, Համաշխարհային առողջապահական կազմակերպություն

pastedGraphic.png Թանյա Լայբերմանը կրծքով կերակրման խորհրդատու է (IBCLC), որն աջակցել է կկերակրող մայրերին հիվանդանոցում և մանկաբուժական հաստատություններում: Նա գրում և հոլովակներ է տեղադրում կրծքով կերակրման վերաբերյալ մի քանի կայքերի համար,որոնցից են՝ MotherwearMotherlove Herbal Company, և the Best for Babes Foundation ը: Վերջերս Թանյան թողարկել է Իսպաներենը կրծքով կերակրմանն աջակցելու համարհեղինակային ուղեցույցը, որը կօգնի կրծքով կերակրման խորհրդատուներին աջակցել իսպանախոս մայրիկներին: Նախքան կրծքով կերակրման խորհրդատու դառնալը՝ senior education policy staff to the California legislature and Governor, and served as a UN civilian peacekeeperհ: Կերակրող մայրերին աջակցելրը Թանյայի տարերքն է, և հատկապես վերացնել այն խոչընդոտները, որ մայրերը հանդիպում են կրծքով կերակրման ժամանակ: Նա ապրում է իր ամուսնու, 8 տարեկան տղայի և 1 տարեկան աղջկա հետ Մասաչուսեթսում:

 

Թարգմանեց՝ Նարինե Պիլոյանը

Խմբագրեց՝ Շուշան Օհանյանը, Լիլիթ Սարգսյանը և Հրանուշ Մեժլումյանը

Թարմացվել է 18.03.2020

Բավականեցնու՞մ է արդյոք կաթը իմ երեխային