Կարո՞ղ է կրծքով կերակրելը կանխարգել հիվանդություններ


Active baby raised hands up and smilingԱպացուցված է որ կրծքով կերակրելը  պաշտպանում է  բազմաթիվ հիվանդություններից, այդ թվում, ականջի վարակային, վերին եւ ստորին շնչառական հիվանդություններից, ալերգիաներից,  աղիքային խանգարումներից, հարբուխից, վարակներից,  ստաֆիլոկոկի, ստրեպտոկոկի եւ աղիքային ցուպիկի վարակներից, շաքարախտից, անչափահասների  ռեվմատոիդ արտրիտից, մանկական քաղցկեղեղի շատ տեսակներից, մինինգիտից, թոքաբորբի, միզուղիների վարակներից, սարմանալոզից,  Մանկական հանկարծամահության սինդրոմից, (SIDS), ինչպես նաեւ ամբողջ կյանքի ընթացքում Կրոնի հիվանդությունից,  խոցային կոլիտներից,  լիմֆոմայի որոշ տեսակներից, Ինսուլինից  կախված շաքարախտից, եւ աղջիկների համար կրծքի եւ ձվարանների քաղցկեղից:

Ձեր նորածնին Կրծքով կերակրման ճանապարհով  հիվանդություններից պաշտպանում են կրծքի կաթի մեջ առկա  իմունային մոլեկուլները, որոնք կոչվում են հակամարմիններ: Հակամարմիններ  ստեղծում է ձեր իմունային համակարգը. դրանք շատ յուրահատուկ  մոլեկուլներ են, որոնք օգնում են ձեզ պայքարելու  յուրաքանչյուր հիվանդության դեմ: Երբ երեխաները ծնվում են, նրանց իմունային համակարգը շատ թույլ է, եւ նրանք ավելի քիչ են ընդունակ պայքարելու հիվանդություն առաջացնող միկրոբների դեմ:  Ձեր կրծքի կաթի միջոցով  դուք տալիս եք Ձեր երեխային իմունիտետ այն հիվանդությունների համար, որոնցից  դուք պաշտպանված եք  եւ նաեւ նրանց համար, որոնք դուք արդեն հիվանդացել եք: ԿԿ-ը  թույլ է տալիս նաեւ ձեր երեխային փոխանցել Ձեզ միկրոբներ, որպեսզի ձեր իմունային համակարգը արձագանքի  եւ նոր  հակամարմիններ ստեղծի:. Սա նշանակում է, որ եթե ձեր երեխայի օրգանիզմը հանդիպել է մի միկրոբի, որին դուք ծանոթ չեք, ապա հաջորդ կերակրման ժամանակ նա այն կփոխանցի Ձեզ, կերակրման ընթացքում Ձեր օրգանիզմը կսկսի արտադրել հակամարմիններ տվյալ միկրոբի համար. Մինչեւ հաջորդ կերակրումը  ձեր ողջ իմունային համակարգը կաշխատի  ձեր եւ ձեր երեխային անհրաժեշտ իմունիտետ ապահովելու համար: Եթե ​​Ձեր օրգանիզմ ներթափանցեն  որեւէ բակտերիաներ կամ վիրուսներ, ձեր օրգանիզմը  կսկսի արտադրել  հակամարմիններ նրանց դեմ, եւ դրանք առկա կլինեն նաեւ ձեր կաթի մեջ: Կրծքի կաթը պարունակում է նաեւ այլ իմունային մոլեկուլներ, որոնք օգնում են նաեւ պաշտպանել ձեր երեխային միկրոբներից: Դա ապշեցուցիչ համակարգ է:

Հետազոտությունները ցույց են տվել,  որ երեխայի իմունային համակարգը դեռ կատարյալ հասուն չի լինի երկար տարիներ: Մինչ այն զարգանում է, այն պաշտպանված է լինի կրծքով կերակրման շնորհիվ:  Կրծքով կերակրվող երեխայի իմունային համակարգը զարգանում է շատ ավելի արագ, քան այն երեխայինը, որը սնվում արհեստական կաթով (ֆորմուլայով):

Արդյո՞ք սա նշանակում է, որ կրծքով կերակրվող  երեխաները  չեն հիվանդանում: Ո՛չ, նրանք կարող են եւ հիվանդանում են:  Սակայն, հիվանդությունը, ընդհանուր առմամբ, ավելի քիչ խիստ եւ երկարատեւ է, քան այն երեխայի մոտ, ով չի  ստանում իր մոր կաթը:

Հեղինակ՝ La Leche League International

Աղբյուրը՝ https://www.llli.org/faq/prevention.html

Թարգմանեց՝ Արփինե Սիրեկանյանը


Որո՞նք են մանկահասակ երեխայիս (1-3 տարեկան) կրծքով կերակրելու առավելությունները