Կրծքով կերակրումը անեսթեզիայից հետո


QuadraLite-anaesthesia-maskՈրոշ կերակրող մայրեր ենթարկվում են վիրաբուժական միջամտության և գրեթե բոլորն էլ հարցնում են, արդյոք ապահով է կերակրել երեխային անեսթեզիայից հետո: Մարդիկ հիմնականում կարծում են, որ անեսթետիկ դեղամիջոցները շատ ուժեղ են և վտանգավոր և որ դրանց առկայությունը կրծքի կաթի մեջ կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ այդ կաթով կերակրվող երեխայի առողջության վրա: Համապատասխանաբար, կանանց հիմնականում խորհուրդ են տալիս դադարեցնել կրծքով կերակրումը և “կթել ու թափել” կաթը վիրաբուժական միջամտությանը հաջորդող 24 ժամերի ընթացքում: Բայց արդյո˚ք սա ճիշտ խորհուրդ է: Արդյո˚ք անեսթեզիայից և վիրաբուժական միջամտությունից հետո կրծքով կերակրումը ապահով է:

Դուք կարիք չունեք “կթել ու թափել” կաթը ո՛չ տեղային, ո՛չ էլ ամբողջական անեսթեզիայից հետո: Անեսթեզիան, որ անում են վիրահատության ընթացքում շատ արագ դուրս է գալիս ձեր մարմնից և կաթից: Դուք կարող եք սկսել կերակրումը անմիջապես արթնանալուց հետո կամ երբ որ ձեզ բավական լավ զգաք երեխային խնամելու համար: Ավելի լավ կլինի, եթե որևէ մեկը բերի երեխային և օգնի ձեզ պահել նրան կերակրելու ընթացքում, քանի որ դուք սկզբում թմրածություն և թուլություն կզգաք: Եթե երեխային անմիջապես կրծքին դնելու հնարավորություն չունեք, կթեք կուրծքը ինչ-որ մեկի օգնությամբ:

Այն մայրերը, որոնք գտնվում են ստացիոնարում և ենթարկվել են լուրջ վիրահատության, հնարավոր է չկարողանան անմիջապես կերակրել, այսպիսով կրծքի քարանալուց խուսափելու համար պետք է այն կթել: Կարող եք տանել ձեր կթիչը: Ցավազրկողներ նույնպես կարելի է ընդունել, քանի որ դրանց շատ չնչին մասն է անցնում կաթի մեջ: Կեսարյան հատումով ազատված մայրերը կերակրում են անմիջապես և սովորաբար ընդունում են ցավազրկողներ և նրանց խորհուրդ չի տրվում “կթել ու թափել” կաթը:

Հիվանդներին վիրահատությունից առաջ հաճախ տալիս են հակադեպրեսանտներ, օր. Վալիում: Այն փոքր քանակությունը, որը անցնում է կաթի մեջ, չի վնասի երեխային: Այս դեպքը նման չէ ցավազրկողներից կամ Վալիումից կախվածության դեպքերին: Դուք ստանում եք շատ փոքր քանակություններ, շատ կարճ ժամանակի ընթացքում և ձեր երեխան այդքան փոքրիկ անհաս նյութափոխանակության համակարգով արարած չէ: Եթե դուք այս դեղամիջոցներից մեծ քանակություններ ընդունեք, երեխան մի փոքր քնկոտ կդառնա և դուք հավանաբար պետք է խրախուսեք նրան արթուն մնալ՝ սնվելու համար:

Դուք կարող եք կթել և թողնել կաթը, որպեսզի նրան կերակրեն մինչև ձեր թմրածությունն անցնի, բայց “կթել և թափել” կաթը անշուշտ պետք չէ:

Anne Smith, IBCLC

Թարգմանեց Լիլիա Չախոյանը

Breastfeeding Basics

Ինչպիսի՞ ջերմիջեցնող և ցավազրկող դեղեր են նախընտրելի կրծքով կերակրող մոր համար
Կրծկալը հղիության և կերակրելու ընթացքում