“Կույս” մարսողական համակարգը


Երեխայի մարսողական համակարգը “կույս” է՝ իմունային և միկրոկենսաբանական տեսանկյունից: Այն գրեթե ստերիլ է: Երեխայի ստամոքսը մնում է “բաց” մինչև 6 ամսական, ինչը նշանակում է, որ ստամոքսի բջիջների միջև ընկած հեռավորությունը թույլ է տալիս մեծ մոլեկուլներին միանգամից անցնել արյան մեջ: Որպես հետևանք, կաթի մեջ առկա հակամարմինները, ինչպես նաև այլ մեծ մոլեկուլներ, օրինակ՝ ուտելիքի սպիտակուցները, որոնք կարող են ալերգեն լինել, կամ պատոգենները նույնպես կարող են “բաց” ստամոքսով անցնել արյան մեջ:

Երեխայի ստամոքսի միկրոֆլորան կախված է նրա կերած ուտելիքից: Եթե երեխան սնվում է բացառապես կրծքով, նրա ստամոքսը մնում է “կույս” վիճակում: Կաթի հակամարմինները և մնացած բաղադրիչները ստեղծում են ստերիլ միջավայր:

Կաթը ստեղծված է ոչ միայն երեխային սնուցելու, այլ նաև նրա ստամոքսի բակտերիաների կարգավորման համար: Օրինակ, կաթի մեջ պարունակվող որոշ շաքարներ նպաստում են Lactobacillus bifidus տիպի բակտերիաների զարգացմանը, որոնք էլ բարձր են պահում ստամոքսի թթվայնությունը և դրանով օգնում են կանգնեցնել վատ բակտերիաների աճը: Կրծքի կաթի մեկ այլ բաղադրիչ՝ Lactoferrin-ը, միանալով երկաթին, չի թողնում, որ երկաթի օգնությամբ բազմանան այլ վնասակար բակտերիաներ:

virgingutԱվելին, երեխայի մեծանալուն զուգահեռ՝ կրծքի կաթը ավտոմատ կերպով կարգավորում է բակտերիաների քանակը՝ դրանք բալանսավորելով, և հարմարվում է երեխայի ընթացիկ կարիքներին: Օրինակ, մի ուսումնասիրություն պարզել է, որ մեկ ամսականում լավ բակտերիաների՝ բիֆիդոբակտերիաների քանակը ավելի բարձր է բացառապես կրծքով սնվող երեխաների մոտ քան արհեստական կերով կամ և՛ կրծքով, և՛ արհեստականով կերով սնվող երեխաների հետ: Մի շարք գիտնականներ այսպիսով պնդում են, որ բացառապես կրծքով կերակրումը որոշիչ է երեխայի ապագա իմունային համակարգի համար:

Աղիքի սկզբնականգաղութացումը” առանցքային նշանակություն ունի երկարաժամկետ առողջության ձևավորման համար:

Չնայած ստամոքսը կորցնում է “կուսությունը”, երբ երեխան վեց ամսականում սկսում է հավելյալ ուտել, երեխան դեռ երկար ժամանակ շարունակում է օգտվել կրծքի կաթի առավելություններից: Վերջին եվրոպական հետազոտությունները ցույց են տալիս, որ չնայած նրան, որ հավելյալ սնունդ օգտագործելուց մեկ ամիս հետո երեխայի ստամոքսը արդեն փոխված է լինում, հավելյալ սնունդ սկսելուց առաջ երեխայի օգտագործած սնունդը դեռ երկար ժամանակ շարունակում է պայմանավորել երեխայի ստամոքսի միկրոֆլորայի տեսակը:

Եթե երեխան ուտում է և՛ կրծքի կաթ, և՛ արհեստական կեր

Ահա մի “սպանիչ” փաստ: Շատ քիչ արհեստական կերը կամ հավելյալ սնունդը արդեն իսկ բավարար են երեխայի “կույս” ստամոքսի միջավայրը փոխելու համար: Փոխվում է թթվայնությունը և ոչնչացվում են այն հակամարմինները, որոնք պատում են երեխայի ստամոքսը՝ չթողնելով, որ այն լինի թափանցելի: Մեկ շիշ արհեստական կերը 24 ժամվա ընթացքում անմիջապես փոխում է ստամոքսի միկրոֆլորան՝ այն դարձնելով արհեստական կեր ուտող երեխային միկրոֆլորա, որտեղ լավ բակատերիաները՝ բիֆիդոբակտերիաները, այևս դոմինանտ չեն: Բակտերիաները, էնդոտոքսինները, որոնք արտադրվում են որոշ բակտերիաների կողմից և տոքսիկ են, և սպիտակուցները անցնում են արյան մեջ և ստիպում են երեխայի իմունային համակարգին արձագանքել այս “ներխուժմանը”: Առաջացած ցածր բորբոքումը, որը ազդում է ողջ մարմնի վրա, կարող է ժամանակի ընթացքում առաջացնել մետաբոլիկ սինդրոմներ և մի շարք խրոնիկ հիվանդություններ: Այլ կերպ ասած, ձեր երեխան ալերգիաներ ձեռբերելու ավելի մեծ ռիսկ ունի այն ժամանակ, երբ նրա մարսողական համակարգը “զգայունացվել” է: Այս պրոցեսը ունի հետևյալ բացատրությունը:

Արհեստական կերը պարունակում է կաթի սպիտակուցներ, որոնք փոխում են ստամոքսի միկրոֆլորան, առաջացնում են անցքեր բջիջների միջև և ճանապարհ բացում ալերգենների համար: Հենց կովի կաթի սպիտակուցները ալերգեն են և կարող են անցնել երեխայի արյան մեջ: Զգայուն երեխաները կարձագանքեն սրան՝ ձևավորելուվ ասթմա և էկզեմա: Ոչ բոլոր երեխաներն են զգայուն, բայց զգայուն երեխաների համար ալերգենների ներկայությունը այսքան փոքր տարիքում կարող է առաջացնել ալերգիաներ, որոնց հետ նրանք կպայքարեն ամբողջ կյանքի ընթացքում:

Այն փաստը, որ ոչ կրծքի կաթի սպիտակուց հանդիսացող սպիտակուցները կարող են վնաս հասցնել փոքր երեխաների դեռահաս ստամոքսին, արդեն նշվել էր BBC հեռուստաալիքի կողմից 2007 թվականին՝ ՄԻԱՎ-ի փոխանցման վերաբերյալ հաղորդման ժամանակ: Ոչ բացառապես կրծքով կերակրվող երեխաների մոտ, ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգը 11 անգամ ավելի բարձր է քան բացառապես կրծքով կերակրվող երեխաների մոտ: Բարձր ռիսկի պատճառն են մեծ, ավելի բարդ սպիտակուցները, որոնք կարող են վնաս հասցնել ստամոքսի պատերին և թողնել, որ վիրուսը ստամոքսից անցնի արյան մեջ (http://news.bbc.co.uk/2/hi/health/6507309.stm):

Ինչպե՞ս վերականգնել երեխայի ստամոքսը

Ստամոքսի “կույս” լինելը ենթադրում է, որ կորցնելու դեպքում այն այլևս վերականգնել չի կարելի: Սակայն սա վերաբերվում է երեխայի կյանքի առաջին յոթ օրերին: Արհեստական կերից հետո, եթե երեխան սկսի սնվել բացառապես կրծքի կաթով, ապա 2-4 շաբաթվա ընթացքում երեխայի ստամոքսը կվերադառնա նախկին վիճակին: Այլ կերպ ասած, դուք կարող եք վերականգնել երեխայի ստամոքսի “կույս” լինելը և վերադարձնել բակտերիաների նախկին միջավայրը, եթե մեկ կամ երկու անգամ արհեստական եք տվել: Սա նշանակում է, որ երեխային չպտեք է տալ ջուր, արհեստական կեր կամ այլ տեսակ սննդամթերք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահության բաժինը և ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամը խորհուրդ են տալիս պահպանել երեխայի ստամոքսի “կուսությունը” առաջին վեց ամիսների ընթացքում, որից հետո նոր սկսել երեխային տալ հավելյալ սնունդ:

Իսկ ի՞նչ կարելի է ասել դեղերի կամ սամիթի ջրի մասին

Դեղերը երեխան ընդունում է քիչ քանակով: Ի տարբերություն 200 գրամ արհեստական կերի՝ գազերի դեմ միջոցները տրվում են միլիլիտրերով: Ոմանք նշում են, որ միայն այն նյութերը որոնք պարունակում են օտար սպիտակուցներ, կարող են քայքայել կույս ստամոքսը և ստամոքսի բջիջների արանքով անցնել արյան մեջ: Սա է պատճառը, թե ինչու ԱՀԿ-ն չի արգելում դեղերի կամ վիտամինների օգտագործումը բացառապես կրծքով կերակրելու ժամանակ:

Ի՞նչ կարելի է ասել փոշու կամ օճառի մասնիկների մասին

Ճիշտ է, որ երեխայի կուլ տված տարբեր նյութերը կարող են վնասել “կույս” ստամոքսը: Սակայն կրծքի կաթը մաքրում-հանում է վիրուսները, փոշին, մասնիկները և այլ փոքր միկրոբներ, և ստամոքսի պատերը նորից պատում է պաշտպանիչ շերտով, մինչև ստամոքսի բջիջների փակվելը մոտավորապես վեց ամսականում: Այս ամենը կարող է ազդել ստամոքսի վրա, սակայն կրծքի կաթը կարող է վերականգնել ստամոքսի պաշտպանիչ շերտը մի քանի ժամից մինչև մի քանի շաբաթ ընկած ժամանակահատվածում՝ կախված ստամոքս ընկած օտար մարմնի չափսից:

Արդյո՞ք կարևոր է “կույս” ստամոքսը

“Կույս” ստամոքսի կարևորությունը կախված է ձեր ընտանիքից: Երբ սկսում եք գնահատել կարևորությունը, հիշեք երեխայի տարիքը: Որքան երեխան ավելի փոքր է, այնքան “կույս” ստամոքսը ավելի կարևոր է: Հաջորդը մտածեք այն մասին, թե օտար նյութը, որ պատրաստվում եք տալ, ինչ քանակի է: Պարզ է, որ 2,5մլ ավելի քիչ է վնասում ստամոքսը քան 180մլ արհեստական կերը: Երրորդ հարցը նրա մասին է, թե նյութը ինչ նյութ է. ջուրը ավելի քիչ կազդի ստամոքսի վրա քան՝ դեղը, իսկ արհեստական կերը կդառնա իդեալական միջավայր վատ բակտերիաների զարգացման համար: Այնուհետև մտածեք, թե որքան ալերգիկ է օտար նյութը: Շատ քիչ մարդիկ են ալերգիկ ջրի նկատմամբ, բայց շատ մարդիկ կովի կաթ խմել ուղղակի չեն կարող: Վերջապես մտածեք անհրաժեշտության մասին: Եթե ձեզ անհրաժեշտ է տալ արհեստական կեր, ուղղակի մոռացեք “կույս” ստամոքսի մասին:

Միշտ հիշեք, որ ստամոքսի “կուսությունը” չպահպանելը չի նշանակում, որ կրծքի կաթի առավելությունների մասին պետք է մոռանալ: Ցանկացած քանակի կրծքի կաթ՝ ոսկե հեղուկ, ավելի լավ է քան դրա բացակայությունը:

Հեղինակ՝ The Alpha Parent

Աղբյուրը՝ “The Virgin Gut: a note for parents” (հատվածներ) http://www.thealphaparent.com/2011/07/virgin-gut-note-for-parents.html

Թարգմանեց՝ Լիանա Ղազարյանը


Երեխայի գաղթունը
Կրծքով սնուցվող երեխաների աճը

1 thought on ““Կույս” մարսողական համակարգը

Comments are closed.