Կրծքերս չափից շատ լիքն են թվում և դա տհաճ է

  • 1
    Share

10526113_1463128983943524_5853503713585381574_nՁեր կաթը շատանում է՝ սկսում է “գալ” ծննդաբերելուց երկրորդից վեցերորդ օրը: Դրանից առաջ ձեր երեխան ստանում է սկզբնական կաթ՝ խեժ, որը նրան տալիս է անհրաժեշտ չափով սնունդ, ինչպես նաև կարևոր հակամարմիններ և այլ իմունային հատկանիշներ հիվանդություններից պաշտպանվելու համար: Երկու շաբաթ է պահանջվում, որ ձեր նոր կաթը դառնա “հասուն” կաթ:

Երբ ձեր կաթը առատանում է, կրծքերը սկսում են լցված կամ նույնիսկ “պայթող” թվալ: Այս լցվածությունը դեպի կուրծք հոսող հավելյալ արյան և հեղուկների արդյունք է՝, որոնք պատրաստում են կրծքերը կաթի լցվելուն: Որոշ կանայք նկատում են քիչ լցվածություն, այն դեպքում, երբ մյուսների մոտ դա ավելի ուժեղ զգացում է: Սովորաբար, լցվածությունը իջնում է 12-48 ժամերի ընթացքում: Հատկապես կարևոր է շարունակել հաճախ կերակրել երեխային, քանի որ կրծքերից կաթ դատարկելը թեթևացնում է լցվածության զգացումը՝ կրծքից հեռացնելով որոշակի քանակությամբ հեղուկ:

Դուք կարող եք լցվածությունը (engorgement) կանխել կամ թեթևացնել հետևյալ մեթոդներով՝

  • Կերակրեք շուտ և հաճախ: Կերակրեք հնարավորինս շուտ ծննդաբերելուց հետո և հաջորդ օրվա ընթացքում առնվազն տաս անգամ:

  • Համոզվեք, որ երեխան ճիշտ դիրքում է և ճիշտ է կուրծք բռնում:

  • Կերակրեք սոված լինելու նշաններ նկատելուն պես: Եթե երեխան քնում է երկու կամ երեք ժամից ավելի երկար օրվա ընթացքում կամ չորս ժամից ավել գիշերվա ընթացքում, աթնացրեք նրան կերակրելու համար:

  • Սպասեք, որ երեխան վերջացնի մի կուրծքը մյուս կուրծքը տալուց առաջ: Այսինքն, սպասեք, որ երեխան կամ քնի կրծքի վրա կամ ինքնուրույն բաց թողնի կուրծքը:

  • Եթե երեխան լավ չի ուտում կամ ընդհանրապես չի ուտում, ձեռքով կամ կթիչով կթեք այնքան հաճախ , որքան երեխան ուտում է:

Որոշ մայրերի մոտ լցվածության զգացումը կարող է վերածվել քարացած և ցավոտ կրծքերի զգացումի: Սովորաբար հաճախ կերակրելը օգնում է ազատվել նման զգացումից: Այլ մեթոդներ ևս կան.

Կրծքերի նուրբ մերսում: Ձեռքի ափով նրբորեն շփեք կուրծքը սկսելով կրծքի վերևի՝ կրծքավանդակի մոտի հատվածից ներքև` դեպի պտուկը շրջանաձև շարժումներով: Եթե սա անեք ցնցուղի տակ կամ կրծքերը տաք ջրով թասի մեջ իջեցրած, ավելի արդյունավետ կլինի:

Տաք կոմպրեսներ, մերսում և սառը կոմպրեսներ: Որոշ դեպքերում տաք խոնավ կոմպրեսը և կերակրելուց առաջ մի քիչ կաթ կթելը օգնում է: Չափից երկար տաք դնելը կարող է ուժեղացնել ուռածությունը և բորբոքումը, այնպես որ կոմպրեսը կարճ պահեք կրծքի վրա: Սառը կոմպրեսը կարող է օգնել թուլացնել վառվելու զգացումը և ուռածությունը:

Կաղամբով կոմպրեսներ: Շատ տարածված են կաղամբով կոմպրեսները , որոնք թեթևացնում են քարացածության/գերլցվածության զգացումը: Լվացեք կաղամբի ներսի տերևները, հեռացրեք կոշտ մասը, և ծեծեք: Կարող եք սառացնել կամ դնել կրծքերին հենց սենյակային ջերմաստիճանում: Տերևները դրեք ուղիղ կրծքերի վրա՝ կրծքալի մեջ: Փոխեք տերևները, երբ թոռոմեն կամ ամեն երկու ժամը մեկ: Դադարեցրեք, եթե ալերգիայի նշաններ եք նկատում: Այն կարծիքը, թե կաղամբի կոմպրեսը կարող է քչացնել կաթը, ավելի շատ հումոր է քան իրականություն:

Միանգամից կապվեք ձեր բժշկի հետ եթե՝

  • Քարացածությունը/լցվածությունը չի թուլանում վերը նշված ոչ մի մեթոդով:

  • Սկսում եք նկատել մաստիտի նշաններ՝ 38.1°C բարձր տաքություն, կարմիր/ցավոտ/ուռած կրծքեր, վիրուսային գրիպի նման սիմպտոմներ:

  • Ձեր երեխան չի կարողանում բռնել կուրծքը:

  • Երեխան բավարար քանակով թաց և կեղտոտ տակդիրներ չունի:

Քարացումից/գերլցվածությունից պտուկները կարող են տափակել, իսկ պտուկի կողքի հարպտկային մուգ մասը պնդանալ: Սա կարող է դժվարացնել երեխայի կուրծք բռնելը: Փափկացնելու համար կարող եք կիրառել հակառակ ճնշմամբ փափկացնելու մեթոդը, որը նույնը չէ, ինչ կրծքով կթելը: Մանրամասների համար կարդացեք ներքևի հոդվածը՝ նկարներով:

Փափկեցում հակառակ ճնշմամբ
Կ. Ժան Քոթերման, RNC, IBCLC (mellomom@gmail.com)

Հակառակ ճնշմամբ փափկեցումը հարպտկային մասը փափկեցնելու նոր ձև է, որը երեխայի համար հեշտացնում է կուրծք բռնելը և օգնում է, որ կաթը հեշտ արտահոսի: Կուրծք բռնելը պետք է անցավ լինի: Եթե ձեր հարպտկային մասը բավական փափուկ է և կերակրելիս փոխում է իր ձևը, ապա երեխան ծծելիս հեշտությամբ պտուկը խորը քաշում է բերանի ներսի մասը՝ որպեսզի լեզուն ևծնոտը կարողանան սեխմել հարպտկային մասի տակ գտնվող կաթի ծորանները:

Այս մեթոդը նույնը չէ, ինչ ձեռքով կթելը: Մի ակնկալեք, որ այս ձևով հարպտկային մասը փափկացնելիս կաթը կծորա պտուկներից (չնայած մի քիչ կաթ կարող է դուրս գալ):

Ե՞րբ է այն օգտակար

Փորձեք մեթոդը ծննդաբերելուց մի քանի օր հետո, եթե նկատում եք հարպտկային մասի պնդացում, ցավ կուրծք բռնելուց, կամ կրծքերի գերլցվածություն (Լցվածությունը միայն մասնակիորեն է պայմանավորված կաթի քանակով, քան որ բաց թողնված կերակրելու սեանսի կամ ուշ կերակրելու պատճառով կաթի ուղիների շուրջ գտնվող մկանային հյուսվածքները ավելի շատ հեղուկ են կուտակում, որը կապ չունի կաթի հետ և կաթ չէ): Ներերակային հեղուկները կամ պիտոցինի նման դեղերը կարող են էլ ավելի շատ մկանային հեղուկ կուտակել, որը անցնում է 7-14 օր հետո: Խուսափեք երկար կթելուց և մի կթեք էլեկտրական կթիչի բարձր վակուումային հաճախականությամբ:

Ցեռքով շոշափեք հարպտկային մասը և դրա տակի մկանային հյուսվածքը: Այն փափու՞կ է և ասենք շրթունքի նման հե՞շտ է սեղմվում, թե՞ պինդ է ինչպես դունչը: Եթե երկրորդ տարբերակն է, փորձեք հակառակ ճնշմամբ փափկեցման մեթոդը երեխային կերակրելուց առաջ: Որոշ մայրեր մեկ շաբաթ կամ նույնիսկ դրանից երկար ստիպված են լինում փափկեցնել հարպտկային մասը:

Ինչպե՞ս է այն աշխատում

Հակառակ ճնշմամբ փափկեցումը, կարճ ասած, օգնում է մղել հարպտկային մասի ուռածությունը դեպի կրծքի վերին մասը՝ ազատելով և ավելի էլաստիկ դարձնելով հարպտկային մասը, որը հնարավոր է դարձնում պտուկի ձգվելը: Այն նաև ազդանշան է ուղարկում կրծքի վերին մասին, որ արտահոսք առաջացնի: Այն նաև հեշտացնում է կաթի հոսելը ձեռքով կթելու պարագայում, որի համար պետք է նաև դեպի առաջ շարժումներով մերսել կրծքի վերին մասը:

Ո՞րտեղ պետք է սեղմել

Շատ կարևոր է, որ փափկեցվի հարպտկային մասի այն հատվածը, որը կպնում է պտուկին: Կարող եք փափկացնել ավելի մեծ մակերես: Հակառակ ճնշմամբ փափկեցումը չի կարող տհաճ զգացում առաջացնել:
________________________________________

  • Դուք կամ ձեզ օգնող ինչ որ մեկը ձեր դիմացից կամ հետևից ընտրեք նկարներում պատկերված դիրքերից մեկը:

  • Դրեք մատները (բութ մատը) պտուկի կողքի շրջանի վրա:

  • Եթե ուռածությունը շատ ուժեղ է, պառկեք մեջքի վրա կամ խնդրեք, որ ինչ որ մեկը ձեր մատների վրա սեղմի իր մատներով:

  • Սեղմեք զգուշորեն, բայց ոչ թույլ դեպի կողերը:

  • Պահեք սեղմած վիճակում 1-3 րոպե:

  • Թուլացեք, հեշտ շնչեք, երգեք օրորոցային, լսեք հաճելի երաժշտություն կամ խնդրեք մեկին հետևել ժամին: Հարպտկային մասը լավ տեսնելու համար կարող եք հայելի օգտագործել:

  • Կարող եք կրկնել այս վարժությունը այնքան անգամ, որքան ուզում եք:

  • Կարող եք նաև սեղմել փափուկ օղակի օգնությամբ, օրինակ՝ կտրել մեջտեղից որևէ անպետք ծծակ:

  • Երբ հարպտկային մասը փափկում է, միանգամից կերակրեք երեխային:

Աղբյուրը՝ La Leche League International
Թարգմանված է՝ http://www.llli.org/faq/engorgement.html

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Կրծքերս ցավում են: Ի՞նչ կարող եմ անել
Ծորանների խցանում և կաթնագեղձի բորբոքում (մաստիտ)

  • 1
    Share