Կրծքի կաթի բաղադրությունը – Մաս 1


Գրեթե բոլորը գիտեն, որ «կուրծքը լավագույնն» է երեխայի համար։ Բայց ինչու՞։ Ի՞նչն է նրան այդքան յուրահատուկ դարձնում։ Այս երկու հոդվածով մենք կուսումնասիրենք, թե ինչից է բաղկացած կրծքի կաթը: 1-ին մասով ես կկիսվեմ տեղեկատվությամբ կաթնախեժի և անցումային կաթի մասին,իսկ մաս 2- ը կներկայացնի ավելի հասուն և նահանջող կաթը։

 

Կրծքի կաթի բաղադրությունը, ակնարկ

Կրծքի կաթի բաղադրությունը մշտապես փոփոխվում է։Նրա բաղադրությունը և համը կախված են մի քանի գործոններից, այդ թվում, թե երբ է փոքրիկը կերել, տարվա եղանակից, մայրիկի բնակության վայրից, մայրիկի սնունդից։Կրծքի կաթը պարունակում է աճի գործոններ, հորմոններ, ֆերմենտներ և այլ նյութեր, որոնք պաշտպանում են իմունային համակարգը և խթանում են նորմալ աճին և զարգացմանը։

Վերջին գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքի կաթը հանդիսանում է միակ հասուն հյուսվածքը,  որն ունի մեկ տեսակից ավել ցողունային բջիջներ։
Այս փաստի հետևանքները ներկայումս ուսումնասիրվում են, բայց կան նախնական ապացույցներ այն մասին, որ այդ ցողունային բջիջները նպաստում են կերակրվող երեխայի ոսկորների և մկանների աճին։ Գիտնականները ենթադրում են նաև, որ մայրիկի կրծքագեղձի խցուկները պլացենտայից վերցնում և ուղորդում են այդ բջիջները նորածնի զարգացմանը, երբ նա ծնվում է։

Կրծքի կաթը իսկապես հիանալի սնունդ է։

Բաղադրության կազմի ամենաակնհայտ տարբերություններից մեկը կախված է նրանից, թե ո՞ր տեսակի կրծքի կաթի մասին է խոսքը։Իրականում գոյություն ունի 4 տեսակի կրծքի կաթ՝ կաթնախեժը,անցումային կաթը, հասուն կաթը և նահանջող կաթը։

Կաթնախեժ

Կաթնախեժը ծանր,դեղնավուն կաթ է, որը կարող է արտադրվել հղիության ընթացքում։Նախքան ծնունդը Ձեր երեխան աճի և զարգացման համար անհրաժեշտ սննդային նյութերը ստանում է պլացենտայի միջոցով, իսկ ծնունդից հետո այդ պարտականությունը իրենց վրա են վերցնում կաթնախեժը և կաթը։

Կաթնախեժը արյան նման կենդանի հեղուկ է։ Այն պարունակում է ավելի քան վաթսուն կոմպոնենտներ, որոնցից երեսունը հատուկ են միայն մայրական կաթին։ Այս տեսակային առանձնահատկությունը մարդկային նորածինների համար է։Վաթսուն տեսակի կոմպոնենտների մեջ առկա են իմունոգլոբուլիններ, մեծ քանակությամբ լիպիդներ, կաթնային յուղեր և սպիտակուցներ, բարձր մակարդակի բետա-կարոտին և լեյկոցիտների մեծ կոնցենտրացիա։Յուրաքանչյուր կոմպոնենտը կատարում է իր առանձնահատուկ ֆունկցիան Ձեր նորածնի սնուցման և աճի համար։Ահա պատճառներից մի քանիսը, թե ինչ օգուտ կունենա Ձեր երեխան կաթնախեժից՝

 

1. Միայն կաթնախեժն է 100%-անոց ապահով պատվաստանյութ

Հենց որ Ձեր երեխան ծնվում է, բակտերիաները սկսում են պատել նրա մաշկը և լորձաթաղանթը։Նորածիններն ավելի հեշտ են ենթարկվում բակտերիաների և վիրուսների բացասական ացդեցությանը, բայց կաթնախեժը առաջացնում է պաշտպանիչ իմունիտետ։Կաթնախեժը հարուստ է իմունոգլոբուլիններով, որոնք արտադրում են շրջակա միջավայրին հատուկ հակամարմիններ։Այս հակամարմինները շարունակում են ապահովել պասսիվ իմունիտետը այն վիրուների հանդեպ, որոնք փոխանցվել են պլացենտայի միջոցով մայրական արգանդում, ինչպիսիք են պոլիովիրուսը և կարմրախտը։ Կաթնախեժում գտնվող լեյկոցիտների բարձր քանակությունը ուղղակիորեն կարող է ոչնչացնել հիվանդություն առաջացնող բակտերիաները և վիրուսները։

 

2. Բնությունը լավագույն նկարիչն է

Բացի նորածիններին ինֆեկցիաներից պաշտպանող հակամարմիններ արտադրելուց, կաթնախեժը նաև պաշտպանում է՝ օգնելով նորածնի աղիքների լցվելուն։ Նորածնի աղիքները շատ խոցելի են։Կաթնախեժում գտնվող իմունոգլոբուլինները «նկարում են» թաղանթ նորածնի աղիքներում և ստամոքսում։Այդ մակերեսները հետագայում ունակ են պաշտպանել երեխային վիրուսներից և բակտերիաներից՝ թույլ չտալով ախտածին մարմիններին կառչել իրենցից։Այս անհավանական իմունոգլոբուլիններից մի քանիսը իրականում հարձակվում և ոչնչացնում են ախտածին մարմիններին։

 

3. Որովհետև դու ցանկանում ես հաղթահարել առաջին անգամ աղիքները գործելու փուլը

Երբ Ձեր երեխան ծնվում է, նրա ստամոքսը մարմարի չափսի է։Ահա թե ինչու է նա ցանկանում այդքան հաճախ լցվել, սակայն նա չի կարող մեկ կերակրումով շատ ուտել, բայց կաթնախեժը դյուրամարս է, այդ պատճառով էլ հեշտ է անցնում նրա համակարգով։Կաթնախեժը ունի լուծողական հատկություն նորածնի վրա և օգնում է նրան հաղթահարել մեկոնիումը (առաջին անգամ աղիքները գործելու փուլը)։

Առաջին անգամ աղիքները գործելու փուլը անցնելը կարևոր է, որպեսզի Ձեր նորածնի օրգանիզմը ազատվի ավելորդ բիլիռուբինից եւ կանխի դեղնախտը։Երբ այդ փուլը արդեն հաղթահարված է, Ձեր երեխայի ստամոքսը կդառնա նրա բռունցքի չափսի, և նա կսկսի ուտել (կուլ տալ) ավելի շատ կաթ։

Հետաքրքիր է, որ կաթնախեժի մատակարարման պահանջարկը գրաֆիկով չէ։Կաթնախեժի քանակը Ձեր օրգանիզմը արտադրում է կախված հորմոննորից:Դա կախված չէ նրանից, թե որքան է Ձեր նորածինը ուտում։Այն ուղղակի հակադրություն է հասուն կաթի հետ, որն ավելի ու ավելի է շատանում երեխայի ուտելուց։

 

4Կաթնախեժը նպաստում է ուղեղի, սրտի և կենտրոնական նյարդային համակարգի օպտիմալ զարգացմանը

Կաթնախեժը հարուստ է մի քանի սնուցիչներով, որոնք օգնում են ուղեղի, սրտի և կենտրոնական նյարդային համակարգի զարգացման համար անհրաժեշտ բջջային թաղանթի արտադրությանը։Այս սնուցիչները պարունակում են նատրիում, կալիում, կաթնային ճարպեր, քլորիդ եւ խոլեստերին։

Կաթնախեժի մասին իրականում ապշեցուցիչ փաստերից մեկը այն է, որ սնուցիչների որոշակի քանակությունը փոփոխվում է կախված նրանից, թե նորածինը հասուն է, թե անհաս։Օրինակ լիպիդների և կաթնային ճարպերի որոշակի քանակություն զգալիորեն ավելի շատ է վաղաժամ ծնված երեխաների մայրերի կաթնախեժում։Այս կենսական անհրաժեշտության սնուցիչները օգնում են վաղաժամ ծնված նորածնին «հասցնել» աճի, ուղեղի և ցանցաթաղանթի զարգացման առումով։Սնուցիչներից մի քանիսը մնում են բարձր մակարդակի վրա վաղաժամ ծննդաբերությունից հետո վեց ամիսների ընթացքում։ Մեր մարմինները կազմված են ֆենոմենալ կերպով, որպեսզի մենք տանք մեր երեխաներին լավագույն սնունդը։

 

5․ Դա լավագույն և միակ սնունդն է, որի կարիքը ունի Ձեր նորածինը

Կաթնախեժը հարուստ է ճարպում լուծելի վիտամիններով և միներալներով։ Այն հաճախ դեղին կամ նարնջագույն է, արտահայտում է բետա-կարոտինի մեծ քանակություն, բազում հակաօքսիդանտներից մեկը։ Հակաօքսիդանտները գործում են որպես բջջային պաշտպաններ նորածնի մարմնում և բարձրացնում են նրա իմունային համակարգը։ Կաթնախեժը հարուստ է սննդի համար անհրաժեշտ սպիտակուցներով և կարգավորում է արյան շաքարը։

Կաթնախեժը ապահովում է իդեալկան, հեշտ մարսվող սնունդ, որի կարիքը ունի Ձեր նորածինը։Նա պաշտպանում է Ձեր նորածնին հիվանդություններից և օգնում է զարգացնել նրա իմունային համակարգը։Կաթնախեժը արտադրվում է Ձեր նորածնի պստլիկ ստամոքսի համար իդելական քանակությամբ և չափվում է թեյի գդալով, այլ ոչ թե ունցիաներով։

Նորմալ պայմաններում կանանց ճնշող մեծամասնությունը կարող է կրծքով կերակրել։Հազվադեպ է առաջանում հավելյալի անհրաժեշտություն։Նույնիսկ արհեստական մանկական կաթի մեկ շիշը կարող է բարձրացնել նորածնի զգայունությունը կովի կաթի սպիտակուցների հանդեպ։Կրծքով կերակրվող երեխաների աղիքային ֆլորան փոփոխվում է՝ հաղթահարելով լորձաթաղանթային խոչընդոտները, որին օգնում է կաթնախեժը։Այս խախտումը թույլ է տալիս պատոգեններին և ալերգեններին մտնել երեխայի համակարգ։

 

Անցումային կաթ

Ինչպես ենթադրում է անվանումը, անցումային կաթը դա այն կաթն է, որն արտադրվում է այն ժամանակ, երբ Ձեր օրգանիզմը անցում է կատարում կաթնախեժից հասուն կաթի։ Կինը կարող է արտադրել անցումային կաթ երեխայի ծնվելուց հետո մինչև երկու շաբաթ, ավելի երկար, եթե ծննդաբերել է վաղաժամ։ Մինչդեռ կաթնախեժը պայմանավորված է հորմոններով, անցումային կաթը նշանակում է կրծքի կաթի մատակարարման/պահանջարկի արտադրության սկիզբը։ Մայրական կրծքերը խթանում են անցումային կաթի արտադրությունը կանոնավոր կերակրումներով, մոտ ամեն 2 ժամը մեկ։

Անցումային կաթը իսկապես ընդամենը կաթնախեժի և հասուն կաթի խառնուրդն է։Այն պարունակում է լիպիդների բարձր մակարդակ, որոնք անհրաժեշտ են աճի, ուղեղի զարգացման և աղի սինթեզի համար, սպուտակուցներով,  որոնք անհրաժեշտ են սնուցման և արյան շաքարի կարգավորման համար, ճարպերով եւ կաթնաշաքարով կալորիաների համար, էներգիայով, ուղեղի զարգացմամբ, ցանցաթաղանթի գործառույթով և ջրում լուծվող վիտամիններով։

 

Երկրորդ մասը կարդացեք շուտով:

The Composition of Breastmilk, Part 1

Թարգմանեց Հրիփսիմե Գուլոյանը


Սպիտակ ոսկին. ի՞նչ է պարունակում մայրական կաթը