Կրծքով կերակրվող երեխային ջուր տալու հաճախականությունը


Drinking-water-in-glassԿրծքով կերակրվող երեխաները ջրի կարիք չունեն. հիշեք, որ կրծքի կաթը 88 տոկոսով բաղկացած է ջրից:  Նույնիսկ ծնվելուց հետո՝ առաջին մի քանի օրերին, նախքան մոր կաթը սկսում է “գալ”, միայն խեժը բավարար է երեխայի համար, եթե նա նորմալ կուրծք է ուտում: Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան նշում է՝ “Հավելումները՝ ջուրը, գլուկոզայով ջուրը, արհեստական կերը և այլ հեղուկներ չպետք է տրվեն կրծքով կերակրվող նորածին երեխային, եթե դրա համար չկա բժշկի ցուցում բժշկական հիմնավորմամբ…. Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում, նույնիսկ շոգ կլիմայական պայմաններում, ջուրը և հյութերը ավելորդ են կրծքով կերակրվող երեխաների դեպքում և կարող են պարունակել աղտոտիչներ կամ ալերգեններ”:

Կրծքով կերակրվող երեխաները չունեն ջրի կարիք նույնիսկ շատ շոգ եղանակին, եթե նրանք կուրծք են ուտում ըստ պահանջի (Կարդացեք նաև Ջրազրկումը կրծքով կերակրվող երեխայի մոտ):

: Երեխաները կարող են ստանալ իրենց համար անհրաժեշտ ողջ հեղուկը կրծքի կաթից:

Որոշ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս ջրի ավելորդ լինելը միայն կրծքով կերակրվող երեխաների դեպքում, իրականացվել են տարբեր կլիմայական պայմաններում՝ խոնավ և չոր, երբ ջերմաստիճանը տատանվել է 22-41°C, իսկ օդի հարաբերական խոնավությունը՝  9-96%:

Նշում. Արհեստական կեր ուտող երեխաները պարբերաբար հավելյալ ջուր խմելու կարիք չունեն: Որոշ աղբյուրներ առաջարկում են տալ արհեստական կեր ուտող երեխաներին, երբ դրսում շատ շոգ է (չնայած նման դեպքերում երեխաները կարող են նախընտրել ավելի հաճախ ուտել), կամ երբ երեխան հիվանդ է բարձր տաքությամբ: Նման դեպքերում պետք է խորհրդակցել երեխայի բժիշկի հետ:

Նորածինների՝ հատկապես 4-5 շաբաթական երեխաների համար, ջրային հավելումները կարող են ռիսկային լինել՝

  • Երկու ամսականից փոքր երեխաներին չպետք է տալ ջրային հավելումներ,

  • Ջրային հավելումները ասոցացվում են նորածինների դեղնախտ ունեցող երեխաների բիլիրուբինի բարձր մակարդակների հետ,

  • Չափից շատ ջուրը կարող է հանգեցնել լուրջ իրավիճակի, որը կոչվում է ջրի օրալ թունավորում (oral water intoxication),

  • Ջրային հավելումները կարող են լցնել երեխայի ստամոքսը առանց կալորիաներ տալու, և ադպիսով հանգեցնել երեխայի քաշի կորստի կամ քաշի ոչ բավարար ավելացման,

  • Երեխաները, որոնք ջրային հավելումներ են ստանում, կարող ավելի քիչ հետաքրքրված լինել կուչծք ուտելով: Եթե ջուր խմելու պատճառով երեխան այնքան հաճախ կուրծք չի ուտում, որքան պետք է, ավելի երկար ժամանակ կպահանջվի, որ մոր օրգանիզմը կաթ արտադրի. սա կարող է խանգարել մոր մոտ կաթի պտիմալ առաջարկի գոյացմանը:

Այն երեխաների դեպքում, որոնք արդեն նորածին չեն՝

  • չափից ավել ջուր տալը կարող է խանգարել կրծքով կերակրելուն, քանի որ այն կարող է հագեցնել երեխային այնքան, որ երեխան սկսի քիչ կուրծք ուտել: Երեխաները կարիք ունեն այն սննդանյութերի և կալորիաների, որոնք կան կրծքի կաթում, իսկ ջուրը չունի դրանցից և ոչ մեկը:

  • Կրծքի կաթը ունի այնքան ջուր, որքան անհրաժեշտ է ձեր երեխային նույնիսկ շատ շոգ եղանակին,

  • Երբ ձեր 4-6 ամսական երեխան սովորում է օգտվել բաժակից, նրան մի քանի կում ջուր տալը օրական մի քանի անգամ, բայց ոչ ավել քան 60 գրամ 24 ժամվա ընթացքում, նորմալ է:

  • Երբ երեխան սկսում է հավելյալ սնունդ ուտել, դուք կարող եք նրան տալ մի քանի կում կթած մայրական կաթ կամ ջուր հավելյալ սննդի հետ – որոշ երեխաների դա անհրաժեշտ է փորկապությունից խուսափելու համար:

 Հեղինակ՝ Քելլի Բոնյատա
Աղբյուրը՝ http://kellymom.com/nutrition/starting-solids/baby-water/
Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Copyright © 19 November 2014 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.

Երեխան անհանգիստ է կուրծք ուտելիս
Աննկատ կերակրման որոշ հնարքներ