Կրծքով սնուցվող երեխաների աճը


ԿրծBaby-Scaleքով կերակրվող երեխաների քաշի աճը գնահատելիս պետք է մի քանի կարևոր բան հիշել: Նորմալ է, եթե երեխան ծննդաբերությունից հետո առաջին 3-4 օրերի ընթացքում կորցնում է քաշի 5-7%-ը: Քաշի 10%-ի կորուստը ևս կարող է համարվել նորմալ, սակայն պետք կլինի ստուգել, թե արդյոք կրծքով կերակրելը նորմալ է ընթանում: Ցանկալի է քաշը գնահատել ևս մեկ անգամ՝ 5 օրականում, համոզվելու համար, որ երեխան սկսել է քաշ հավաքել, և քաշ հավաքելու հետ խնդիրներ չունի:

Երեխաները պետք է վերադարձնեն իրենց ծննդյան քաշը 10-14 օրականում: Եթե ձեր երեխան առաջին օրերին շատ քաշ է կորցել կամ անհաստիկ է ծնվել, ապա ավելի երկար ժամանակ կպահանջվի: Եթե երեխան երկու շաբաթականում չի վերականգնել իր ծննդյան քաշը, ապա կրծքով կերակրելու ընթացքը պետք է ստուգել: Երեխայի նորմալ քաշ հավաքելը գնահատելու համար միշտ համեմատեք նրա ընթացիք քաշը ամենացածր քաշի հետ, այլ ոչ՝ ծննդյան քաշի:

 Wait as Smart Object-1Երեխաները պետք է կշռվեն նույն կշեռքով և նույն շորերի քանակով: Տարբեր կշեռքներ կարող են տարբեր քաշ ցույց տալ և նույնիսկ մինչև 400 գրամ տարբերություն տալ: Կշեռքը պետք է զրոյական լինի կշռելուց առաջ, իսկ երեխան պառկած լինի կշեռքի ուղիղ կենտրոնում: Լավ գաղափար է մեկ այլ կշեռքով ևս կշռելը, իսկ հետո միջին քաշը հաշվելը:

Հիշե՛ք, որ երեխաները աճում են թռիչքներով: Այդ պատճառով ամեն օր կշռելը կարող է ճիշտ արդյունքներ ցույց չտալ: Երեխային ցանկալի է կշռել շաբաթական մեկ անգամ:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա
Աղբյուրը՝ http://kellymom.com/bf/normal/weight-gain/; http://kellymom.com/bf/normal/weight-gain/#wtgain
Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

 Copyright © 04/12/2014 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.

"Կույս" մարսողական համակարգը
Իմ երեխան ծնվել է հաշմանդամությամբ, կարո՞ղ եմ կերակրել

1 thought on “Կրծքով սնուցվող երեխաների աճը

Comments are closed.