Հնարավո՞ր է միաժամանակ կերակրել և՛նորածնին, և՛ ավելի մեծ զավակին


8c6feb2ef0eab53ce088782d895912ceԱՄՆ – ում միաժամանակ մի քանի զավակների կերակրումն ընդունված է անվանել “տանդեմ կերակրում”։ Մայրերը դարեր շարունակ կերակրել են այս եղանակով, և առ այսօր կան բազմաթիվ ընտանիքներ, որտեղ առաջնեկին (կամ ավելի մեծ զավակին) չեն կտրում կրծքից, երբ մայրը հղիանում է, կամ որտեղ մայրը վերսկսում է վերջինիս կերակրումը մյուս բալիկի ծննդից հետո (տե՛ս նաև ՀՏՀ հղիության ընթացքում կերակրման վերաբերյալ)։

Որոշ մայրեր մտահոգվում են, որ մեծ երեխան կստանա այն կաթը, որ նախատեսված է նորածնի համար։ Սակայն չարժե մտահոգվել, քանի որ կուրծքն ունի պահանջվող քանակությամբ կաթ արտադրելու զարմանալի ունակություն, և, ահա, եթե իրենից պահանջվի արտադրել երկու բալիկի համար բավարար կաթիկ, այն մեծամասամբ կարողանում է լրացնել այդ պահանջը։ Բացի դրանից, մեծ երեխաները զգալիորեն ավելի հազվադեպ են կուրծք ուտում նորածնի համեմատ, քանի որ իրենց հիմնական սննդի աղբյուրն արդեն այլ մթերքներն են։

Շատ մայրեր նաև գտնում են, որ այն երեխաները, որոնք տանդեմ եղանակով են կերակրվում, շատ ավելի մտերիմ են։

Բնական է, որ տանդեմ եղանակով կերակրող մայրերն էլ ժամանակ առ ժամանակ ուզում են ավելի քիչ կախվածության մեջ լինել երկու երեխաներից, կամ կերակրել միաժամանակ միայն մեկին։

Շատ հաճախ մեծ երեխան սկսում է ավելի հաճախ կուրծք պահանջել նորածին քրոջ կամ եղբոր ծննդից հետո։ Շատերն ուզում են ուտել ամեն անգամ, երբ մայրը կրծքին է մոտեցնում նորածնին։ Մայրերից շատերը խորհուրդ են տալիս դա թույլ տալ մոտ երեք շաբաթվա ընթացքում, իսկ հետո փորձել մեծ երեխային բացատրել, որ Դուք ցանկանում եք ավելի շատ ուշադրություն տրամադրել հենց իրեն, և հետևաբար խնդրել իրեն սպասել, մինչև որ փոքրիկը կվերջացնի ուտելը։ Ամենայն հավանականությամբ սա իսպառ չի վերացնի մշտական զուգահեռ կերակրումը, բայց կօգնի զգալիորեն կրճատել այն։

 Վայելե՛ք Ձեր երկու բալիկներին էլ։

Շատ մայրեր գտնում են, որ տանդեմ կերակրումը լավ միջոց է երկու երեխաների կարիքները հոգալու համար։ Կրծքով կերակրման մասնագետը կարող է էլ ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել տանդեմ կերակրման վերաբերյալ։

 

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/tandem.html

Թարգմանեց՝ Ինեսսա Մուրադյանը

Ինչպես է արտադրվում մայրական կաթը