• 1
    Share

potato fish carrot broccoli– 15գ կարագ
– 60գ սոխ կամ բուլղարական սոխ
– 60գ բրոկկոլր
– 1 միջին չափսի գազար` կլպած և կտրատած փոքր կտորների
– 150գ ձկան ֆիլե
– 150մլ կաթ
– 3 բուրավետ պղպեղ
– 1 դափնու տերև

 

Պանրի սոուս

– 20գ կարագ
– 1 ճաշի գդալ ալյուր
– 45գ պանիր`քերած – չեդար, գուդա կամ մեկ ալյ հալվող պանիր

 

Հալացրեք կարագը և տապակեք սոխը 3 րոպե: Ավելացրեք գազարը, ծածկեք եռման ջրով և եփեք  12 րոպե: Ավելացրեք բրոկկոլրն և եփեք 3-4 րոպե կամ մինչև բանջարեղենր փափկելը:

Այդ ընթացքում, դրեք ձուկը, բուրավետ պղպեղը, դափնու տերևը և կաթը կաթսայի մեջ: Կաթի տաքանալուց հետո եփեք մարմանդ կրակի վրա մոտ 4 րոպե կամ մինչև ձուկը եփի: Քամեք ձուկը, բայց պահեք կաթը որի մեջ ձուկը եփել էր:

Հալացրեք կարագը, ավելացրեք ալյուրը և խառնեք: Փոքր փոքր ավելացրեք կաթը որի մեջ ձուկը եփել էր և շարունակեք եփել մինչև սոուսը պնդանա: Վերցրեք կաթսան կրակի վրայից, ավելացրեք պանիրը և խառնեք որ հալվի:

Քամեք բանջարեղենները և հարեք բլենդերում ձկան և պանրի սոուսի հետ: Եթե բանջարեղենները փափուկ են, կարող եք այս ամեենը տրորել պատառաքաղով:

Ձուկը գազարի և լոլիկի հետ
Սոխով և կարտոֆիլով պյուրե

  • 1
    Share