Ձուկը սպանախի հետ պանրի սոուսի մեջ


fish spinach cheese– 225գ ձկան ֆիլե
– 1 դափնու տերև
– մի քանի հատ բուրավետ պղպեղ
– մի փոքր կարագ
– 200գ սպանախ

 

Պանրի սոուսի համար
– 25գ կարագ
– 2 ճաշի գդալ ալուր
– 175մլ կաթ
– 50գ պանիր`քերած – չեդար, գուդա կամ մեկ ալյ հալվող պանիր

Դրեք ձուկը, բուրավետ պղպեղը, դափնու տերևը և կաթը կաթսայի մեջ: Կաթի տաքանալուց հետո եփեք մարմանդ կրակի վրա մոտ 5 րոպե կամ մինչև ձուկը եփի: Քամեք ձուկը, բայց պահեք կաթը որի մեջ ձուկը եփել էր:

Այդ ընթացքում եփեք սպանախը կաթսայի մեջ ավելացնելով մի քանի գդալ ջուր, մոտ 3 րոպե:  Պատրաստեք պանրի սոուսը: Ձկան եփելուց հետո հանեք դափնու տերևը և բուրավետ պղպեղները, տրորեք ձուկը պատառաքաղով և խառնեք սպանախի և պանրի սոուսի մեջ: Կարող եք այս ամենը հարելը բլենդերում:  (8 չափաբաժին)

Հավը կաթնաշոռով
Ձուկը գազարի և լոլիկի հետ