Ձուկը բանջարեղենների հետ պանրի սոուսով

potato fish carrot broccoli– 15գ կարագ
– 60գ սոխ կամ բուլղարական սոխ
– 60գ բրոկկոլր
– 1 միջին չափսի գազար` կլպած և կտրատած փոքր կտորների
– 150գ ձկան ֆիլե
– 150մլ կաթ
– 3 բուրավետ պղպեղ
– 1 դափնու տերև

 

Պանրի սոուս

– 20գ կարագ
– 1 ճաշի գդալ ալյուր
– 45գ պանիր`քերած – չեդար, գուդա կամ մեկ ալյ հալվող պանիր

 

Հալացրեք կարագը և տապակեք սոխը 3 րոպե: Ավելացրեք գազարը, ծածկեք եռման ջրով և եփեք  12 րոպե: Ավելացրեք բրոկկոլրն և եփեք 3-4 րոպե կամ մինչև բանջարեղենր փափկելը:

Այդ ընթացքում, դրեք ձուկը, բուրավետ պղպեղը, դափնու տերևը և կաթը կաթսայի մեջ: Կաթի տաքանալուց հետո եփեք մարմանդ կրակի վրա մոտ 4 րոպե կամ մինչև ձուկը եփի: Քամեք ձուկը, բայց պահեք կաթը որի մեջ ձուկը եփել էր:

Հալացրեք կարագը, ավելացրեք ալյուրը և խառնեք: Փոքր փոքր ավելացրեք կաթը որի մեջ ձուկը եփել էր և շարունակեք եփել մինչև սոուսը պնդանա: Վերցրեք կաթսան կրակի վրայից, ավելացրեք պանիրը և խառնեք որ հալվի:

Քամեք բանջարեղենները և հարեք բլենդերում ձկան և պանրի սոուսի հետ: Եթե բանջարեղենները փափուկ են, կարող եք այս ամեենը տրորել պատառաքաղով:

Ձուկը գազարի և լոլիկի հետ

fish tomato cheese carrot– 250գ գազար
– 150գ ձկան ֆիլե
– կաթ կամ ջուր
– 30գ կարագ
– 2 հասած լոլիկ` կլպած, կորիզները հանած և կտրատած
– 40գ պանիր`քերած – չեդար, գուդա կամ մեկ ալյ հալվող պանիր

 

Շոգեխաշեք գազարը կամ եփեռ եռացող ջրի մեջ մինչև փափկելը, մոտ 15-20 րոպե: Այդ ընթացքում եփեք ձուկը մեկ այլ կաթսայի մեջէ ծածկելով ձուկը կաթով 15գ կարագի հետ: Կաթը եռալուց հետո եփեք մոտ 4 րոպե կամ մինչև ձկան եփելը:

Հալացրեք մնացած կարագը, ավելացրեք լոլիկը և եփեք մինչև լոլիկը փափկի: Վերցրեք կրակի վրայից, ավելացրեք պանիրը և խառնեք որ հալվի: Հարեք բլենդերում գազարը և լիլիկի սոուսը: Ստուգեք որ ձուկը փուշ չունենա, տրորեք պատառաքաղով և խառնեք ձուկը գազարի և լոլիկի խառնուրդի հետ:  Փոքր երեխաների համար կարող եք այս ամենը հարել բլենդերում:  (4 չափաբաժին)

Ձուկը սպանախի հետ պանրի սոուսի մեջ

fish spinach cheese– 225գ ձկան ֆիլե
– 1 դափնու տերև
– մի քանի հատ բուրավետ պղպեղ
– մի փոքր կարագ
– 200գ սպանախ

 

Պանրի սոուսի համար
– 25գ կարագ
– 2 ճաշի գդալ ալուր
– 175մլ կաթ
– 50գ պանիր`քերած – չեդար, գուդա կամ մեկ ալյ հալվող պանիր

Դրեք ձուկը, բուրավետ պղպեղը, դափնու տերևը և կաթը կաթսայի մեջ: Կաթի տաքանալուց հետո եփեք մարմանդ կրակի վրա մոտ 5 րոպե կամ մինչև ձուկը եփի: Քամեք ձուկը, բայց պահեք կաթը որի մեջ ձուկը եփել էր:

Այդ ընթացքում եփեք սպանախը կաթսայի մեջ ավելացնելով մի քանի գդալ ջուր, մոտ 3 րոպե:  Պատրաստեք պանրի սոուսը: Ձկան եփելուց հետո հանեք դափնու տերևը և բուրավետ պղպեղները, տրորեք ձուկը պատառաքաղով և խառնեք սպանախի և պանրի սոուսի մեջ: Կարող եք այս ամենը հարելը բլենդերում:  (8 չափաբաժին)